Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5. Ազգային բյուրոյի ինքնապաշտպանության մարմինը հարկ եղած դեպքում հավաքումներ է կազմակերպում գավառական ինքնապաշտպանության կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ ավելի կանոնավոր և ներդաշնակ դարձնելու ընդհանուր ինքնապաշտպանության գործը:

6. Կամավորների ռեզերվը կենտրոնացնել այն հայաշատ վայրերում, որոնք ինքնապաշտպանության տեսակետից վտանգված են (Երևան, Նախիջևան):

7. Ի նկատի ունենալով, որ գավառներում ինքնապաշտպանության գործը կազմակերպելու համար հարկավոր են կարևոր ուժեր, որոնք ներկայումս մեծ մասամբ կամավորների շարքերումն են, պարտավորեցնել Ազգային բյուրոյին, որ նա նպաստի այդ գործի կազմակերպմանը, հարկավոր դեպքերում կամավորների շարքերից հանելով այդպիսի ուժերը և գավառներ ուղարկելով:

8. Ազգային բյուրոն պետք է լրջորեն աշխատի, որ կառավարությունը գավառներում հայերին չխուզարկի:

9. Ազգային բյուրոն պետք է շարունակի բանակցությունները կառավարության հետ զենք ստանալու նպատակով:

ՀԱԱ, Ֆ.288, ց.1, գ. 10, թ.2 և հակ.: Պատճեն: Ձեռագիր:

N 77

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

ՎՆԱՍՎԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՅ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԱԾ ԻՐԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

19 փետրվարի 1915թ.
Թիֆլիս

Բյուրոն պատիվ ունի հայտնելու հարգելի կոմիտեիդ, որ Ձեր միջոցով հայ կամավորներին ուղարկած հետևյալ իրերը ստացված են Ղերբենդից - 3 արկղ, Պյատիգորսկից - 2 արկղ:

Գրությանս հետ ուղարկում ենք նաև Բախմատի հայ կանանց կոմիտեի նամակի պատճենը:[1]

Փոխնախագահ Բյուրոյի Հ.Խունունց

N 78

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՂԻՆ ՄԱՅԿՈՊԻՑ ՈՒ ԹԵԼԱՎԻՑ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՏԻՆ

ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ԻՐԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՅՈՒՐՈՅԻՆ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

4 մարտի 1915թ.
Թիֆլիս

Բյուրոն յուր փետրվարի 12-ի գրությամբ դիմել է Խորհրդիդ և խնդրել

  1. Նամակի պատճենը գործում չի պահպանվել: