Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միրզոյանից - 100-., Ռոստովի Հայկական կոմիտեից - 5.000ռ., Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղի վարկային ընկերությունից - 100ռ., պ. ԻփՔամալյանից նամանգանից - 54ռ. 75կ., Կահիրեի Հայկական կոմիտեից - 5.000ո., Նոր Բայազետի Հայ կանանց կոմիտեից - 200-., բժ. Չալիկյանից - 50ռ., բժ. Մզարեուլյանից - 50ռ.:

N 104

17 մայիսի 1916թ.
Թիֆլիս

Մեզ խնդրում են հայտնել, որ Ազգային բյուրոն ապրիլի 20-ից հետո ստացել է հետևյալ նվերները. Տիխորեցկի անվան Հայկական կոմիտեից - 85ռ.30կ., Բոստոնի Հայկական կենտրոնական կոմիտեից - 94.284ռ., Կահիրեի Հայկական կոմիտեից - 5.000ռ., պ. Հակոբ Պոյաճյանից, Եվպատորիայից - 80ռ., Կենտրոնական] Հայոց բարեգործ[ական] ընկ[երության] Զաքաթալայի ճյուղից - 50ռ.:

N 105

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ էՐԶՐՈՒՄԻ ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

25 Փետրվարի 1916թ.
Թիֆլիս

Ազգային կենտրոնական բյուրոն փետրվարի 23-ի նիստին լսեց էրզրումից վերադարձած պ. Հովսեփ Խունունցի զեկուցումը ա. էրզրումից աքսորված թշվառ հայ ազգաբնակության անապատում ջարդի և այժմ քաղաքում մնացած և այլևայլ տեղերում ապաստանած հայերի անագորույն վիճակի մասին, բ. ռուս զինվորական իշխանության անարդար և թշնամական վերաբերմունքի մասին դեպի էրզրումաբնակ հայերը, որոնք ժամանակին փախած լինելով քաղաքից, այժմ չեն կարողանում ազատ մտնել Ւրզրում իրենց տուն-տեղին և գույքին տիրանալու համար, շնորհիվ ամեն տեսակ արհեստական և անբարյացակամ արգելքների, որոնք հարուցանվում են այլևայլ պատրվակով հայերին քաղաք չթողնելու համար, և գ. էրզրումում հայերի թողած գույքի և ստացվածքի, ինչպես և մայր Տաճարում պահված հարստության թալանի մասին, որին մասնակցել են ոչ միայն տաճիկները, այլ տարաբախտաբար և ռուս զինվորական պաշտոնյաները:

Պ. Խունունցի զեկուցումը իր սրտաճմլիկ մանրամասնություններով խոր տպավորություն թողեց լսողների վրա. առավել ևս ծանր էր լսել ռուս զինվորական պաշտոնյաների կողմից ցույց տված անարդար և թշնամական վերաբերմունքը դեպի հայերը, որոնց մատուցած ծառայությունը Ռուսաստանին և կրած թշվառությունն այսօր, ցավ է խոստովանել, ոչ մի գնահատության չի արժանացել: Ուղարկելով Բյուրոյի անդամ պ.Սիմեոն Վրացյանի հետ պ. Հովսեփ Խունունցի վերոհիշյալ գրավոր զեկուցումը Ձերղ Վեհափառության բարձր տնօրինության, Ազգային բյուրոն պատիվ ունի ամենախոնարհաբար խնդրելու ազգի վեհափառ Հայրապետի վեհանձն պաշտպանությունը թշվառացած հայ ժողովրդի ներկա տագնապալի օրերին:

Որդիական ամենախորհին հարգանքներով
Ձերդ Օծության խոնարհ և պատրաստական ծառաներ
Փոխնախագահ Ազգային բյուրոյի — Հովհ. Սպենդիարյան
Քարտուղար-անդամ — Հակ. Քոչարյան

ՀԱԱ.Ֆ.57, ց.5, գ.56, թ.41: Բնագիր: Ձեռագիր: