Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լանդշաֆտը չոր լեռնատափաստանային է, մասամբ՝ կիսաանապատային: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, արհեստ, ոռոգման պայմաններում՝ պտղաբուծությամբ, այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ:

ԿՈՏՈՒՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, տես Վասպուրականի լեռնաշղթա.

ԿՈՐՂՎԱՑ ԼԵՌՆԵՐ, լեռն, համակարգ Հայկ. լեռնաշխարհում՝ Հայկ. Տավրոսից արլ.: Բաղկացած է երեք շղթաներից՝ բուն Կորդվաց (Երկար.՝ 110 կմ), Ագարակի (80 կմ) և. Նպատական (135 կմ) Առավելագույն բարձր. 4168 մ է (Ջիլո): Կազմված է կրաքարերից, մերգելային թերթաքարերից, քվարցիտներից, մարմարներից: Կան ռելիեֆի կարստային ձևեր: Կ. լ. կտրտված են Արլ. Տիգրիսի վտակների խոր և նեղ ձորերով: Կլիման մերձարևադարձային է, տարեկան տեղումները հվ-արմ-ում՝ 1000- 3000 մմ, հվ-արլ-ում՝ 400-700 մմ : Հվ. լանջերին տիրապետում են մակվիսը, նոսրանտառները, հս. լանջերին՝ լեռն, տափաստանը: ԿՏՈՒՑ Չք ա տ ո ւն, կղզի Վանա լճի արլ. մասում՝ ափից մոտ 1կմ հեռավորության վրա: Տարածքը 4 կմ2 է, երկար.՝3կմ,լայն.՝ մինչև 2կմ : Կ. եռանկյունաձև է: Ալեհեռացման ժամանակ դառնում է թերակղզի (որտեղից էլ՝ անվանումը): Կազմված է նեոգենի նստվածք, ապարներից: Մակերևույթը քարքարոտ է, հարաբեր. բարձր, մի քանի տասնյակ մ է, առափնյա գոտին՝ հարթ, ավազային: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 500 մմ: Տեղ-տեղ ծածկված է տարախոտերով ու թփուտներով: Կղզում էր գտնվում ուշ միջնա¬ դարի Վասպուրականի կրոն, և մշակութ. կենտրոն Կտուց անապատը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը:

ՀԱԼԱԲՀ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փամբակ և Աղստև գետերի միջև՝ ՀՀ Լոռու մարզում: Միջին բարձր. 2600 մ է, առավելագույնը՝ 3016 մ (Բոկացար): Կազմված է պալեոգենի հրաբխանստվածք. ապարներից ու գրանոդիորիտներից: Աղեղնաձև է, ուռուցիկ մասը՝ դեպի ով.: Ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա, ունի շրջված, էրոզային տեղատարումային ռելիեֆ: Հս. լանջերն անտառապատ են՝ կտրտված Ալարեքս և Մարց գետերի հովիտներով, հվ-ը՝ մասնատված սելավաբեր հովտաձորակային ցանցով: Լանդշաֆտը լեռնատափաստանային է:

ՀԱԽՌՒՄԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՀ Տավուշի մարզում: Միափորի լեռնաշղթայից տարածվում է հս-արլ.՝ դեպի Կուրի հարթավայր, ջրբաժան է Աղստևի ու Հախումի միջև: Երկար, մոտ 40 կմ է, բարձր.՝ մինչև 2000 մ: Կազմված է մեզոգոյի նստվածքահրաբխածին ապարներից: Միջին մասում զարգացել են ռելիեֆի կուեստային ձևեր: Լանջերը ծածկված են հաճարենու և սոճու անտառներով:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ, տարածվում է Հվ. Կովկասի ու Վերին (Հայոց) Միջագետքի հարթավայրերի, Սև ծովի, Փոքրասիական ու Իրան, բարձրավանդակների միջև: Ալպհիմալայան երիտասարդ ծալքավոր լեռն, համակարգի կենտր. օղակն է: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձր.՝ 1800 մ, առավելագույնը՝ 5165 մ (Մեծ Մասիփ: Հարակից Փոքրասիական և Իրան, բարձրավանդակներից բարձր է 800 մ-ովհ. Առաջավոր Ասիայի տարածքում առանձնանում է որպես բարձրադիր «լեռնային կղզի»: Հ. լ. քաղաքակրթության հնագույն օրրաններից է. դեռևս վաղ ժամանակներից այստեղ բնակվել են տարբեր ցեղեր, որոնցից ձևավորվել է հայ ժողովուրդը և հազարամյակների ընթացքում կերտել իր պատմությունը: Հ. լ-ի ծայրակետերն են. հս-ում՝ հս. լայն. 42°10՝, հվ-ում՝ հս. լայն. 37°20՝, արմ-ում՝ արլ. երկայն. 36°45՝, արլ-ում՝ արլ. երկայն. 48°: ՀՀ տարածքը կազմում է Հ. լ-ի տարածքի 8%-ը: Ռելիեֆը: Նորագույն տեկտոն. շարժումների ու դրանց ուղեկցող բուռն հրաբխականության հետևանքով առաջացած բազմաձև ռելիեֆով ինքնատիպ լեռնաշխարհ է՝ բարձրադիր ծալքավոր, ծալքաբեկորավոր լեռների, հրաբխ. լեռնավահանների ու լեռնազանգվածների, լավային սարահարթերի ու սարավանդների, սրածայր լեռնագագաթների ու անդնդախոր կիրճերի բարդ համալիր: Հիմն, լեռնագր. միավորներն են եզրային ծալքաբեկորավոր լեռն, համակարգերը և Հայկ. հրաբխ. բարձրավանդակը: Հախումի լեռնաշղթան Բայազեւոի գոգավորությունը Արածանին Մշոդաշտում Արագած լեռնազանգվածը