Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պապաջանյանին ընթացիկ կարևոր խնդիրների մասին բանակցության մեջ մտնել Պետրոգրադի բարձրագույն վարչության պաշտոնյաների հետ:

Սա է ընդհանուր ուրվագիծը Ազգային բյուրոյի գործունեության 1914/15 թվականների ընթացքում, որի մասին Բյուրոն իր խոնարհ որդիական պարտքն է համարում զեկուցանել Ձերդ վեհափառության, կցելով ներկա տեղեկագրին նաև Բյուրոյի դրամարկղի մուտևելից համառոտ հաշիվը 1914թ. սեպտեմբերի 10-ից մինչև մայիսի 1-ը 1915թ.:

Հայկական ազգային կենտրոնական

բյուրոյի փոխնախագահ Հ. Խունունց

ՀԱՍ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.174-176: Բնագիր: Ձեռագիր:

N 86

ՀԱՇԻՎ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԴՐԱՄԱՐԿՂԻ 1914Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

10-ԻՑ ՄԻՆՉԵՎ 19150. ՄԱՅԻՍԻ 1-Ը ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ

Մուտք Ստացված է Դրամարկղ Ելք Ծախսված է
1914թ. սեպտեմբերի 10-30 30.800 1914թ.սեպտ.10-30 26.112.62
- հոկտեմբերի 1.31 95.482.20 - հոկտ.1-31 79.525.75
- նոյեմբերի 1-30 119.266.33 - նոյեմբ.1-30 134.046.43
- դեկտեմբերի 1-31 138.004.30 - դեկտ. 1-30 69.919.04
1915թ. հունվարի 1-31 230.384.25 1915թ.հունվ. 1-31 192.190.68
- փետրվարի 1-28 125.116.25 - փետր. 1-28 73.361.05
- մարտի 1-31 77.970.28 - մարտի 1-31 111.920.80
- ապրիլի 1-30 191.561.11 - ապրիլի 1-30 65.570.93
1.008.584.72 -1.008.72752.647.30
մնացորդ առ 1 մայիսի
-255.937.42


ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.177: Բնագիր: Ձեռագիր:

N 87

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՊՈՐՈՒՉԻԿ ՋԱՆՖՈԼԱԴՅԱՆԻ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

10 հունիսի 1915թ.
Թիֆլիս

Ձերդ Վեհափառություն.

Երբ ես ս.էջմիածնում պատիվ ունեցա ներկայացնելու և գեկուցանելու Ձեզ Ազգային բյուրոյի գործունեության մասին, այդ ժամանակ խոսելով պ.Ջանփոլադյանի

Տես հաջորդ N 61 փաստաթուղթը: