Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 49

Հեռագիր Ռոստովից Օդեսայից հայ կամավորների ճանապարհելու մասին

1914թ.

հմ. 221 գնացքով Օդեսայից մեկնել են 135 հայ կամավորներ:

Չալխուշյան

Նույն գործը, թ.93:

N 50

Հոգևորական Նիկոլայ Ոսկանյանի հեռագիրը Նոր Նախիջևանից իր 16-ամյա որդուն ռազմաճակատ մեկնելուց ետ պահելու մասին

28 դեկտեմբերի 1914թ.

16 տարեկան որդիս Լևոնը, իմ կամքին հակառակ, կամավոր է մեկնել: Խնդրում եմ ետ պահել և վերադարձնել տուն:

Նույն գործը, թ.105:

N 51

Հեռագիր ՊԵտրոգրադի հայկական ներկայացուցչությունից

1915թ.

Երեկ ճանապարհեւով հայ կամավորների առաջին խումբը, խնդրում եմ Ձերդ Սրբությանը (Մեսրոպ եպիսկոպոսին - կազմ.) նրանց բարեմաղթել արիասիրտ ճանապարհ: Այստեղ գտնվող վիրավոր հայերը տենչում են շուտ ապաքինվել և կովկասյան զորքի շարքերում նորից մարտի նետվել թուրքերի քրիստոնեասերի հավերժ թշնամու դեմ: Խնդրում եմ Ձեր միջնորդությունը Նորին Սրբություն Կովկասի փոխարքայի առջև նրանց ուղարկելու կովկասյան օկրուգի պահեստային գումարտակներ:

ՊԵտրոգրադի խնամատար համայնքի

նախագահ Սուլթանշահ

Նույն գործը, թ.124:

N 52

Տագանրոգի Հայկական կոմիտեի հեռագիրը հայ կամավորների համար տաք հագուստ պատրաստելու խնդրի մասին

18 նոյեմբերի 1914թ.

Տագանրոգի Հայկական կոմիտեն պատրաստում է տաք սպիտակեղենի, վերնաշապիկների, վարտիքի, բաշլուղի (գլխանոցի - կազմողներ) փորակապերի,