Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռ.Քաջազնունին, որպես դետալիզացիա ավելացնել «ձգտել պահպանել Բաբուճի, Կարսի և Կաղզվանի հայկական շրջանները»: Ստ. Մամիկոնյան առաջարկում է «ապահովել Անդրկովկասի սահմանները, ինքնորոշման իրավունքը իրագործելով»: Այս առաջարկները իբրև մանրամասներ թողնվում է իբրև հրահանգ պատվիրակության, բայց ոչ թե կետ բանաձևի մեջ:

Վահ. Նավասարդյան - Հավատացած, որ վրացին Կարսի համար արյուն չի թափի /ձայներ հայն էլ վրացու համար չի թափի, / առաջարկում է նույնիսկ մենակ կռվել Կարսի համար, առանց Բաթումի: Քվեարկվում է և մերժվում է այդ առաջարկը /4 ձայն է ստանում/:

Ալ. Խատիսյան- Առաջարկում է մտցնել թուրքահայերի խնդրի նկատմամբ հետևյալ կետը' «թուրքահայերին թողնել վերադառնալու իրենց երկիրը և որոշելու իրենց կյանքը»:

Վահան Փափազյան- Նախ բողոքում է, որ թուրքահայերի ներկայացուցչական մարմնից ապահովության խորհրդից մարդ չի հրավիրված և ապա գտնում է միանգամայն ավելորդ այնպիսի երկրորդական պահանջներ դնել, թողեք ոչինչ չլինի, որպեսզի ապագայում հնարավորություն լինի պահանջներ ներկայացնելու:

Թուրքահայերի վերաբերյալ կետը հետ է վերցվում: Վիճաբանությունը այդ խնդրի նկատմամբ սպառված համարելով, նախագահը քվեարկության է դնում բանաձևը վերջնական խմբագրությամբ, որն ընդունվում է:

«Ալեքսանդրապոլի կոնֆերանսը լսելով հաշտության պատգամավորության և գորահրամանատարության զեկուցումները, որոշվում է՝ որ հրամայական անհրաժեշտություն է բոլոր հնարավոր միջոցներով շարունակել երկրի պաշտպանությունը: Կոնֆերանսը հանձնարարում է պատշաճ մարմիններին համապատասխան քայլեր անեւ, ըստ կարելույն շուտով, Անդրկովկասյան ժոդովուրդների ազատությունը ապահովող պատվավոր և հաստատուն հաշտություն կնքելու»:

Այնուհետև ժողովն անցնում է անկախության և իշխանության խնդիրներին, կարդացվում է սոցիալ-դեմոկրատների և սոցիալ-հեղափոխականների, կարդացվում է նաև Ռ.Քաջազնունու և էսեռների բանաձևը իշխանության մասին: Այդ բանաձևերի շուրջը տեղի է ունենում մտքերի կարճ փոխանակություն, ոմանք գտնում են, որ այդ խնդիրների մասին պետք է խոսել Թիֆլիսում, հանգամանքների հետ ծանոթանալուդ հետո, մյուսները, ի նկատի ունենալով, որ արդեն այդ հարցերի մասին խոսված է, առաջարկում են ընդունել որևէ բանաձև: Այդ րոպեին ստացվում է հեռագիր Թիֆլիսից, որ վրաց ազգային խորհուրդը որոշել է անկախություն հայտարարել: Այս հանգամանքը ստիպում է ժողովին թողնել այդ խնդիրները, շտապել Թիֆլիս և այնտեղ այդ հարցերը որոշեի Որոշվում է անկախության և իշխանության խնդիրները քննել Թիֆլիսում, տեղի է ունենում ընդմիջում:

Ընդմիջումից հետո Ստ. Մամիկոնյան հայտնում է. քանի որ մեր վիճակը ըստ երևույթին վատթարանում է, ավելի, քան երբևիցէ, մենք պետք է մնանք այստեղ, շրջենք գավառները, հրացան հավաքենք և առհասարակ նպաստենք պաշտպանության գործին: Թողնենք անկախության և այլ հարցերը առանց մեզ որոշեն, եթե մեզ կսպասեն լավ, իսկ եթե չէ, մենք մեր գործը կանենք:

Այդ առաջարկը պաշտպանում են շատերը, առանձնապես գավառի ներկայացուցիչները /Գ. Ղազարյան, բժ Տերտերյան, Լ. Սարգսյան/:

Մյուսները համաձանվելով դրա հետ, առաջարկում են հետո գալ, երբ Թիֆլիսում այս խնդիրներից մեկնումեկը չլուծվի:

Հովհ. Թումանյան առաջարկում է ստեղծել մի կամք և հեղինակություն, իսկ մեզանում երկու իշխանություն կա Ազգային խորհուրդ և Հ.Յ.Դաշնակցություն, այս հանգամանքը քայքայիչ ազդեցություն է ունենում մեր գործի վրա, ապացոյւց թուրք-