Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փոքր ձուկ է: Մարմնի երկար. 2-4 (երբեմն՝ մինչև 6) սմ է, արուներինը՝ կողքերից սեղմված, էգերի փորիկը ուռուցիկ է: Պոչային ցողունը երկար է՝ կողքերից սեղմված: Գլուխը տափակ է, բերանը փոքր՝ դեպի վեր ուղղված և շեղ կտրվածքով: Թեփուկները խոշոր Են՝ մարմնի վրա 30-32 երկայնական շարքով: Կողագիծը բացակայում է: Պոչային լողակի հիմքին մոտ գտնվող մեջքային լողակում կա 7 ճառագայթ, իսկ հետնալողա-կում՝ 10: Արուների հետնալողակի 3-5-րդ ճառագայթները երկարացած են և վերածվել են յուրահատուկ սեռ. օրգանի՝ գոնոպոդիումի, որի շնորհիվ կատարվում է ներքին բեղմնավորում: Պոչային լողակը կլորավուն եզրագծով է: Մեջքը մոխրագույնից ձիթապտղագույն է, կողքերը՝ կանաչա-մոխրագույն, թափանցիկ՝ յուրահատուկ երկնագույն նրբերանգով: Փորիկն արծաթասպիտակ է, լողակները՝ անգույն: Մեջքային և պոչային լողակները պատված են մանր, մուգ պտերի 3-4 շարքով: Աչքի վրայով անցնում է ուղղաձիգ սև շերտ:

Կազմում է մեծ վտառներ, բնակվում է գետերի, փոքր լճակների և ջրամբարների առափնյա մասերում: Հաճախ հանդիպում է նաև կիսաճահճացած և աղի ջրակալներում կամ ջրափոսերում:

Սեռահասուն է դառնում 1-2 ամսականում: Սեռ. երկձևությունը վառ արտահայտված է: Արուները 2-2,5 անգամ փոքր են էգերից և ունեն գոնոպոդիում: Բազմանում է մարտ-Նոյեմբերին: Բեղմնավորումը ներքին է: Հղիությունը տևում է 30 օր: Էգը տարվա ընթացքում ծննդաբերում է 4-7 անգամ (ամեն անգամ՝ 10-60 մանրաձուկ, որոնք ծնվելուց անմիջապես հետո անցնում են ակտիվ սննդառության և ինքնուրույն կենսաձևի):

Սնվում է տարբեր անողնաշարավորներով՝ միջատներով, մոծակների (նաև մալարիայի) թրթուրներով, ջրալվերով և այլ պլանկտոնային օրգանիզմներով: Սննդային ակտիվությունը բարձր է ցերեկը: Արդ. նշանակություն չունի: Կենսբ. պայքարի միջոց է. ոչնչացնում է մալարիայի մոծակի թրթուրները:

ՄԼԱԿՆԵՐ (Phlebotomidae), երկթևանի արյունածուծ միջատների ընտանիք: ՀՀ-ում տարածված է Մ-ի 7 տեսակ (Ph. alexandri, Ph. papata-sii, Ph. grimmi և այլն): Հանդիպում են ամենուրեք (առավելապես տափաստանային և կիսատափաստանային գոտիներում):

Մարմնի երկար. 1,3-3,5 մմ է՝ պատված մոխրագույն կամ դեղնավուն մազիկներով: Ունեն երկար կնճիթ, 16-հատվածանի բեղիկներ, երկար, թեփուկազուրկ ոտքեր: Թրթուրները որդանման են, զարգանում են խոնավ օրգ. մնացորդներում: Մթնշղային միջատներ են: Արուները սընվում են բուս, հյութերով, էգերը՝ կաթնասունների, սողունների, մարդու արյունով: Ապրում են գոմերում, ժայռաճեղքերում, կենդանիների բներում: Ակտիվ են ապրիլից հոկտեմբեր:

Մլակային տենդի (պապատաչի) և լեյշմանիոզների փոխանցողներ են:

