Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծարգո պ. Սամսոն Հարությունյան

Լուգանսկի հայոց աղոթատան երեցփոխ պ. Հազարապետ Դանիելյանը նոյեմբերի 28 թվակիր նամակով նույն տեղի հայ հասարակության կողմից վեհափառ Հայրապետի անունով փոխադրել է երեք հազար չորս հարյուր քառասուն և հինգ ռուբլի 60կ. (3445ռ. 60կ.) գումարը, որը, ինչպես իր նամակի մեջ հիշում է, «հավաքված է Լուգանսկի հայոց ժողովրդեն Նախիջևանի-Բեսարաբիայի կոնսիստորիայից»:

Վեհափառ Հայրապետի հրամանով դիվանս ներփակյալ ուղարկելով Ձեր անունով 3445ռ.60կ. փոխադրական N 1188/938449 տոմար 28 նոյեմբերի 1914թ. և կոնդակի պատճենը, խնդրում է հանձնել ըստ պատկանելույն գործադրելու ինչ նպատակով որ հավաքված է գումարը:

Բարեհաճեցեք ուղարկել գումարի ստացման մասին անդորրագիր դիվանին վեհափառ Հայրապետին ներկայացնելու և նվիրատուներին ապահովելու համար:

Դիվանապետ Բագրատ եպիսկոպոս

ՀՄԱ, Ֆ.221, ց.1, գ.Յ, թ.73: Պատճեն: Ձեռագիր:

N 41

ՑՈՒՅԱԿ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՏԻՆ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ

ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՍՑԵՈՎ ԱՌԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

1914թ.

1. Ասխաբադի կանանց ընկերխւթյան] նախագահ Շուշանիկ Մամիկոնյանից - 100րուբլի: Ուղարկված է Սամսոն Հարությունյանին դիվանի 1914թ. դեկտ. 15-ի հմ. 1938 գրությամբ:

2. Օրբազարի Օգսենտ քահ. Հայրունուց - 542 րուբ.: Ուղարկված է Սամսոն Հարությունյանին 1914թ. դեկտ. 15-ի հմ. 1937 գրությամբ:

3. Լուգանսկի երեսփոխան Հազարապետյանից - 3445ր.60կ.: Ուղարկված է Սամսոն Հարությունյանին 1914թ. դեկտ. 19-ի հմ. 1954 գրությամբ:

4. Նյու-Յորքից (Պետրոգրադի Ռուսխյց] արտաքին առ[ևտրի] բանկի միջոցով) - 1355 րուբ.: Ուղարկված է Տփխիսի [Հայոց Ազգային կենտրոնական] բյուրոյի փոխնախագահ Հովսեփ Խունունցի 1915թ. փետրվարի 4-ի հմ. 200 գրությամբ: Պետրոգրադի Ռուսաց արտաքին առևտրի բանկի միջոցով:

5. Նյու-Յորքից հեռագրով (Պետրոգրադի Ռոախյց] արտաքին առ[ևտրի] բանկի միջոցով) - 210 րուբ.: Ուղարկված է Տփխիսի [Հայոց Ազգային կենտրոնական] բյուրոյի փոխնախագահ Հ.Խունունցին 1915թ. փետրվարի 9-ի հմ. 229 գրությամբ:

6. Ամերիկայի Նիշուե քաղաքից Սեբաստիո Ուլաշ գյուղի հանձնախմբից - 450 րուբ. 07 կոպ.: Ուղարկված է Տփխիսի [Հայոց Ազգային կենտրոն] բյուրոյի փոխնախագահ Խունունցին 1915թ. մարտի 13-ի հմ. 407 գրխւթյամբ]:

7. Ամերիկայի ազգային պաշտպանության հանձնախմբից - 3409ր. 10կ.:[1]

Բագրատ եպիսկոպոս

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.102, թ.1: Բնագիր: Ձեռագիր:

  1. 7-րդ հոդվածի տակ նշված գումարը 3409ր.10կ. (որը ջնջված է), ուղարկվել է Թիֆլիս «Մշակ» խմբագիր Համբարձում Առաքելյանի միջոցով վերջինիս 1915թ. ասյրիլի 16-ի հմ. 650 մակագրությամբ «Սյունիքին» (տե՛ս նույն փաստաթուղթը):