Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. Սիրասիից նոյեմբերի 10-ին ստացված է 94 րուբլի կամավորների և պատերազմից վնասվածների օգտին: Կենտրոնական կոմիտեն 94 րուբլուց կեսը 47ռ. հանձնել է Բյուրոյի գանձապահ պՔալանթարյանին նույն օրվա N 27 ընկալագրով:

Նույն Սիրասիից ստացվել է 4 դեկտեմբերի 53ռ. 60կ. և նամակի մեջ ասված է, մի մասը հատկացնել վիրավորների օգտին: Որովհետև մեկ վիրավորի պահպանումը մեկ ամսում պահանջում է 36 րուբլի, ուստի Կոմիտեն կարգադրել է 36ր. հատկացնել, հայկական լազարեթում մեկ հիվանդ պահել մեկ ամիս Սիրասիի հայ հասարակության կողմից, իսկ մնացյալը ուղարկված է Բյուրոյին և հանձնված է ընծայագրով 18-ին դեկտեմբերի, N 12:

Օգտվելով այս դեպքերից, Կենտրոնական կոմիտեն հարկավոր է համարում հայտնել, որ Սիրասիի 53ռ. 50կ. միակ դեպքն է, երբ անհարմարություն կար կիսով բաժանելու, իսկ մյուս դեպքերում Կենտրոնական կոմիտեն ուղարկել է մեծ մասամբ 2/3 մասեր Բյուրոյին:

Ինչ վերաբերում է շորերին, Կոմիտեն հայտնում է, որ իրեն պահեստում չեն ստացված ոչ այն կվիտանցիայով N 12, որը ուղարկված է գերապատիվ Միտուշ եպիսկոպոսին անունով և ոչ էլ քույրեր Բաղդասարյաններից 12 կտոր տաք շորերը:

Նախագահ Ս.Հարությունյան

ՀԱՍ, Ֆ.221, ց.1, գ.Յ, թ.62: Բնագիր: Ձեռագիր:

N 74

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

ՎՆԱՍՎԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԺՆԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

ՀՐԱՎԻՐՎԱԾ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԱՃԿԱՀՊԱՏԱԿ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 փետրվարի 1915թ.
Թիֆլիս

Բյուրոն խնդրում է պատասխանել, արդյոք, Ձեր հիմնարկության մեջ կա՞ն ժնևի համալսարանից կանչված հայ ուսանողներ և տաճկահպատակ հայ բժիշկներ: Խնդրում ենք այս գրությանը այսօր ևեթ պատասխանել, որպեսզի հնարավորություն ունենանք նահանգապետի գրասենյակից արված հարցումիս շուտափույթ բավարարություն տալ:

Փոխնախագահ Բյուրոյի Հ. Խունունց

ՀԱԱ, Ֆ.28, ց.1, գ.116, թ.45: Բնագիր: Ձեռագիր:

N 75

ՔԱՂՎԱԾՔ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆՂԻՐՆԵՐ ՔՆՆՈՂ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԺՈՂՈՎԻ ԹԻՎ 3 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

16-18 փետրվարի 1915թ.

ժողովը լսելով տաճկահայերի վիճակի հետ կապված խնդիրներ քննող քառասուն պատգամավորներից կազմված սեկցիայի զեկուցումն ի տեղեկություն ընդունում է (ընդդեմ երկուսի) հետևյալ բանաձևը: