Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ 463 վածքով հողափոր, հազվադեպ՝ լողացող բներում:

Մարմնի երկար, մինչև 36 սմ է, պոչինը՝ 28 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 1,5 կգ Մորթին միագույն է՝ բաց շագանակագույնից սև: Մեջքի մազածածկը բաժանվում է ստևի և աղվամազի: Պոչը կողքերից սեղմված է՝ պատված մանր թեփուկներով ու նոսր, կարճ մազածածկով: Հետին թաթերի մատևերի արանքում ունի լողաթաղանթ: Աճուկային շրջանում կան մշկային գեղձեր: Ունի կիսաջրային կենսակերպ, լավ լողում և սուզվում է (մինչև 12 ր կարող է մնալ ջրի տակ): Սնվում է ջրափնյա և ծանծաղուտային բույսերով (գերադասում է եղեգը), բուս, կերի պակասության դեպքում՝ նաև մանր ձկներով, գորտերով, անողնաշարավորներով և այլ կենդ, կերով: Ակտիվ է մթնշաղին: Կտղուցի շրջանում արուն արտադրում է մշկաբույր գեղձազատուկ: Բազմանում է տարին 1-2 անգամ, ու նենում միջինը 6-7 ձագ:

Մորթատու կարևորագույն կենդանիներից է: Մորթին բարձրորակ է:

Երբեմն վնասում է ոռոգման համակարգերը և ամբարտակները: Տուլարեմիայի, լեպտոսպիոզի և մարդու այլ վարակների բնական կրող է:

ՄՈԶԵՐ (Tabanidae), կարճաբեղիկ երկթևանիների ենթակարգի արյունածուծ միջատների ընտանիք:

Մարմինը կարճ է (երկար.՝ 7- 30 մմ), թևերը՝ լայն, ամուր: Ունեն մեծ գլուխ, ֆասետային աչքեր: Հասուն միջատների բեղիկները 3-հատվածանի են: Թրթուրներն իլիկանման են, հիմնականում՝ գիշատիչ: Հարսնյակավորվում են խոնավ հողում: Կան ջրային, կիսաջրային, հողում ապրող տեսակներ: Զանգվածային թռիչքի օջախները ՀՀ անտառային շրջաններն են և Սևանի ավազանը: Առավել տարածվածենջերմասեր, Պորչինսկու, լեռնային, մոխրագույն Մ: 

Խայթոցները հյուծում են գյուղատնտ. կենդանիներին և իջեցնում մթերատվությունը: Տարածում են նաև վարակիչ հիվանդություններ (տուլարեմիա, սիբիրյան խոց և այլն):

ՄՈԽՐԱԱՅՏ ՍՈՒՏԱԿ (Podiceps grisegena), սուզակների ընտանիքի ջրլող թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար.՝ 40-50 սմէ, թևերի բացվածքը՝ 77-85 սմ, կենդանի Մոխրագույն ագռավ զանգվածը՝ 0,57-0,12 կգ՚. Կտուցը երկար է, սրածայր, ամբողջությամբ մուգ, հիմքը՝ դեղին: Բնադրման շրջանում գագաթը սև է, այտերը՝ մոխրավուն սպիտակ, կոկորդը՝ դարչնագույն-շիկակարմիր: Հետբնադրման շրջանում փետրածածկը մոխրագույն է, այտերը՝ սպիտակավուն: Ձայնը բարձր ու կարճատև լաց է հիշեցնում, բնադրման շրջանում ծղրտուն լացի է նման: Բնակվում է լճերում, ջրամ բարներում, ճահճուտներում, ձկնա- բուծ. լճակներում: Սնվում է ջրային անողնաշարավորներով, բույսերով:

Հարսանեկան խաղերը և զուգավորումը՝ մայիսի վերջ հունիսին: Բույնը լողացող հարթակ է՝ փարթամ բուսուտներում (հայտնվում են հունիսի 1-ին կեսից հուլիսի սկիզբը): Դնում է 51 մմ տրամագծով, կավճագույնսպիտակ 4-5 ձու: Ձագերը բներում հայտնվում են հուլիսի ընթացքում:

Սուզակներից ամենասակավաթիվն է: 1967-ին Սևանի ջրավազանում գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 524 թռչուն, թվաքանակը տարեցտարի նվազելով՝ ՀՀ 12 կետերից 10-ում գրանցված է 1-ական թռչուն: Արտենիսի լճում մինչև 2000-ը բնադրում էր 3-5 զույգ, 2000-05-ին բնադրագաղութն անհետացել է: 

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԱԳՌԱՎ (Corvus corone), ագռավների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված: Մարմնի երկար. 45-47 սմ է, թևերի բացվածքը՝ 93-104 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ: Հասունի մարմինը մոխրագույն է՝ թույլ վարդագույն երանգով: Գլուխը, կոկորդը, յ^ւերը և պոչը սև են, կտուցը՝ հզոր: Երիտասարդը նման է հասունին, սակայն մոխրագույն հատվածները դարչնագույն երանգով են, մարմինը վերևից՝ խայտավոր: Բնադրում է մեկուսացած: Լայնորեն տարածված է. հետբնադրման շրջանում հաճախ մեծ խմբերով գիշերում է քաղաքներում և գյուղերում, խուսափում է լեռնածերպերից ու խիտ անտառներից: Ընդունակ է տրամաբան, որոշ գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարի վրա), վերարտադրելու մարդու խոսքը: Երիտասարդ ձագերը, էլեկտրալարից բռնած, ճոճվում են, ապա ընդունում ելման դիրք: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, մանր ողնաշարավորներով, լեշերով: Հարսանեկան զույգերը մշտական Են: Բնի կառուցումը էգն ու արուն ավարտում են մարտի 1-ին կեսին: Կրկնակի բնադըր- ման դեպքում նոր բների կառուցումը կարող է շարունակվել մինչև մայիսի 1-ին կեսը: Բույնը գավաթաձև է, ծավալուն՝ մանր ու խոշոր ճյուղերից, նուրբ բույսերից: Բնադրում է ծառերի բարձր ճյուղավորումներին, շինու թյուններում կամ էլեկտրասյուների հենակներին: Ձվերը բներում հայտնվում են մինչև մարտի վերջը: Դնում է 43 մմ տրամագծով, բաց կապույտ՝ մուգ կանաչ գծերով ու գծերով 3-6 ձու: Թխսակալում է հիմնականում էգը՝ 17 օր: Ձագերը բնից դուրս են գալիս մոտ 5 շաբաթականում՝ ապ րիլի վերջից հունիսի վերջը: Հուլիսի 1-ին տասնօրյակին թռիչքին լավ տիրապետող ձագերը ինքնուրույն կեր են որոնում ամենուր: Օգոստոս-սեպտեմբերին Մ. աերը կազմում են մեծ ու փոքր խմբեր կամ խառը երամներ՝ կաչաղակների, սերմնաքաղների, սովորական ճայերի հետ: Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվող թռչուն է)՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ է:

Աշնան վերջից հաջորդ գարուն Մ. աները հսկայական երամներով