Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. Ազգային բյուրոն ընդսմին ուղարկում է Ձերդ Վեհափառությանը պ. ՀԱբուլյանի նամակը, որը էրզրումից ստացել ենք Ձեզ հանձնելու համար:

Որդիական ամենախորհին հարգանքներով

Ձերդ Վեհափառության խոնարհ և պատրաստական ծառաներ

Փոխնախագահ Ազգային բյուրոյի — Հովհ. Սպենդիարյան

Քարտուղար — Հակ. Քոչարյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.208-209: Բնագիր: Ձեռագիր:

N 107

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

ԱՌԱՔՎԵԼԻՔ ՆՊԱՍՏԱՄԱՏՈՒՅՑ ԳՈՒՄԱՐԻ ԿԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

20 մայիսի 1916թ.
Ֆրեզնո

Վեհափառ Տեր.

Ներփակ կստանաք (400) չորս հարյուր տոլարի գումար մը, որ է հավասար 1277 ռուբլիի:

Փափագելի է. որ (200) ապարը հատկացվի հանձնվի Ազգային պյուրոյին:

Կհաստատենք մայիս 14 ընդարձակ մեր մեկ նամակ և կհուսանք, որ երբ ստանաք ներկայս, ևս կհաճեք հրաման տալ, որ ընդփույթ ղրկվի մեզ հարկ եղած ընկալագիրը:

Երեկ ստացանք ամերիկահայ առաջնորդարանեն մեր դեկ[տեմբեր] 28 թվականով երկրորդ անգամ ղրկված 6918 րուբլի գումարի ստացագիրը:

Մաղթելով ի համբույր ս. աջու դ Ատենապետ — Մ. Նիշկյան

Ատենադպիր — Հ. Սարկավագ[յան]

ՀԱԱ, Ֆ.56, ց.5, գ.339, թ.9: Բնագիր: Ձեռագիր:

N 108

ԼՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՀԱՅԵՐԻ ՀՈՍՔԻ

ԵՎ ՆՐԱՆՑ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2 հուլիսի 1916թ.
Բաղեշ

Շնորհիվ Մուրադի և Սեպուհի բուռն աշխատությանց և դրամական զոհողությունների, փախստական հայերի մեծ հոսանք է սկսվել, գալիս են ստվար խմբերով մերկ ու սոված: Տաս օրում ազատվողների թիվը հասնում է 300 անֆի:

ժամանակն է, որ մեր ազգային բոլոր մարմինները և, մասնավորապես, արտասահմանում գտնվող մեր հայրենակիցները փութով և միահամուռ օգնության հասցնեն իրենց կոպեկները: