Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 59

10 հունվարի 1915թ.

1. Կարդացվեց նախկին ժողովի արձանագրությունը:

2. Նախագահը զեկուցեց, որ Բյուրոյի բոլոր ճյուղերին ուղարկելու են շրջաբերականներ Բյուրոյի պրեզիդիումի, հասցեի, փոխ փոխադրելու մասին և այլն:

3. Կարդացվեց Գր.Չալխուշյանի նամակը, ուղղված Մոսկվայի քաղաքագլոլղ պ. Չելնակովին: Որոշվեց մասնավոր անձանց միջոցով դիմել Ռուսաստանի գլխավոր քաղաքների և մայրաքաղաքների ճյուղերին ամեն կերպ աշխատել մամուլի և ռուս հասարակության գանագան շրջաններում նպաստավոր կարծիք և վերաբերմունք ստեղծել դեպի հայերը և Հայկական դատը:

Այս առիթոով որոշվեց խնդրել Բյուրոյի նախագահին Բյուրոյի առաջիկա նիստին բերել մամուլի բյուրոյի հարցը:

4. Ի պատասխան պ.Խունունցի առաջարկության, ստանձնել նախագահության պաշտոնը տեղի ունեցած ընտրությունների համաձայն, թեպետ պ. Պապաջանյանը հայտնեց, որ այս րոպեին այղ ընտրությունը ընդունել չի կարող և իր վերջնական պատասխանը այն մասին, կընդունի, թե ոչ կտա վաղը:

5. Ջեբրաիլից ուղարկված հեռագրով պարսկահայերի մի խումբ խնդրում է կարգադրություն անարգել անցնելու սահմանը: Սրբազան առաջնորդը հեռախոսով պ. Պետերսոնից տեղեկացավ, որ այդ սահմանում ևս արգելումը հայերի համար վերացված է:

6. Կարդացվեց զինվորական մարմնի նախահաշիվը, որը որոշվեց արտագրել մի քանի օրինակ Բյուրոյի անդամների ի մոտս ծանոթանալու համար և ապա դնել քննության Բյուրոյի առաջիկա նիստերից մեկում:

7. Ուսանողներից կագմված վարչական Երկու խմբերն էլ առայժմ պահել, իսկ երկիր ուղարկելուց առաջ նրանց գործունեության համար հրահանգ պատրաստել: Այդ խմբերը Ալեքսանդրապոլ և Կարս ուղարկելը վաղաժամ է համարվում:

8. Նախահաշիվ չլինելու պատճառով մտիչև նախահաշիվ կազմվելը և հաստատվելը որոշվեց հանձնարարել նախագահին խմբերին ամսական ուղարկել ամեն մեկին 5500ռ., իսկ Անդրանիկի խմբին 9500ռ., զինվորական մարմնին տալ ավանսով մինչև 6000 ռուբլի: Մանր ծախսեր անել նախագահի հայեցողությամբ: Արտակարգ դեպքերում անհետաձգելի ծախսերի համար ստանալ գործադիր մարմնի համաձայնությունը:

9. Պ. գանձապահ Մ.Քալանթարյանը հայտնեց, որ պ. Ցուրինյանից ստացել է բոլոր գումարները և օրդերները: Ընթացիկ հաշիվները Բյուրոյի անունով բանալու հարցը հանդիպում է մի քանի օրինական դժվարությունների, ուստի այս հարցի այս կամ այն կերպ լուծումը որոշվեց հետածգել մինչև որ բանկերը ասեն իրենց վերջնական խոսքը այդ մասին:

10. Փոխանակ աոանձին պատգամավորություն ուղարկելու Ռուսաստանի զանազան քաղաքները, խնդրել պ. Պապաջանյանին, որ մոտ օրերս մեկնելու է Պետրոգրադ, այցելել նաև Մոսկվա, իսկ պ. Սպենդարյանին, որը գնալու է այցելելու Դրիմի հայաբնակ քաղաքները, խնդրել վերադարձին այցելել նաև Նախիջևան:

11. Անհապաղ սկսել ժողովարարություն Թիֆլիսում.

ա) պ.Գյուլինգյանին և Խ.Աֆրիկյանին հանձնարարել ժողովարարություն Թիֆլիսի վաճառականության մեջ.

բ) պ. Գ Խատիսյանին և Հ.Ամիրխանյանին ինտելիգենտ դասակարգի մեջ.

Արևմտահայաստան: