Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբի մասին, ես իմ ունեցած տեղեկությունների հիման վրա հայտնեցի Ձեզ. որ այդ խումբը վերջերումս կազմալուծված էր:

Այժմ պորուչիկ Ջանփոլադյանը անձամբ գալով ինձ մոտ, հայտնում է, որ ճիշտ է, մի ժամանակ իր խումբը մոտ էր կազմալուծվելու, բայց հետո իրեն հաջողվեց կարգավորելու խումբը, և ներկայումս այդ խմբի մի մասն արդեն գտնվում է ռազմաբեմում, իսկ մյուս մասը պատրաստվում է և շուտով նույնպես կուղևորվի այնտեղ:

Համաձայն պ. Ջանփոլադյանի խնդիրքի, պարտք եմ համարում հաղորդել Ձերդ Վեհափառության այս տեղեկությունը, հնարավորություն չունենալով անձամբ ստուգելու այն:

Մնամ որդիական խոնարհությամբ
Փոխնախագահ Հովսեփ Խունունց

ՀԱՍ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.182: Բնագիր: Ձեռագիր:

N 88

Ս. էՋՄԻԱԾՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԳԱԴԻՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԵԿԱՏԵՐԻՆՈԴԱՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՑ ԵՎ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՕԳՏԻՆ ԱՌԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ

ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

7 հուլիսի 1915թ.
ս. էջմիածին

Եկաւոերինոդարի Հայոց ազգային կենտրոնական բյուրոյի ճյուղի նախագահ պարոն Տարասյանը փոխադրել է հօգուտ Վանի պատերազմից վնասվածների և երկիր վերադարձող հայ փախստական-գաղթականների 1255ր.50կ., փոխադրված է նաև Ղարաբաղի թեմի կառավարիչ Տ. Զավին վարդապետի միջոցով կրկին նույն նպատակի համար 1220ր.85կ.:

Գլխավոր կարգադիր հանձնաժողովս շնորհ ունի ներկայացնելու ընդսմին նվիրաբերած հիշյալ գումարները, ընդամենը 2476ր.35կ. Ձերդ վեհափառության տնօրինություն:

Նախագահ Հանձնաժողովի Եփրեմ եպիսկոպոս
Անդամներ Բագրատ եպիսկոպոս
Բաբկեն վարդապետ
Անդամ քարտուղար Մատթևոս Եպիսկոպոս

ՀԱԱ Ֆ.56, ց.7, գ.2197, թ.37: Բնագիր: Ձեռագիր:

N 89

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԻՎԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐԻՆ ԶԱՎՐԻՅԱՆԻ

ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՕՐԱԳՐԵՐԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15 հուլիսի 1915թ.
ս. էջմիածին

Ազգիս Վեհափառ Հայրապետն ամսույս 9֊ին ստացավ վսեմ. Պողոս փաշայից գրություն, որի մեջ, ի միջի այլոց, հիշված է. «Իրմե (դոկտոր Զավրիյանե)