Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարևոր է պարզել պատճառը, թե ինչու՞ իրենց ծառայություններ առաջարկող կամավորները Բյուրոյի կողմից մերժվում են, երբ կառավարությունն առաջարկում է հայ կամավորների թիվը կրկնապատկել:

Մասնավորապես Սամարղանդի համար պետք է մասնավոր պաշտոնական նամակով պարզել, թե ինչու ուղարկված 2500 րուբլու մասին պ. Ս.Հարությունյանը հեռագրով հայտնում է, թե ստացված է 2000 ր., իսկ շատ հետո Պ. Գ. Կաֆյանը նամակով հայտնում է, որ Սամարղանդից ոչ մի կոպեկ[1] չէ ստացված:

Ստույգ տեղեկությունների ընդհանրապես չլինելու պատճառով Բյուրոյի գործունեությունը վարկաբեկող մութ գործերը աստիճանաբար հայտնի են դառնում, իսկ պաշտպանությունը մնում է անզեն: Իմ և գործի հաջողության նախանձախնդիրների համեստ կարծիքով անհրաժեշտ առաջարկությունը անելուց հետո դրության պատկերը բոլորովին կփոխվի:

Սարգսյանց

ՀԱՍ, Ֆ.221, ց.1, գ.Յ, թ.12 հակ.: Բնագիր: Ձեռագիր:

N 67

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

ՎՆԱՍՎԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԿՈԿԱՆԴԻ ՀԱՅՈՑ

ԿԱՆԱՆՑ ԿՈՄԻՏԵԻՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԵՍՐՈՊ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ ՀԱՅ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐՈՅԻՆ

ՀԱՆՁՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 հունվարի 1915թ.
Թիֆլիս

Բյուրոս սույն գրությամբ ուղարկելով Ձեզ «Կոկանդի հայ կանանց կոմիտեից» թեմիս առաջնորդ գերապատիվ Հ[այր] Մեսրովբ եպիսկոպոսի անունով ուղարկված հմ. հմ. 013753 և 013750 բեռնագիրները, խնդրում է ապրանքը ստանալ և կամավորների համար հատկացրած 4 արկղ նվերները, մեկ արկղ լուցկին և մեկ արկղ ծխախոտը հանձնել Բյուրոյիս:

[Փոխ]նախագահ Բյուրոյի Հ. Խունունց


ՀԱԱ, Ֆ.28, ց.1, գ.116, թ.18: Բնագիր: Ձեռագիր:

N 68

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎՆԱՍՎԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

ԳՈՒՄԱՐՈՎ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԹԵՐՔ ԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 հունվարի 1915թ.
Թիֆլիս

Սրանով Բյուրոս հայտնում է Ձեզ, որ Ձեր Բյուրոյի կողմից պատերազմի շրջանը ուղարկված մասնաժողովին փոխադրած 2.000 րուբլով գնված են զանազան

  1. Ընդգծումը բնագրինն է: