Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջին անցուդարձի մասին շատ բան կարող եք լսել պ.Երվանդից:

Բարևներ, հարգանքով Ն.Աղբալյան

P.S. Քեռու խումբը Կարս է, Համագասպինը Կաղզվան. երկու խումբն էլ վերակազմվում են:

Նույն

ՀԱՍ. Ֆ.221, ց.1, գ.Յ, թ.51-53: Բնագիր: Ձեռագիր:

N 39

ՋՈՒԼՖԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՕԺԱՆԴԱԿԻՉ ՄԱՐՄՆԻ ՎԱՐՉՈՒԹ ՅԱՆ

ՆԱՄԱԿԸ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԳԱՆՁԱՐԿՂՈՒՄ ԵՂԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

28 դեկտեմբերի 1914թ.
Ջուլֆա

Ի նկատի ունենալով, որ տեղիս ազգաբնակությունը գրեթե ամբողջովին գաղթեց և նմանապես օժանդակիչ մարմնիս վարչության անդամներն էլ հարկադրված են հեռանալ տեղիցս, վարչությունս պարտավորված է իրեն համարում լիկվիդացիայի ենթարկել իր գործերը, և որովհետև ընդհանուր ժողով գումարելու կարելիություն չկա, ներկայիս ներքոստորագրող վարչության անդամների ներկայությամբ քննեց իր ելևմուտը և հաստատեց, որ գանձարկղում գտնվում է...[1], որը որոշեց փոխադրել գանձապահ պ.Ղուկաս Առաքելյանի միջոցովԹիֆլիս Ազգային բյուրոյի նախագահիդ, Երկու հարյուր վաթսուն...

Վարչությունս իր գործունեության ընթացքում նոյեմխերի] 2-ից մինչև դեկտեմբերի] 27-ը ընդամենը մուտք է ունեցել անդամավճարներից երկու հարյուր տասն ռուբլի, հօգուտ մարմնիս պրաժեկտորից վաթսուն ինն րուբլի 52 կոպ. ծախս է եղել կամավորների վերաբերյալ և հեռագրերի 19ր. 12 կոպ.: Մնացած զուտ արդյունքն Փոխադրվում է Ձեզ փոստով:

Անդամներ վարչության Ս.Ա.Ջանփոլադյան
...[2]
Գալուստ Գալուստյան
Ջումշուդ Աբրամյան

ՀԱՍ, Ֆ.221, ց.1, գ.1, թ.40: Բնագիր: Ձեռագիր:

N 40

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՂԻՎԱՆԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԸ ՍԱՄՍՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԼՈՒԳԱՆՍԿԻ ՀԱՅՈՑ ԱՂՈԹԱՏԱՆ ԵՐԵՑՓՈԽԻ

ԿՈՂՄԻՑ ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկտեմբեր 1914թ.
ս.էջմիածին
  1. Այս և մյուս բացթողումները գումարի չափը չի նշված:
  2. Անընթեռնելի: