Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միաժամանակ անհրաժեշտ է գտնվում արձանագրել, որ դիվանում կանոնավոր գործեր չեն գտնվել, այլ միայն զանազան թղթեր, հեռագրեր, նամակներ և հաշիվներ խառնիխուռն պահված սեղանների արկղներում:

3. Ի նկատի առնելով, որ պ. Ս.Հարությունյանի մոտ պետք է լինի Բյուրոյի անցյալ տարիների արխիվը, որոշվեց խնդրել նրանից այդ արխիվն ևս:

4. Անհրաժեշտ համարելով Բյուրոյի գործավարությունը և հաշվական մասը կանոնավոր հիմքերի վրա դնել, որոշվեց պրեզիդիումին ծախսել ծառայողների ռոճիկների համար մինչև 300ռ. ամսական:

5. Զինվորական մարմնի արած ծախսերը և գնած իրերը ոչ ոք չի ստուգում: Որոշվեց խնղրել տնտեսական հանձնաժողովին հանձն առնել ստուգության գործը, հանձնաժողովի անդամները տվին իրենց համաձայնությունը:

6. Վերստուգիչ հանձնաժողովի նոր անդամ ընտրվեց Ռ.Հովհաննիսյանը, որով հանձնաժողովը կազմվեց հետևյալ անձերից պ.պ. Ա-Եզեկյանը, ԳԿաֆյան և Ռ.Հովհաննիսյան:

7. Գանձապահ պ. Մկրտիչ Քալանթարյանը վերադառնալով Բագվից, հայտնեց իր պատրաստականությունը կրկին վերցնելու գանձապահի պաշտոնը: ժամանակավոր գանձապահ պ. Գ Ցուրինյանից հաշիվներըև փողերը ստանալուդ հետո կշարունակի իր պաշտոնը: Բյուրոյի գումարներն ըստ առաջնում մնում են բանկերում ոչ Բյուրոյի անունով: Բյուրոն անհարժեշտ է գտնում, որ փողերը բանկերում մնան ոչ թե մասնավոր մարդկանց, այլ Բյուրոյի անունով և այդ որոշման համաձայն խնդրեց պ.գանձապահին անել անհրաժեշտ նտեսությունները: Որոշվեց նույնպես թե коммерческий և թե купеческий բանկերից տոկոսները բարձրացնել և այն բանկում պահել, որը ավելի տոկոս կվճարե:

8. Զեկուցվեց և ընդունվեց գործադիր մարմնի որոշումը համագումարի մասին, միայն այն փոփոխությամբ, որ համագումարը հրավիրվի ոչ թե բարիկենդանին, այլ փետրվարի 15-ին: Համագումարի զբաղմունքի առարկաներն են.

1. Հաշիվ և նախահաշիվ պրեզիդիում և գինվորակխւն]
2. Տեղեկագիր Բյուրոյի գործունեության մարմին
        ա. ռազմական (զինփմարմին)
        բ. քաղաքական (սրբազանը)
գ. ինքնապաշտպանության (Ա.Սահակյան)
3. Տաճկա[հայա]ստանի ապագա կազմը (Լեո)
4. Բյուրոյի կանոնագիրը (Ա.Պապովյան)

Բացի դրանից, համագումարի վերջում պետք է կատարվի Բյուրոյի անդամների ընտրությունը:

9. Անհրաժեշտ համարվել մի պատգամավորություն կազմել և անհապաղ ուղարկել այցելելու Պետրոգրադի, Նախիջևանի, Մոսկվայի, Եկատերինոդարի, Արմավիրի հայ հասարակությունները Բյուրոյի գործունեության հետ ծանոթանալու և հատկապես ժողովարարության գործին ավելի լայն կերպարանք տալու համար: Շաբաթ օրը, հունվարի 10-ին, որոշվեց ընտրել այդ պատգամավորության անդամներին:

10. Բյուրոյի առաջիկա նիստին պետք է ներկայացվի և քննության ենթարկվի Բյուրոյի նախահաշիվը:

11. Փոխ-նախագահ պ.Խունունցը զեկուցեց ի գիտություն Բյուրոյի գործադիր մարմնի վերջին նիստի խորհրդակցության առարկաների և որոշումների մասին:

Նախագահ Մեսրոպ եպիսկոպոս

ՀԱԱ, Ֆ.288, ց.1, գ.Յ, թ.9-10: Բնագիր: Ձեռագիր: