Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՍԵՅՄԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ

ԽՈՐՀՐԴԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՎԻՐՎԱԾ

ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին նիստ

6/19 ապրիլի 1918թ.

Նիստը բաց է անում ՍՎրացյան երեկխյան] ժամը 7½-ին Ալեքսանդրապոլի Արտակարգ հանձնաժողովի շենքում, որից հետո նույն հանձնաժողովի նախագահ Գուովաչովը ասում է ողջույնի խոսք: Պատասխանի համառոտակի խոսքից հետո ՄՎրացյան պարզում է ներկա արտակարգ խորհրդակցության նպատակը և ղրա կազմը: Սեյմը, ասում է նա, միայն որոշեց մերժել Տաճկաստանի պահանջը ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը անշեղ ու որոշեց Տրապիզոնից հետ կանչել իր պատվիրակներին:

Այնուհետև տեղի ունեցավ քաղաքական խոշոր դեպք Բաթումի անկումը: Այդ հանգամանքի և պատվիրակության նախաձեռնության հետևանքով հարկ համարվեց նորից քննության առարկա դարձնել հաշտության պայմանները:

Սեյմի դաշնակցական ֆրակցիան նպատակահարմար համարեց այդ խնդիրը ոչ թե ֆրակցիոն, այլ ազգային չափանիշով քննության առարկա դարձնեւ մի ժողովում, որին մասնակցելու են հրավիրված, համաձայն նախնական խորհրդակցության և Հ.Յ.Դաշնակցության Արևելյան բյուրոի նախաձեռնության, Սեյմի և կառավարության բոլոր հայ անդամները. Ազգային խորհրդի անդամները, կուսակցությունների ներկայացուցիչները, Երևանի և Կարսի նահանգական կոմիսարները, Հայոց Ազգային խորհրդի և Երևանի, Կարսի և Ալեքսանդրապոլի լիազորները, ինչպես նաև Ալեքսանդրոպոլի գործիչներից մի քանիսը:

Սրանից հետո խոսք է առնում խորհրդակցության անդամ Հ. Բեկզադյանը և բողոքում է, որ Հայ Զինվորական Միության կենտրոնական մարմնից ոչ ոք չի հրավիրված: Ս. Վրացյանը բացատրում է, որ դա հետևանք է մոռացության, բացի այդ ժոդովն ինքն ևս, իհարկե, կարող է նոր անդամներ հրավիրել: Հ. Բեկզադյանն առաջարկում է ձայնի իրավունք տալ Հայ Զինվորական Միության նախագահ Ա. Շահմազյանին. որ գտնվում է այստեղ: ժոդովն ընդունում է այդ առաջարկը:

Ապա Ս. Վրացյան առաջարկում է ընտրել նախագահ և քարտուղարներ: Նախագահ ընտրվում է ԱԱհարոնյանը, քարտուղարներ ՄԱբեդյանը և Մ. Ստամբոլցյանը:

Խորհրդակցությանը հայտնվեց, որ մեր զորքերի գլխավոր հրամանատար Լեբեդինսկին կկամենար տեսնվել ժողովի անդամների հետ, որ նա նոր է վերադարձել ճակատից և այդ երեկո ևեթ մեկնելու է Թիֆլիս: ժողովը որոշեց ցանկություն հայտնել լսելու նրա գլխավոր հրամանատարի զեկուցումը ֆրոնտի մասին: Բացի նրանից ժողովին ներկա պիտի գտնվեն նաև գեներալ Նազարբեկովը, ինչպես սույն ժողովի անդամ, ներկա կլինեն նաև կորպուսի շտաբի պետ գեներալ Վիշինսկին ու գեներալ Կորգանովը:

ժողովի արձանագրությունների համար ԱԵրզնկյանը ցանկալի համարեց, նրանց պատմական կարևորությունը նկատի առնելով, որ լինեն ըստ կարելույն ճշգրիտ: Մ.Հարությունյանն ավելացնում է որ ժողովականներից ցանկացողներն իրենք գրի առնեն իրենց խոսքը և տան քարտուղարներին մուծելու արձանագրության մեջ: Առաջարկներն ընդունվում են: