Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայտնի է շուրջ 7 հզ. տեսակ՝ լայնորեն տարածված բնության մեջ:

Մարմինը հաճախ տերևաձև է, որոշ դեպքերում՝ տանձաձև, գլանաձև (0,1 մմ-15 սմ)՝ պատված մաշկամկանային պարկով, որի մեջ պարփակված են ներքին օրգանները: Ծ. ո-ին բնորոշ են 2 ծծիչներ՝ բերանային (մարմնի առջևի մասում) և որովայնային (հաճախ մարմնի որովայնային միջնամասում): Առջևի ծծիչի հիմքում ընկած է բերանային անցքը, որոշ տեսակների մոտ այն բացվում է որովայնային ծծիչի մեջ: Ծծիչներն ու կեռիկները սևեռման օրգաններ են, որոնց միջոցով մակաբույծները կպչում են տիրոջ հյուսվածքներին: Ունեն զարգացած մարսող., արտաթորության, նյարդային և սեռ. համակարգեր, իսկ արյունատարն ու շնչառականը բացակայում են: Մարսող. համակարգը սկսվում է բերանային անցքով, որին հաջորդում են ըմպանը, կերակրափողը և երկճյուղ կույր վերջացող ազիները: Հետանցքը բացակայում է, և կերային մնացորդներն օրգանիզմից դուրս են բերվում բերանով: Տրեմատոդների որոշ տեսակների աղիքային ճյուղերի հետին մասերը բացվում են միզապարկի մեջ կամ մաշկամկանային շերտի արտաքին մակերեսին: Արտաթորության համակարգը (պրոտոնեֆրիդիա) խողովակների բարդ ցանց է: Նյարդային համակարգը բաղկացած է զույգ գլխային հանգույցներից՝ տեղակայված ըմպանի մոտ և նրանից դուրս եկող 3 զույգ նյարդային փողերից: Սեռ. օրգանները զբաղեցնում են մարմնի հիմն․ մասը: Ծ.ո. հիմնականում միասեռ (հերմաֆրոդիտ) մակաբույծներ են (գրեթե բոլորն արտադրում են ձվեր), իսկ մի քանի տեսակ կենդանածին են: Թարթչապատ թրթուրը (միրացիդ) ներթափանցում է մակաբույծի միջանկյալ տիրոջ (խըխունջի) օրգանիզմ, որտեղ միրացիդից ձևավորվում է սպորոցիստ, ապա՝ ռեդիա, որից հետագայում զարգանում են ցերկարները: Վերջիններս, խխունջի օրգանիզմից դուրս գալով արտաքին միջավայր, ցիստավորվում են ու դառնում ադոլեսկարներ, և կերի, ջրի հետ ընկնելով կենդանիների ու մարդու օրգանիզմ (վերջնական տերեր)՝ դառնում են սեռահասուն: Ծ. ո-ի շատ տեսակներ հայտնի են որպես մարդկանց և կենդանիների տրեմատոդոզների հարուցիչներ, մակաբուծում են մարդու լյարդում, ենթաստամոքսային գեղձում, աղիներում, թոքերում, արյան մեջ, առաջացնում տարբեր խանգարումներ: Հայտնի են 125 տեսակի տրեմատոդոզների հարուցիչներ, որոնք բավականին մեծ տնտ. վնաս են հասցնում անասնապահությանը, հատկապես՝ մանր և խոշոր եղջերավոր կենդանիների ֆասցիոլոզը, դիկրոցելիոզը, օրիենտբիլխարցիոզը, պարամֆիստոմատոզը, խոզերի էխինոխազմոզը, հավերի պրոստոգոնիմոզը: Ֆասցիոլոզով հիվանդանում են նաև մարդիկ:

