Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զենք ստացել են զինվորական իշխանությունից. մարզվել են կազարմաներում.ճանապարհ են դրված մեծ շուքով, դրոշակը օրհնելուց հետո կամավորներին հանձնել է начальник штаба Кубанска войска: Հայկական պատգամավորություն ներկայացրել է կայսեր և արժանացել է նորին կայսեր մեծության գոհունակության: Հայ հասարակությունը շորեղեն և նվերներ ուղարկել է Կուբանի կազակներին Վարշավայի կողմը և այժմ ուղարկում է երկու վագոն նվեր նույն կազակներին Բայազետի և Կարսի շրջանում պ.Սաթունյանի միջոցով:

լ. Հին Նախիջևանի ներկայացուցիչը գանգատվում է, որ քաղաքում ոչ մի ոգևորություն չի նկատվում, իսկ ինքապաշտպանության կարևորությունը չի ընդունվում: Երկու տեսակ բյուրո գոյություն ունի ազգային և երիտասարդների: Առայժմ հավաքված է 300ռ.: Գյուղերից կարելի է հավաքել մոտ 1000ռ.:

խ. Մեծ Ղարաքիլիսայի կոմիտեն ներկայացնում է իբրև կենտրոնական ամբողջ Լոռու շրջանի մեջ: Շրջիկ կազմակերպիչների միջոցով կազմված են ենթակոմիտեներ: Հավաքվում է փող, բայց չգիտեն ում վրա և ինչպես ծախսելու Առաջին գործունեությունը եղել է կամավորներ պատրաստել և ուղարկել: ժողովուրդը շատ քիչ զենք ունի, իսկ փամփուշտ բնավ:

ծ. Գանձակի կոմիտեն կազմված է 12 մարդուց, կառավարությունը չի ճանաչում և առհասարակ վատ է վերաբերում: Հասարակությունն անտարբեր է թե դեպի կամավորների և թե դեպի ինքնապաշտպանության գործը, շատերը Ազգային բյուրոյի գործունեությունը վնասակար պրովոկացիա են համարում: Տուրքեր չեն նշա[նա]կվել և ընդամենը 1000ռ. է հավաքվել կռվող ուժերի ցուցակը պատրաստվել է: Գանձակը տվել է կամավորներ: Հայ հասարակությունը լազարեթի համար վարձել է մի բնակարան և Կարմիր խաչի տրամադրության տակ է դրել: Ինքնապաշտպանության գործը վերջիվերջո, անշուշտ, պետք է զբաղեցնի տեղական հասարակությանը: Տեղական կոմիտեն կազմվել է Ազգային բյուրոյի կողմից հատուկ եկած պ.Պապովյանի ջանքերով:

կ. Ատրպատականի կոմիտեն կարողացավ հավաքել 3000 թուման: Թավրիզի հայ հասարակությանը խոստացվել էր հարկավոր դեպքում զենք բաժանել, բայց այս րոպեիս այս բոլոր հարցերը վերացած պետք է համարել, որովհետև ռուսաց զորքի Պարսկաստանից քաղվելով, սկսվել է ահագին գաղթականություն Թավրիզի, Ուրմիայի, Սալմաստի և Խոյի հայ բնակչությանը դեպի Ռուսաստանի սահմանները, իսկ մնացածներին Ապառնում է մեծ վտանգ:

Բոլոր վայրերի պատգամավորները միաբերան գանգատվում են, որ Կենտրոնական բյուրոյի և տեղական կոմիտեների մեջ ոչ մի կապ չի եղել և սերտ հարաբերություններ չեն պահպանվել, որի պատճառով հասարակության ոգևորությունը թուլանում է, իսկ գործը չարաչար տուժում: Անհրաժեշտ են գտնում գրավոր հարաբերություն պահպանել և, թե կարելի է, շրջիկներ ուղարկել և համագումարներ կազմել:

ժողովի նախագահ Մեսրոպ եպիսկոպոս

ՀԱԱ, Ֆ.288, ց.1, գ.Յ, թ.4-5: Բնագիր: Ձեռագիր:

N 35

27 դեկտեմբերի 1914թ.
(երեկոյան)

1. Պ.Կարոն ժողովականների խնդրանքով տեղեկություններ հաղորդեց իր խմբի գործունեության մասին: