Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. Պ.Վրացյանը կարդաց ամփոփ գրավոր զեկուցում զինվորական մարմնի գործունեության մասին: Զեկուցումը կցված է ընդ սմին: ժողովը շնորհակալություն հայտնեց զնվորական մարմնին և բոլոր կամավորներին նրանց անձնուրաց գործունեության համար:

3. ժոդովականները ցանկություն հայտնեցին, որ ամենամոտ միջոցում պատրաստվի Բյուրոյի ամբողջ գործունեության վերաեբերյալ հաշիվը և նախահաշիվ ապագայի վերաբերյալ:

4. Պ Լեոն զեկուցեց Հայիսկան] հարցի և Տաճկահայաստանի ապագա քաղաքական կազմի մասին: ժոդովականները շնորհակալություն հայտնեցին պ.Լեոին նրա վերին աստիճանի հետաքրքրական զեկուցման համար: Տեղի ունեցած մտքերի փոխանակության մասնակցեցին պ.պ. Բաբաջանյան, Շիրվանզադե, Հ.Տեր-Մկրտչյան, Տեր-Ղազարյան, Շահխաթունյան, Խաաիսյան և այլք: Ցանկություն հայտնեց, որ առաջ

զեկուցվող հարցի մասին մի տեղեկագիր պատրաստել ապագա համագումարի համար, մշակված սահմանադրությամբ հանդերձ: Մամուլի մեջ նույն այդ հարցի մասին ցանկություն հայտնեց ասպարեզ գալ խոհեմությամբ, առանց գրգռելու Հայ[ավան] հարցի թշնամիներին:

Նախագահ [Մեսրոպ եպիսկոպոս]

ՀՄԱ, Ֆ.288, ց.1, գ.Յ, թ.6: Բնագիր: Ձեռագիր:

N36

28 դեկտեմբերի 1914թ.

Թեմիս առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսի նախագահությամբ

1. Բագվի ներկայացուցիչների Եր.Թաղինոսյանի և Հ.Տեր-Միքայելյանի հարցապնդումիս ի պատասխան սրբազան նախագահը բացատրեց, որ Բյուրոն որոշել է կամավորների թիվը, պահեստավորների հետ հաշված, հասցնել վեց հազարի: Նաև հավաստիացրեց, որ այդ թիվը ավելացնելու դեպքում Բյուրոն պետք կհամարի և թե այլ խոշոր վայրերի ազգային բյուրոների համաձայնությունն ստանալ:

2. Բյուրոյի բոլոր ճյուղերը զանազան քաղաքներում հավասարապես հետաքրքրվում են գաղթականների հարցով, ուստի որոշվեց կամավորներ պահելու անհրաժեշտ ծախսերի նախահաշիվ կազմել և անհապաղ ուղարկել բոլոր ճյուղերին, որպեսզի տեղական բյուրոները իմանան, իրենց գումարների որ մասը պետք է տան կամավորների գործին և որ մասը հօգուտ գաղթականների:

3. Ապագա համագումարի օրակարգը պատրաստել և առաջուց ուղարկել բոլոր ճյուղերին:

4. Որոշվեց համաձայն Բագվի բյուրոյի հայտնած ցանկության, պ. ԼՂուլյանին ճանաչել Կենտրոնական բյուրոյի անդամ և հրավիրել բոլոր ժողովներին:

Նախագահ Մեսրոպ եպիսկոպոս

ՀԱԱ, Ֆ.288, ց.1, գ.Յ, թ.6: Բնագիր: Ձեոագիր:

N37

29 դեկտեմբերի 1914թ.

Պ. Մ.Հարությունյանի նախագահության պաշտոնից հրաժարվելու, իսկ պ. Հ Քոչարյանի քաղաքիցս հեռանալու պատճառով որոշվեց ընտրություններ կայացնել