Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 106

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ էՐԶՐՈՒՄ

ԳՆԱՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԵՐՄԱՑՈՒ, ԳՈՒՅՔ

ՀԱՍՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

[9] մարտի 1916թ.
Թիֆլիս

Ազգային բյուրոն իր պատգամավորներ պ.պ. Ս.Վրացյանի, Ա-Պապոփանի և Վ. Փափազյանի միջոցով պատիվ ունեցավ ներկայացնել Ձերդ Վեհափառությանը մանրամասն զեկուցում Բյուրոյի ուշադրությունը զբաղեցնող կարևորագույն խնղիրների մասին և հայցել Ձեր բարյացակամ որոշումը դրանց վերաբերմամբ: Նրանց գրավոր և բերանացի զեկուցումներից այժմ Բյուրոն տեղեկացավ Ձերդ Վեհափառության տրամադրությունների մասին և շտապում է իր կարծիքները հաղորդել Ձեզ հետաքրքրող հարցերի մասին:

1. էրզրում գնացող պատգամավորության համար թույլտվություն ձեռք բերելու նպատակով լինելիք դիմումը փոխարքային, Բյուրոյիս կարծիքով, կարող է լինեւ շատ պարզ, ճիշտ այն ձևով, որ դիմում է եղել թույլտվություն ստանալու Այվատյան եպիսկոպոսին Վանի շրջանը գնալու համար: Մանրամասնությունների մեջ մտնելը այդպիսի մի պաշտոնական գրության մեջ և ավելորդ է, և կարող է նույնիսկ դժվարացնել խնդրի լուծումը:

2. Գալով պատգամավորության մեջ մտնող անձանց, որոնց մասին պետք է հիշատւսկել գրության մեջ, Ազգային բյուրոն գտնելով, որ բարձրաստիճան հոգևորական ընտրությունը միանգամայն Ձերդ Վեհափառության իրավասության ներքո է, շատ ցանկալի է համարում, որ պատգամավորության մեջ մտնեն երկու կամ երեք ձեռնհաս ինտելիգենտ անձինք, որոնցից մեկը լինելու է իրավաբան: Այդ պաշտոնի համար, Բյուրոյի կարծիքով, հարմարագույն անձինք են փաստաբան պ. Ջամոյանը և ճեմարանի կամ Երևանի թեմատիկ դպրոցի ուսուցիչներից մեկը կամ Երկուսը: Իր կողմից Բյուրոն թույլ է տալիս իրեն առաջարկել Ձերդ Վեհափառության իբրև թեկնածու պ. Մարտիրոս Հարությունյանին: Բացի այդ անձերից, ցանկալի կլիներ մտցնել պատգամավորության մեջ նաև երկու անձ տեղական հանգամանքներին լավ ծանոթ տաճկահայերից: Իբրև այդպիսիններ Բյուրոն կարող է հանձնարարել պ. պ. Վահան Շահինյանին և Հրաչյա Զաքարյանին:

2. Վերադարձող գաղթականներին սերմացու և ինվենտար հասցնելու համար հարմարագույնն է ուղղակի դիմել գաղթականական ընդհանուր լիազոր գեներալ համամշյանին, որը իր օգնական պ. Լ. Եվանգուլյանի հետ գնացել է Ալաշկերտ և մոտ օրերումս գալու է այդ կողմերը, և որը կարող է այդ ուղղությամբ կարգադրել ամեն տեսակ օգնություն հասցնել գաղթականներին:

Իսկ եթե Ձերդ Վեհափառությունը կարևոր է համարում դիմել անմիջապես նաև մեծ իշխան փոխարքային, այդ դեպքում դիմումի այն նախագիծը, որի պատճենը մեզ ևս ուղարկված է, Բյուրոն գտնում է միանգամայն հաջող կազմված:

3. Ինչ վերաբերում է համերաշխության խնդրին, որի առթիվ Ձերդ Վեհափառության կազմած պատվիրակության նախագահ Պողոս փաշա Նուբարը հատուկ նամակներով դիմել է այսպես մի քանի անձանց, Բյուրոն պարտք է համարում զեկուցանել Ձեզ, որ այդ նպատակով այստեղ էլ ձեռնարկված է որոշ քայլերի, որոնց հետևանքի մասին անհապաղ Ձեզ կհաղորդենք:

Ուստի Բյուրոն խոնարհաբար խնդրում է Ձեզ սպասել մինչև այդ բանակցությունների ելքը, նախքան այդ նպատակով որևէ խորհրդպկցություն կամ համագումար հրավիրելը էջմիածնում: