Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոտքի փաթաթանների, բամբակե բաճկոնների, անթևք զգեստների 500 կոմպլեկտ: Խնդրում եմ հեռագրեցեք, պե՞տք Են, արդյոք, զգեստի ինչ-որ առարկաներ:

Կոմիտեի քարտուդար, քահանա Օկսենտյանց

Նույն գործը, թ.140:

N 53

Հեռագիր ատվի քաղաքից առանց ծնողների թույլտվության երկու հայ պատանիների մեկնումը կովկասյան ռազմաճակատ արգելելու մասին

1914թ.

Առանց ծնողների թույլտվության [կամավորական] ջոկատի մեջ մտնելու համար Թիֆլիս են մեկնել Արմեն Մարտիրոսովը և Իվան Մելիք-Մկրտչյանցը: Մինչև նրանց ծնողների հասնելը Թիֆլիս պատանիների ծնողների անունից խնդրում եմ ետ պահել նրանց:

Կաֆիև

Նույն գործը, թ.59:

N 54

Հեռագիր Մերվի քաղաքից հայ բուժքրոջը իր ցանկության համաձայն կամավորական խումբ ընդունելու մասին

1914թ.

Թիֆլիս, եպիսկոպոս Մեսրոպին,

Աշխեն Ղահրամանյանցը թախանձագին խնդրում է իրեն որպես գթության բուժքույր ընդունել մեր խմբում: Նրա կողմից խնդրում եմ նվազագույն հնարավորության դեպքում թույլատրել իրեն ճանապարհվելու: Հեռագրեցեք Միքայել Յուզբաշյանին: Վաղը մեկնում եմ Չարջոու:

Կաֆիև

Հեռագրի վրա կա նշում. «Չի թույլատրվում [ընդունել] գթության ոչ մի քույր: Եպիսկոպոս Մեսրոպ»:

Նույն գործը, թ.60:

N 55

Հեռագիր Անդիժանից պատերազմի կարիքների համար Կարմիր խաչի օգնություն կազմակերպելու մասին

1914թ.

Կազմակերպված է կամավորների և պատերազմի կարիքների օգնության Կարմիր խաչ: Սպասում են ղեկավար ցուցումների: Կարգադրեցեք:

Տեր-Գրիգորյանց

Նույն գործը, թ.31: