Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 62

20 հունվարի 1915թ.
(երեկոյան)

1. Քննության ենթարկվեց զինվորական մասի ծախսերի նախահաշիվը, որի մեջ մտնում են եղած խմբերի նորոգության և լրացված ծախսերը 175932ռ. պահեստի հազար մարդուց բաղկացած գնդի կազմության ծախսը (135564 ռ.) նոր կազմվելիք գնդի խմբերի միանվագ ծախսը 2500 մարդուց բաղկացած, եղած խմբերի պահեստի գնդի և կենտրոնական շտաբի տարեկան ծախսը (866220 ռ.) և երկու նոր գնդի տարեկան ծախսը (361680 ռ ), և յոթ հազար մարդու լիկվիդացիայի և օժանդակության ծախսը (210000 ռ.), ընդհանուր գումար 2098596 ռ. և որոշվեց այդ նախահաշիվը ընդունել և ներկայացնել ի հաստատություն համագումարին: Ի հաշիվ նոր կազմվելիք խմբերի, թույլ ասդ մինչև համագումարը պատրաստել մինչև 500 նոր կամավոր:

2. Նախահաշվով պահանջված անհրաժեշտ գումարները հավաքելու նպատակով որոշվեց ա) մարդիկ ուղարկել այցելելու Բյուրոյի Կովկասի և Ռուսաստանի ճյուղերը, բ) շտապեցնել տեղական ժողովարարությունը, գ) վերակենդանացնել «Մամուլի բյուրոյի» գործունեությունը, դ) հատուկ պատգամավորություն ուղարկել արտասահմանի հետևյալ վայրերը. Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա, Անգլիա, Եգիպտոս և Ամերիկա: Հանձնել գործադիր մարմնին ըստ իր հայեցողության ի կատար ածելու այս որոշումները:

3. Որոշվեց գնդերի նորոգության և լրացման համար ի հաշիվ նախահաշվի ծախսել այլևս 15.000 ո., որով նախկին որոշած 60.000 ո. հետ կանի 75.000 ռ.:

4. Որոշվեց Բյուրոյի բոլոր նիստերին հրավիրել արձանագրություններ կազմելու համար գործավար պ.Եփրեմ Սարգսյանին:

ստորագրություն[1]

ՀԱՄ, Ֆ.288, ց.1, գ.10, թ.1: Բնագիր: Ձեռագիր:

N 63

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎՆԱՍՎԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱՄԱԿԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԲԱԺԻՆ ՄԱՍՀԱՆՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

9 հունվարի 1915թ.
Թիֆլիս

Ի պատասխան Ձեր գրության 4 հունվարի 1915թ. Կենտրոնական կոմիտեն հայտնում է, որ 3445ռ. 60կ. գումարի հետ ստացված են կաթողիկոսի դիվանից դեկտեմբեր 1914թ. N 1954 (զետեղված է պատճենը) և գրությունը 2) Լուգանսկի հայոց աղոթատան երեցփոխ պ. Հազարապետ Դանիելյանի գրությունը նոյեմբերի 28-ին 1914թ. (զետեղված է պատճենը):

Հիշյալ երկու գրություններից չի երևում, որ այդ գումարից մասն նշանակված լիներ կամավորների համար, երկու գրության մեջ էլ շեշտված է, որ գումարը ժողովված է կաթողիկոսի կոնդակի համաձայն և հիմամբ, իսկ զինվորների և պատերազմից վնասվածներիի օգնության մասին հիշված է վերոհիշյալ կոնդակի մեջ:

  1. Ստորագրությունը անընթեռնելի: