Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարենավորումը և հագուստը բավարար չէ: Չկա ֆրոնտում նաև պատասխանատու հրամանատար-գեներալ Արիշևը այնտեղ չէ, այլ Թիֆլիսում: Կազմում են նոր զորամասեր, եղածները լրացնում են, պիտի հաշվել 25 հազար սվին, ի բացառյալ կողմնակի ուժերը: Այս է դրությունը, այսպիսի պայմաններում հաշտության պայմանները ստորագրողի վրա պիտի ընկնի պատասխանատվությունը: Ո՞վ է իրավունք տալիս մեզ առանց կռվի թշնամուն տալու մեր երկրի մի անբաժան մասը, հարազատ ժողովրդի հետ միասին: Մյուս կողմից կա տաճկահայ ժողովրդի խնդիրը, որին պատասխան պիտի տալ, իսկ դա չի լուծվում, առաջարկած դաշնագրով: Գալով Կովկասի անկախության այդտեղ ևս տաճիկները կամենում են մտցնել հեղաշրջում, ենթարկելով իրենց, ղրկելով նրան այն նեցուկից, որի վրա հենվում էր մի ամբողջ դար: Պատերազմը շարունակելու համար մենք ղեկավարներս համարյա ոչինչ չենք արել, կատարած բանակցությունները ավելի են թուլացրել ճակատը: Պետք չէ նաև հավատալ տաճկական խոստումներին: Մեր պատասխանը կարող է մեկ լինել - շարունակել պատերազմը:

Ա. Զոհրաբյան- Մենք այստեղ չպիտի քննենք պատվիրակության գործունեությունը: Ես լսեցի Հ. Քաջազնունու մանրամասն զեկուցումը և չգտա նոր հիմնավորում ի պաշտպանություն տաճկական պահանջների կատարման: Նա Քաջազնունին անտես արավ տաճիկների մյուս պահանջները, Բրեստ-Լիտովսկի պայմանների հետ նաև Անդրկովկասի անկախությունը, առանց վերջինիս նրանք չեն ընդունում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Ապա ինչո՞վ կարելի է երաշխավորել, որ Թուրքիան կբավականանա 1877թ. սահմաններով և ավելի առաջ չի գա: Թշնամու առաջխաղացումը ինքնին ապացույց է, որ նրանք չեն հարգի դաշնագիրը: Թշնամին բանակցությունների ժամանակ էլ ձգտել է պանիկա տարածել մեր պատվիրակության վրա: Ոչ ոք չի կարող տալ գարանտիա, որ թշնամին առաջ չի գա և մեզ չի կոտորի, հավատալ թղթաց խոստումներին - դա վատագույն ավանտյուրա է: Տաճկաստանը մեզանից ուզում է ստեղծել բուֆեր-պետություն իր և Ռուսաստանի մեջ, սակայն բուֆեր-պետությունը չի կարող լինել ինքնուրույն, նա պիտի ենթարկվի հարևան պետություններից մեկին: Տաճկաստանի նպատակն է բաժանել մեզ Ռուսաստանից և ենթարկել իրեն: Բայց կարո՞ղ ենք թողնել Ռուսաստանը, հյուսիսի օրիենտացիան, կարո՞ղ ենք դադարել մեր աչքերը դեպի հյուսիս հառելուց: Ո՛չ: Չէ՞ որ տաճկահայերի կոտորածի պատճառներից մեկն էլ այն էր, որ նրանք իրենց աչքերը դեպի հյուսիս էին հառել: Բացի այս բոլորից Տաճկաստանը ամեն մի պրովակացիա կարող է առիթ ծառայեցնել շարժվելու առաջ, օրինակ հայ-թուքական որևէ ընդհարում: Այս բոլորը նկատի առնելով ես չեմ գտնում որևէ հիմք փոխելու մեր մինչայժմյան պոզիցիան: Մենակ, առանց վրացիների, իհարկե չենք կարող շարունակել կռիվը, բայց հույս պիտի ունենալ, որ մեր հարևաններն ևս կշարունակեն երկրի պաշտպանությունը:

Կարգից դուրս խոսք է տրվում Կ.Ղազազյանին, որ կարդում է Խ.Կարճիկյանից ստացած հեռագիրը, թե այսօր կառավարության և Սեյմի ֆրակցիաների ներկայացուցիչների ժողովում մահմեդական ներկայացուցիչներն հայտնել են, որ իրենք ամենքը հեռանում են կառավարության կազմից և հավանորեն այս օրերս կհայտարարեն Ադրբեջանի անկախությունը: Աչդ հիմնավորում են նրանով, որ իրենց համար պարզվել է, որ մենշևիկները և դաշնակցականները չեն կամենում հայտարարել Անդրկովկասի անկախությունը, որ նրանք չեն ուզում մնալ Ռուսաստանի սահմաններում: Փոքրամասնականները կարծում են, որ դրությունից դուրս գալու միակ միջոցն է ստեղծել միություններ առանձին կառավարություններով և պաշտպանողական դաշն կռելով կռվող երկու կողմերի մեջ: Կարճիկյանը կարծում է, որ պետք է ներկա խորհրդակցությունը ընտրի ժամանակխյվոր] կառավարություն: Մենշևիկները հաստատ են մնում մարտ 31-ի տեսակետի վրա և կշարունակեն Անդրկովկասի սահմանների պաշտպանությունը: