Ձագերին կերակրում է էգը: Ձագերը բնից զանգվածաբար հեռանում են հունիսի վերջից օգոստոսի սկիզբը: Այդ ընթացքում ի հայտ են գալիս նաև թռիչքին համեմատաբար թույլ տիրապետող ձագերից և ինքնուրույն կերակրվող երիտասարդ թռչուններից բաղկացած ընտանիքներ:
ԾՈՎԱՀեՆԱՈՐՈՐՆԵՐ (Stercora- riidae), քարաղրանմանների կարգի թռչունների ընտանիք: Պատահական չվահյուր են կամ ձմեռող: Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ծ. միջին (Sterco- rerius pemarinus), Ծ. կարճապոչ (Stercorarius parasiticus) և Ծ. եր կարապոչ (Stercorarius longicaudus):
Մարմնի երկար. 41-48 սմ, թևերի բացվածքը՝ 110-138 սմ, կենդանի զանգվածը՝ 250-600 գ: Համարվում են որորների պարզունակ տեսակներ, սակայն առավել գիշատիչ են: Ընդհանուր փետրածածկը վերևից գորշ դարչնագույն է, ներքևից՝ սպիտակավուն: Տարբերանշանները մարմնի, պոչի, թևերի և այլ մասերի չափերն ու փետրագունավորումն Են: Ծ-ի պոչը սրածայր է՝ ի հաշիվ պոչի միջին զույգ փետուրների երկարության:
Չափազանց համարձակ են, հարձակողական և հետապնդող՝ այլ թռչուններից կերը խլելիս: Հանդիպում են ջրամբարներում, լճերում: Սնվում են ձկներով, մանր կենդանիներով, լեշերով, միջատներով: Բազմանում են կիսագնդերի բևեռային սահմաններում:
ԾՈՎԱՅԻՆ ՔԱՐԱԴՐ (Charadrus alexandrinus), քարադրների ընտանիքի թռչուն: Բնադրող֊չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 15-17սմ, թևերի բացվածքը՝ 42-45 սմ, կենդանի զանգվածը՝ 38-47,5 գ: Փետրածածկը բաց գույնի է, ոտքերը՝ սևավուն: Բնադրման շրջանում արուի գագաթի միջին մասը, ծոծրակը դարչնագույն են՝ փոփոխական շիկկարմրավուն երանգով, հոնքը՝ սպիտակ, գագաթի առջևի մասի սևը չի հասնում սև ակնաշերտին, կրծքի կողքերը սև բծով են: Էգի գագաթը, թիկնոցը միատարր դարչնագույն են, գագաթի առջևի մասը, ակնաշերտը և կրծքի կողքերի բծերը՝ մուգ դարչնագույն: Չափազանց շարժուն, բավական զգույշ թռչուն է: Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին: 1986-1994-ին Արարատյան դաշտի ճահճուտներում ու լճափերին կատարված յուրաքանչյուր հաշվառման արդյունքում՝ 8 կմ տարածության վրա գրանցվել է 1-10, առանձին դեպքերում՝ 24-35 թռչուն: Սնվում է անողնաշարավորներով:
Գարնանային ամենավաղ վերադարձը մարտի 2-րդ տասնօրյակի վերջին է: Բնադրում է չոր, աղքատիկ կիսաանապատային բուսականության պայմաններում: Հաճախ ոչ մեծ բնադրագաղութներ է կազմում այլ քարադրների և ջրածիծառների հետ համատեղ: Բույնը ոչ խորը փոսիկ է (տրամագիծը՝ 80-90 մմ)՝ ցամքարը՝ չոր ջրային բույսերից (կամ առանց ցամքարի): Բնադրում է գետնին: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 3-րդ տասնօրյակից հուլիսի 1-ին կեսը: Դնում է 31 մմ տրամագծով, բաց կանաչավուն-դարչնագույն՝ մուգ դարչնագույն և բաց կապտամանուշակագույն պտերով 3 ձու: Երիտասարդ, ձմեռային թարմ փետրածածկով անհատները հասուն թռչունների խմբերում հանդիպում են սեպտեմբերի ընթացքում: Թխսակալման ժամանակ վտանգի դեպքում աշխատում է թաղվել բնի մեջ և հնարավորին չափ մնալ անշարժ, վտանգի անխուսափելիության դեպքում, բույնը փրկելու նպատակով, անաղմուկ, գաղտագողի դուրս է սողում բնից, կռացած ու մանրաքայլ, թևերը քարշ տալով անցնում է որոշակի տարածություն և իր վրա հրավիրում վտանգը: Պաշտպանական ճիչերը սրնգի զրնգուն հնչյուններ են հիշեցնում:
ԾՎԾՎԻԿՆԵՐ (Certhiidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 17, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ծվծվիկը (Certhia familiaris), նստակյաց է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 12,5 սմէ, թևերի բացվածքը՝ 17,5-21 սմ, կենդանի զանգվածը՝ 9ց: Կտուցը երկար է՝ ներքև կեռված: Մարմինը ներքևից և հոնքը սպիտակ են, պոչի փետուրները՝ սրածայր և ամուր: Մարմինը վերևից դարչնագույն խայտերով է, գոտկատեղը՝ նարնջագույն-դարչնագույն, թևին կա բաց դարչնագույն-դեղին ալիքաձև լայնակի շերտ: Հենվում է ամուր պոչի վրա, կարճ ցատկերով մագլցում ծառի բունն ի վեր և ճյուղերի երկայնքով: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում: Սնվում է մանր անողնաշարավորներով:
Երգի առաջին արձագանքները լսվում են փետրվար-մարտին, որն ավարտվում է հարսանեկան զույգերի ձևավորմամբ: Բույնը կառուցում է ապրիլ-մայիսին՝ 8-12 օրվա ընթացքում. այն գավաթաձև է՝ ճյուղերից, մամուռից: Բնադրում է կեղևի խոռոչում կամ ծառաբնով մագլցող խիտ խոտաբույսերի տակ: Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին: Դնում է 16ւ/ւ/տրամագծով, սպիտակ՝ վար¬ դագույն պտերով 5-6 ձու: Թխսակալում է 13-15 օր: Ձագերը հայտնվում են մայիսի վերջին, բնից դուրս են գալիս 15-16-րդ օրը: Ձագերին կերակրում են արուն և էգը՝ օրը 260 անգամ: Հուլիս-օգտոստոսին ձագերն անջատվում են ծնողներից: Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ վնասատու միջատներ:
ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ (Mammalia), քորդավորների տիպի կենդանիների դաս: Կ-ի դասը կենդ. աշխարհի կարևորագույն խմբերից է, որում ընդգրկված է ընտանի կենդանիների մեծամասնությունը: Կ-ի կարևոր հատկանիշներն են՝ նյարդային համակարգի զարգացման բարձր մակարդակը, կենդանածնությունը, ջերմակարգավորման կատարյալ համակարգը, որի շնորհիվ մարմինն ունի կայուն ջերմաստիճան: Գանգն ամուր է՝ պարզ կառուցվածքով: Լավ զարգացած են գլխուղեղի մեծ կիսագնդերը: Ստորին ծնոտը կազմված է 1 ոսկրից: Ատամները տարբերակված են կտրիչների, ժանիքների, սեղանատամների: Մեծամասնության ականջախեցին լավ է զարգացած: Կրծքի և որովայնի խոռոչները բաժանված են ստոծանիով: Սիրտը քառախորշ է՝ երակային և զարկերակային կեսերով: Մարմինը մազածածկ է: Մաշկը