Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 42

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՌԱԳՐԵՐ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

ԱՄԵՆ ԻՆՁՈՎ ՕԳՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բաքվի քաղաքային լազարեթի օրդինատոր, բժշկուհի Ելենա Զուրաբյանի նամակը Հայոց ազգային բյուրոյին հայ կամավորներին բուժօգնություն ցույց տալու գործում իրեն ևս մասնակից դարձնելու խնդրանքի մասին:

[1914թ.]

Բուռն ցանկություն ունենալով բժշկական օգնություն հասցնել մեր կամավորներին, խնդրում եմ կովի դաշտն բժշկական խմբեր ուղարկելիս կամ ուր որ դուք հարմար կգտնեք բժիշկ ուղարկելու, ինձ ի նկատի ունեցեք:

Այժմ Բագու քաղաքային լազարեթում գործում են օրդինատորի պաշտոնում:

Հասցեն հետևյալն է.
Врачу Елене Ивановне Зурабовой,
Сласская 5, кв.4, тел. 6-08,
г. Баку

ՀԱԱ, Ֆ.28, ց.1, գ.114, թ.7: Պատճեն: Ձեռագիր:

N 43

Հեռագիր Բաքվից Հայ կամավորական ջոկատներին անդամագրվելու երկու հայ կին բժիշկների ցանկության մասին

1914թ.

Երկու կին բժիշկներ համաձայն են մեկնելու: Տղամարդ չկա: Կամավորների վերջին խումբը մեկնել է երեկ: Ղա այլևս չի լինի առանց Բյուրոյի նախնական համաձայնության:

ՀԱԱ, Ֆ.Պ-28, ց.1, գ.114, թ.42: Հեռագրական բլանկ:

N 44

Հեռագիր Ռոստովից ռումինահայերի և օդեսահայերի կամավորագրվելու ցանկության մասին

1914թ.

Այսօր Ռումինիայից ցանկանում են մեկնել 70 դրուժինականներ: Հինգ հոգի էլ ցանկանում են Օդեսայից: ճանապարհե՞լ նրանց թե՞ պահել:

Չալխուշյան

Նույն գործը, թ.130:

N 45

Նոր Նախիջևանի հայության հեռագիրը Թուրքիայի դեմ սկսած պատերազմում ռուսական բանակին աջակցելու նախիջևանահայերի ցանկության մասին

1914թ.