Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կասկածելու, թե եվրոպական պետությունները միակը կլինեն հայերի համար կենսական հարցի լուծման մեջ: Եվ, սակայն, այդպիսի միակամության բացակայությունը պետությունների մեջ և, դրա հետևանքով, տարաձայնությունների ծագումը կստեղծեն, ինչպես այս ապացուցել է տխուր պատմական փորձը, չափազանց բարեպատեհ միջավայր տեղական թուրք վարչության համար խուսափողական վերաբերմունք ցույց տալու դեպի հայերի դրության բարելավման գործը:

Գրավելով Ձերդ Սրբության ուշադրությունը մանավանդ վերջին հանգամյսնքի վրա, ես առանձնապես կարևոր կհամարեի, որ ներկա վճռական րոպեին հայերը ցույց տային առանձին զսպվածություն ու տակտ և առժամանակ հավաքական դիմումներով չբարդացնեն կայսերական կառավարության համար Թուրքահայրի վիճակի բարելավման խնդիրը:

Ես լիապես համոզված եմ, որ Ձերդ Սրբությունն իր ծերունազարդ հեղինակությամբ կկարողանաք ներգործել հայերի վրա հենց իրենց օգտի համար ցանկալի ուղղությամբ»:

Լեո, Անցյալից... էջ 249-250:

N6

ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆՇԱՆԱԿԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱ ՎՈՐՈՆՑՈՎ-ԴԱՇԿՈՎԻՆ

27 դեկտեմբերի 1912թ.
Թիֆլիզ

Վեհափառ կաթողիկոսի կողմից նշանակված պատգամավորության ներկայանալը Նորին պայծառափայլություն Տ.փոխարքայի 1912թ. դեկտեմբերի 26-ին և 27-ին:

Պատգամավորներ Աեսրոպ եպիսկոպոս, Բագրատ վարդապետ, Ալեքսանդր Խատիսյան և Սամսոն Հարությունյան:

Դեկտեմբերի 25-ին առավոտյան Ւջմիածնից հասանք Թիֆլիզ (Մեսրոպ եպիսկոպոս, Բագրատ Վարդապետ և Սամսոն Հարությունյան): Նույն օրը նամակով Աեսրոպ եպիսկոպոսը հայտնեց Տ.փոխարքայի վեհափառ կաթողիկոսի կողմից նշանակված պատգամավորության մասին, խնդրելով նշանակել ընդունելության ժամանակ ներկայացնելու Նորին կայսերական մեծության անունով մեմորանդում:

Ըստ որոշման Տ.փոխարքային բոլորս ներայացանք դեկտեմբերի 26-ին, երեկոյան ժամը 4-ին: Աեսրոպ եպիսկոպոսը մի քանի խոսքով ողջունեց Վեհափառ կաթողիկոսի կողմից, ներկայացնելով թագավոր անունով մեմորանդումը: Փոխարքան բացեց իր անունով գրած նամակը և մեմորանդումը հանձնեց Ս.Հարությունյանին կարդալու բարձր: Վերջացնելուց հետո փոխարքան ասաց. «Միջոցի մասին որոշ բան չի ասված»: Հայտնվեց փոխարքային, որ նպատակն ու խնդիրը տաճկահայոց կատարյալ ապահովությունն է, պատվի, կյանքի, գույքի և ազատ քաղաքացիության, իսկ այդ իրագործելու միջոցի մասին դիվանագետները ավելի լավ կիմանային: Փոխարքան այդ առթիվ հայտնեց, որ Ռուսաստանը չի կարող այժմ մտնել Տաճկաստան և տիրել, քանի որ պայմանները նպաստավոր չեն: Փոխարքան հայտնեց, որ արդեն գրել է կաթողիկոսին պատասխան Տաճկահայոց հարցի մասին: Այդ պատասխանի պատճենը գտնվելով Կանցելյարիայում, պատվիրեց հետևյալ օրը