Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գ) Կամավորների հարցը հիվանդ և անհասկանալի հարց - հայը պիտի տա արյուն և ոսկի և փոխարենը ոչինչ չստանա: Ծնողները գերադասում են պոռնիկ զավակներին և ուշադրություն չեն դարձնում լավերի վրա:

Մեր առաքինությունը ավելորդ բեռ է ազգի վզին փաթաթած:

դ) Փախստականների հարց: Հազար կոմիտեներ, հանձնաժողովներ և շատ քիչ էական օգուտ:

7. Որովհետև հարցեր շատ կան, ուստի ցանկալի էր, որ բոլոր քաղաքներեն գային որչափ կարելի է շատ պատգամավորներ, որ թե Թիֆլիսը իմանար ինչ է գավառների ցանկությունը: Մենք այստեղից գրում ենք այն կոմիտեներին, որ հրահանգ ստանում են մեզանից, որ ուղարկեն Թիֆլիս մի-մի պատգամավորներ: Թեոդոսիա, Սիմֆերոպոլ և այլն, որոնք ուղարկում են Ձեզ փող, ինչու գալու չեն: Վերջապես դա մի դաստիարակչական նշանակություն կունենա և նրանց համար, իսկ գործը չի վնասվի, եթե մի տասը մարդ ավելի ներկա գտնվի:

Հարգանքով և սիրով Գր. Չալխուշյան

ՀԱՄ, Ֆ.288, ց.1, գ.2, թ.11: Բնագիր: Մեքենագիր:

N 73

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՄՍՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ

ՍԱՄԱՐՂԱՆԴԻՑ, ՋՈՒԼՖԱՅԻՑ ՍԻՐԱՍԻԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

3 փետրվարի 1915թ.

Պատերազմից վնասվածներին օգնող հայկական կենտրոնական կոմիտեն հայտնում է Բյուրոյիդ հետևյալը ի պատասխան Ձեր գրության 27 հունվարի 1915թ.

1. Սամարղանդից 11 դեկտեմբերի 1914թ. փոխադրված է առևտրական տուն «Տարոն» պետական բանկի տոմսակով N901961-2500 րուբլի: Նամակը գրված է Բյուրոյի անունով, իսկ բանկի տոմսակը պ. ԳՄՑուրինյանի անունով, որը հայտարարված է Կենտրոնական կոմիտեի գանձապահ:

Նամակը և տոմսակը ստացվել են դեկտեմբերի 19-ին և տոմսակը նույն օրը հանձնվել է պ. Ցուրինյանին, որը ստացել է հետևյալ օրը, այսինքն 20-ին դեկտեմբերի, և մտցրել առժամանակ կոմփտեի] ի թիվս մյուս կոմիտեի գումարների միայն պահելու, մինչև որ պարզվի, թե ինչու փոխադրվել է պատերազմից վնասվածների կոմիտեի գանձապահի անունով:

Որովհետև այժմս պարզված է, որ այդ գումարը նշանակված է կամավորների համար, ուստի Կենտրոնական կոմիտեն կարգադրեց հանձնել Բյուրոյիդ և խնդրել, որ Բյուրոն Սամարղանդի նվիրատուներին տեղական կոմիտեի միջողով հաղորդեն վերոհիշյալ մանրամասնությունները:

2. Ջուլֆայից փոխադրվել է 260ր.60կ., որը ստացել է Կենտրոնական կոմիտեն, որովհետև նամակը ուշ է ստացվել այդ գումարի մասին: Նամակից պարզվել է, որ տեղական կոմիտեն կամավորներին օգնող կազմալուծվել է, հեռագրով ոչ ուղղակի Բյուրոյի անունով: Այժմս այդ գումարը ևս կարգադրված է հանձնել Բյուրոյիդ:

Կենտրոնական կոմիտեն խնդրում է առաջարկել գանձապահ ՊՔալանթարյանին ստանալ Կոմիտեի գանձապահ պ.Ցուրինյանից վերոհիշյալ գումարները: