Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մթերքներ շաքար, թեյ, սապոն և այլն: Այժմ կարգադրվում է, որ Դարսի կոմիտեն այդ մթերքները հատկացնի գաղթականների պետքերին:

Փոխնախագահ Բյուրոյի Հ.Խունունց


ՀԱԱ, Ֆ.28. ց.1, գ.116, թ.17: Բնագիր: Ձեռագիր:

N 69

ԻԳԴԻՐԻ ՔԱԴԱՔԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ Հ.ՉՈԼԱԽՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԽՄԲԻ

ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

24 հունվարի 1915թ.
Իգդիր

Հասնելով Իգդիրը, ծանոթացա գործերի դրության հետ, որի մասին և շտապում եմ հայտնել Բյուրոյիդ: Քաղաքական խմբի անդամներից մեկը նստած Արծափում, շարունակում է իր գործը, երկուսն անցել են Մակու, իսկ մնացածները սպասում են փողի, որ անցնեն գործի վայրը: Արծափում եղած ընկերը, բացի իր սովորական աշխատանքները կատարելը, ընդունում է և ճանապարհ գցում Ալաշկերտից եկած գաղթականությանը:

Քաղաքական խմբի անդամների առաջ այժմս դրված է հետևյալ խնդիրը, հետ վերադարձնել գաղթականներին այն վայրերը, ուր հնարավոր է նորից նորմալ կյանք ստեղծել: Այս հերթական խնդրի հետ առաջ պիտի տանել և այն խնդիրը, որոնք հիմք են ծառայում քաղաքական խմբերի գործունեության:

Հույս ունեմ, որ հրահանգների խնդիրը արդեն անցյալ է Ազգային բյուրոյում և հարկավոր գումարը մեկ ամսվա ծախսերի համար արդեն փոխադրված է:

Ինչ վերաբերում է ձիաներին, պիտի ասեմ, որ մեր խմբի տրամադրության տակ դրված են եղել այս կողմերը եկած պատգամավորության ձիասերը, որոնք ընդհանուր նահանջից հետո, քաղաքական խմբի գործունեության ժամանակավոր դադարեցման պատճառով անցել են զորախմբին: Այդպիսով այստեղ և ոչ մի ձի չի մնացել, ինչու և խնդրում եմ որքան կարելի է շուտ հասցնեք 8 ձիու արժեքը (8x150)-1200ռ.: Առանց ձիաների հեռու գնալ չենք կարող, ինչու և պիտի շտապել փոխադրել անհրաժեշտ գումարը, որ հնարավորություն ունենանք լայնացնել մեր գործունեության շրջանը:

Առաջիկայում կարիք կլինի ավելացնել մեր խմբի կազմի վերանոր անդամներ, քանի որ մեր տրամադրության տակ եղած վայրը շատ մեծ է և շատ բարդ խնդիրների առաջ պիտի կանգնենք մոտիկ ապագայում:

Ալաշկերտից Երկու օր է, գալիս են գաղթականները լըլկված, թալանված քրդերի կողմից: Տղամարդկանցից շատերը սպանված են, հարսները և աղջիկները փախցված: Ընդհանուր դրությունը սոսկալի է: Ընդամենը Ալաշկերտից եկած գաղթականության թիվը հավասարվում է 40 հազարի:

Բացի օգնության գործը, պիտի կազմակերպել մի խումբ տեղացիներից ու ինտելիգենտ անձանցից, որ գնան գաղթավայրերը ու տեղնուտեղը որոշեն այնտեղ մնացած ցորենի, գարու (հորերի մեջ եղած) քանակը և հնարավորություն ստեղծեն կամ ծախելու այն, տեղափոխել կամ եթե հնարխյվոր] է, ստեղծել այնպիսի պայմաններ, որ գաղթականները վերադառնան իրենց գյուղերը ու շարունակեն ապրել իրենց ծննդավայրերում: Անհրաժեշտ է շուտ կազմակերպել այս գործը, եթե ոչ, եկած պատուհասը ավելի կծանրանա: Այդ ուղղությամբ բանակցություններ վարեք Թիֆլիսում: