Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եզրային բարձրադիր ծալքաբեկորավոր լեռները (Արևելապոնտ., Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկ. Տավրոս) աղեղնաձև են, ներառում են Հայկ. հրաբխ. բարձրավանդակը:

Արևելապոնտական լեռները (Ջանիկ, Գիրեսուն, Գյումուշխանե, Զիգանա, Տրապիզոնի, Լազիստանի լեռնաշղթաներ) հս-ում տարածվում են Սև ծովի հվ. ափին զուգահեռ՝ Եշիլ հրմակ և ճորոխ գետահովիտների միջև ավելի քան 400 կմ. առավելագույն բարձր. 3937 մ է (Քաջքար լ.): Փոքր Կովկասի լեռն, համակարգը եզերում է Հայկ. հրաբխ. բարձրավանդակը հս-ից և հս-արլ-ից մոտ 600 կմ, ջրբաժան է Սև ու Կասպից ծովերի միջև: Ալգետի և Թարթառի գետահովիտներով բաժանվում է արմ., կենտր. և արլ. մասերի: Սկսվում է Մեսխեթի լեռնաշղթայից և տարածվում մինչև Արաքսի հովիտը: Կորդվաց լեռները Հ. լ. եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են (3500-4000 մ), զբաղեցնում են Հ.լ-ի հվ-արլ. մասը՝ Վանա և Ուրմիա լճերի գոգավորությունների միջև: Երկար, մոտ 320 կմ է, առավելագույն բարձր.՝ 4168 մ (Ջիլո): Կորդվաց լեռներից հս.՝ Իրանի ու Թուրքիայի սահմանով տարածվում է Վասպուրականի լեռնաշղթան, որը ջրբաժան է Վանա լճի ու Արաքսի ավազանների միջև:

Տավրոսի լեռն. համակարգը ձգվում է Փոքրասիական բարձրավանդակի և Հ.լ-ի հվ. մասում: Սկսվում է Եգեյան ծովի հվ-արլ. ափից և փնջաձև տարածվում մինչև Զագրոսի լեռնաշղթան: Երկար, ավելի քան 1250 կմ է: Առանձնանում են Հյուսիսային Հայկական Տավրոս, Արմ. Տավրոս, Կիլիկյան Տավրոս, Ներքին Տավրոս, Հայկական Տավրոս լեռն․ համակարգերը:

Հայկական հրաբխային բարձրավանդակը զբաղեցնում է Հ.լ-ի կենտր. մասը: Տարածքը մոտ 100 հզ. կմ2 է: Հրաբխ. լեռնաշղթաների, լեռնազանգվածների, լավային սարահարթերի, սարավանդների, խոր գետահովիտների համալիր է: Բազմաթիվ փուլերով արտահայտված նեոգենանթրոպոգենի հրաբխականությունն առաջացրել է անդեզիտաբազալտային, անդեզիտադացիտային լավաների հզոր ծածկույթ: Հայկ. հրաբխ. բարձրավանդակը Ներքին Տավրոսի լեռնաճյուղերով բաժանվում է հս., կենտր. և հվ. մասերի:

Հայկ. հրաբխ. բարձրավանդակին բնորոշ են տեկտոնահրաբխ. բարձրադիր լեռնազանգվածները (Բյուրակն, Նեմրութ, Սիփան, Թոնդրակ, Մասիս, Արագած, Ծղուկ, Իշխանասար, Աբուլ-Սամսար), լեռնավահանները (Գեղամա, Վարդենիսի, Ջավախքի) և միջլեռն. գոգավորությունները, որոնք հիմնականում առաջացել են տեկտոն. իջվածքներում:

Կլիման: Հ. լ-ին բնորոշ կլիմ. հակադրությունները պայմանավորված են աշխարհագր. դիրքով, մթնոլորտի շրջանառության առանձնահատկություններով և ռելիեֆի բնույթով: Հ. լ. գտնվում է Միջերկր., Սև ու Կասպից ծովերի և Փոքրասիական, Իրան, բարձրավանդակների ու արաբ, անապատների հարևանությամբ: Բնորոշ է կլիմայի վերընթաց գոտիականությունը, լավ արտահայտված են տարվա եղանակները: Հ. լ. գտնվում է մերձարևադարձային կլիմ. գոտու հս. լայնություններում: Տարվա ընթացքում զգալի (48°) փոփոխություն է կրում Արեգակի ճառագայթների անկման անկյունը, հունիսին՝