Պայքարի միջոցները, բնակավայրերի սանիտար, բարեկարգում, շինությունների մշակում միջատասպան նյութերով, կրծողների ոչնչացում:

ՄԿՆԱՃՈՒՌԱԿՆԵՐ, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ: ՀՀ-ում հայտնի է 4 տեսակ՝ դաշտային մկնաճուռակ, ճահճային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, տափաստանային մկնաճուռակ:

Որոշակի հակվածություն ունեն սնվելու մկնակերպ կրծողներով (այստեղից՝ անվանումը): Մ-ի խմբին բնորոշ է լավ արտահայտված սեռ. երկձևությունը, արուները բաց մոխրագույն են, էգերը՝ շագանակագույն: Աչքի են ընկնում երկար, դեղին նախաթաթով, աչքերի համեմատաբար հորիզոն, դրվածքով, սրածայր թևերով ու երկար պոչով:

ՄԿՆԱՆՄԱՆՆԵՐ (Sminthidae), կրծողների կարգի ընտանիք: Ընդգըրկում է փոքր չափի, արտաքինից մկներին նմանվող 1 ցեղի 16 տեսակ: ՀՀ-ում տարածված է մկնիկներ (Sicista) ցեղի հայկական մկնիկ տեսակը: Մարմնի երկար, մինչև 80 մմ է, պոչինը՝ 120 մմ, կենդանի զանգվածը' մինչև 19 գ.: Դնչիկը սուր է, աչքերն ու ականջները՝ փոքր: Առջևի թաթերը 4-մատնանի են, հետինները՝ 5: Պոչը բարակ է, մազակալած, մարմնից զգալի Երկար, օգտագործվում է ցատկելիս հավասարակշռութունը պահելու, մագլցելիս ճյուղերից կառչելու համար: Մորթին կարճ է, խիտ և բավական կոշտ, հիմնականում՝ բաց կամ մուգ գորշաշագանակագույն, երբեմն՝ մոխրագույն: Հիմնականում գործունյա են մթնշաղին և գիշերը, խիտ մացառուտներում՝ նաև ցերեկը: Ձմեռը քուն են մտնում: Սնվում են բուս, կերով, հաճախ՝ միջատներով: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում մինչև 8 ձագ: Հանդիպում են տարբեր լաևդշաֆտաերկրբ. գոտիների զանազան կենսավայրերում, որտեղ կան խիտ և բարձր խոտամացառուտներ:

ՄԿՆԵՐ (Muridae), կաթնասունների դասի կրծողների ընտանիք: ՀՀ-ում հանդիպում է 4 տեսակ, սև, մոխրագույն առնետները, տնային մուկը և անտառային մուկը:

Մարմնի Երկար, մինչև 25 սմ է: Պոչը երկար է, հաճախ՝ մերկ: Ապրում են գետնափոր բներում: Բազմանում են տաք եղանակին (տարին մինչև 6 անգամ), բնակարաններում՝ ամբողջ տարին: Սնվում են միջատներով, բուս, և կենդ, մնացորդներով: Ակտիվ են մթնշաղին և գիշերը: Մարդու և ընտանի կենդանիների մի շարք վտանգավոր հիվանդությունների հարուցիչների տարածողներ են: Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, անտառային և պահեստային տնտեսություններին: Սպիտակ տեսակներն օգտագործում են որպես լաբորատոր կենդանիներ:

ՄՇԿԱՄՈՒԿ (Ondatra), օնդատրա, համստերանմանների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում կլիմայավարժեցումը սկսվել է Շիտակի մարզի Արդենիս լճում, այժմ հանդիպում է նաև Արփի լճում և Ախուրյան գետի ու ջրամբարի ափերին: Բնակվում է ջրափնյա և ծանծաղուտային բուսականությամբ հարուստ բնական և արհեստ, հոսող ու կանգուն ջրատարների, ջրամբարների, ճահիճների, ճահճացած աղբյուրների ափերին՝ կուղբի բներում (հյուղակիկ), բարձր ափի դեպքում՝ բարդ