ԾՂՐԻԴՆԵՐ (Tettigonioidea), ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիք: Նախկինում միավորված էին 1 ընտանիքում, ներկայումս՝ 2՝ իսկական Ծ-ի (Tettigoniidea) և թիթեղածղրիդների կամտերեվածղրիգների (Planeroptera): Հայտնի է 7 հզ., ՀՀ-ում՝ 42 տեսակ, որոնցից 4-ը՝ շերտավոր թիթեղապոչը (Zeptophyes trivitata), կովկասյան կոնուսապոչը (Euconocercuscaucasicus), հայկական ֆիտոդրիմադուզան (Phytodrymadusa armeniaca), հայկական ցատկողը (Montana armeniaca) բնաշխարհիկներ են:

Գլուխը ձվաձև է, բերանը՝ կրծող տիպի, բեղիկները՝ թելանման՝ բաղկացած մինչև 200 հատվածից (երբեմն՝ մարմնից կրկնակի երկար): Առջևի սրունքների վրա ունեն լսողության օրգան, արուների վերնաթևերին կա ձայնային ապարատ: Հետին ոտքերը խիստ զարգացած են, ցատկող: Առաջնակուրծքը ոտքերի արանքում է, ունի տարբեր մեծության 2 ելուստ: Առաջնամեջքը հարթ է, երբեմն՝ կնճռոտ, ծածկում է փորի առաջին հատվածը: էգերի փորը վերջանում է թրաձև, նետաձև կամ ուղիղ ձվադիրով (որի վրա կան բազմաթիվ ատամիկներ) և կազմված է 3 զույգ փեղկերից:

Ձվադրում են հողում, բույսերի վրա, առանց ձվապարկի՝ մեկական, երբեմն՝ մի քանի հատ միևնույն փոսիկում: Զարգացման փուլը տևում է 1 տարի (ձու, թրթուր, հասուն): Ձմեռում են ձվի փուլում: Թրթուրները ձվերից դուրս են գալիս գարնանը, ապա զարգանում 1-2 ամսում՝ 5-6 անգամ մաշկափոխվելով: Սեռ. հասունացման ընթացքում բնորոշ ճռռոցներ են արձակում: Ապրում են անտառի եզրերին, քարերի տակ, քարանձավներում և այլն: Մեծ մասամբ բուսակեր են, որոշ տեսակներ սնվում են և՝ բուս., և՝ կենդ, կերերով, կան նաև գիշատիչներ: ՀՀ-ում 25 տեսակ Ծ. (օրինակ՝ Շելկովնիկովի, կանաչ, կովկասյան և այլն) լուրջ վնաս են հասցնում բանջարանոցային, հացահատիկային և տեխ. բույսերին:

Լայնացած բրադիպորուսը, թամբանման և տափաստանային սագաները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԾՆԿԼՏԱՆ ԳԵԴԳԵԴԻԿ (Phullscopus collybitus), շահրիկևերի ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկար. 10-11 սմէ, թևերի բացվածքը՝ 15-21 սմ, կենդանի զանգվածը՝ 7,8 գ: Փոքրիկ է. առաջնային փետուրները կարճ են, ոտքերը՝ սևավուն: Հասունի մարմինը վերևից մոխրավուն դարչնագույն-կանաչ է, ներքևից՝ սպիտակ-դեղնավուն, կտուցը՝ մուգ: Երիտասարդի մարմինը վերևից կանաչմոխրա գույն է, թափահարող փետուրները՝ դեղին երիզով, թևին կա բաց գույնի շերտ: Աշխույժ է, կեր է որոնում գետնից մինչև ծառերի գագաթը: Հաճախ պոչը տմբտմբացնում է: Երկհնչյուն երգը հաճախակի է կրկնվում:

Բնակվում է անտառներում, չուի ընթացքում լայնորեն տարածված է: Սնվում է անողնաշարավորներով:

Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ կեսից: Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի վերջից մայիսի 1-ին կեսը: Ձվերի լրիվ քանակով պատրաստ բները հայտնվում են մայիսի վերջհունիսի ընթացքում, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի 1-ին կեսին: Բույնը գավաթաձև է կամ գնդանման՝ չոր խոտաբույսերից: Բնադրում է գետնին մոտ: Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ մուգ պտերով 4-7 ձու: Թխսակալում է էգը՝ 14 օր: