Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն կոմիտեն որոշեց դիմել նվիրատու հասարակության և իմանալ նրանց կամքը, եթե ժողովարարությունը ստեղծվել է և կամավորների համար, այդ դեպքում Կոմիտեն, ունենալով իր ձեռքի տակ գեթ մի գրավոր դոկումենտ կամքը պարզող, իրավունք կունենա և անմիջապես գումարի կեսը կուղարկի Բյուրոյին հօգուտ կամավորների:

Փոխնախագահ ստորագրություն[1]

ՀԱՍ, Ֆ. 221, ց.1, գ.Յ, թ.67: Բնագիր: Ձեռագիր:

N 64

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎՆԱՍՎԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

ԳՈՒՄԱՐԸ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԻ ԾԱԽՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 հունվարի 1915թ.
Թիֆլիս

Դեկտեմբերին 1914թ. Բյուրոյի կողմից պատերազմի շրջանը ուղարկված մասնաժողովի անդամներից Խորեն եպիսկոպոսից, պ.պ. Խունունցից, Շիրվանզաղեից և Թումանյանից ստացվել էր մի հեռագիր, որ ուղարկվի 2000 ռուբ. «Մի անհետաձգելի կարիքի համար»:

Որովհետև մասնաժողովի անդամներին սկսած էր, որ հետամուտ լինել և գաղթականների մասին, ուստի ենթադրվեց, որ գուցե այղ գումարը հարկավոր է գաղթականների համար և փոխադրվեց նրանց 2000 րուբ. պատերազմից վնասված Հայէվական] կենտրոնական կոմիտեի միջոցներից, բայց հետո պարզվեց, որ այդ գումարը հարկավոր է եղել զինվորների համար:

Ուստի Կենտրոնական կոմիտեն խնդրում է 2000 ր. վերադարձնել և հանձնել կոմիտեի գանձապահ պ. ԳՑուրինյանին:

Նախագահ [Հայկ.կենտ.կոմիտեի] Ս.Հարությունյան

Քարտուղար[2]

ՀԱԱ, Ֆ.221, ց.1, գ.1, թ.52: Բնագիր: Ձեռագիր:

N 65

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀԱՅ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՏԻՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԳԱՆԱԿԱԾ ՂՐԱՄԸ ԲՅՈՒՐՈՅԻՆ

ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

18 հունվարի 1915թ.

Վեհափառ Տեր,

Ազգային բյուրոն Ամերիկայի Բոստոն քաղաքից ստացել է մի ծրագիր, որով հայտնում են, թե այնտեղի հանգանակիչ կոմիտեն, որ կազմված էր համերաշխաբար

  1. Ստորագրությունն անընթեռնելի:
  2. Ստորագրությունն անընթեռնելի: