Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձնածածկույթը, գետերը վարարում են, վերադառնում են չվող թռչունները, սկսվում է բույսերի վեգետացիան, և գյուղատնտ. աշխատանքները բուռն ընթացք են ստանում, բնությունը զարթոնք է ապրում, ամենուր ծաղկում են ծառերը, ծաղիկները:

ԳՈԼՈՐՇԱՑՈՒՄ, հեղուկ կամ պինդ վիճակից ջրի անցումը գազային վիճակի՝ գոլորշու: Բնական պայմաններում Գ. ցամաքի և ջրի մակերևույթից մթնոլորտին խոնավություն հաղորդելու միակ ձևն է և կազմում է ջրի շրջապտույտի հիմն, բաղադրիչը: Գ-ման սաստկության վրա ազդում են օդի ջերմաստիճանը, գոլորշունակ մակերևույթը, օդում ջրային գոլորշու պարունակությունը, քամու ուժգնությունը և այլն:

ՀՀ-ում տարեկան տեղումների 620մմ/-ից մոտ 41Օմմ գոլորշանում է, 210 մմ մակերևութային հոսքն է: Սևանա լճի մակերևույթից տարեկան գոլորշանում է միջին հաշվով 1000 մմ ջուր, իսկ լճամերձ հողատարածքից՝ մոտ 350 մմ. Արարատյան դաշտում ջրից Գ. 1200-1400 մմ է, իսկ հողից՝ 400 մմ՝. Ըստ բարձրության՝ Գ-ման մեծությունը նվազում է, 3000 մ բարձր՜ներում՝ մոտ 200 մմ. Գ-ման առավելագույն արժեքները դիտվում են ամռանը:

ԳՈԼՈՐՇՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, տվյալ տեղանքում (ջրի անսահմանափակ պաշարների առկայության դեպքում) առկա մթն. պայմաններում հնարավոր առավելագույն գոլորշացումը: Արտահայտվում է գոլորշացած ջրի շերտի հաստությամբ (մմ-ով): Գ-ի մեծությունը կախված է կլիմ. պայմաններից և տեղանքի բարձրությունից: Ըստ բարձրության՝ Գ. նվազում է. տարեկան միջին Գ. ՀՀ-ում 1200-ից (Արարատյան դաշտ) մինչև 200 մմ է (Արագած լ.):

Գ. կարող է խիստ տարբերվել բույսերի և հողի մակերևույթից կատարվող փաստացի գոլորշացումից, հատկապես ամռանը, երբ մթն. տեղումները սակավ են, իսկ ոռոգումը բացակայում է, միայն հողի խիստ խոնավության պայմաններում գումարային գոլորշացումը մոտենում է Գ-յան մեծությանը:

ԴԵԿՏԵՄԲԵՐ (< լւստ. December, decem - տասը), օրացուցային տարվա տասներկուերորդ ամիսը (31 օր): Մինչև Հուլյան օրացույցի ընդունումը համարվել է տարվա տասներորդ ամիսը:

ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ ձմռանն անցման, օրացուցայինով՝ ձմռան առաջին ամիսն է:

ՀՀ-ում Դ-ին ցերեկվա տևողությունն ամենակարճն է՝ 9 ժ 30/7-ից (1֊ին) 9ժ 20ր (31-ին), Երևանում՝ 8 ժ 46/7 (22-ին): Արեգակի բարձրությունը հորիզոնից 28°12՝-ից (1-ին) 26°54՝ (31-ին) է: Արևափայլքի տևողությունը 84-ից (Հանքավան) 163 ժ է(Կապան): Արեգակնային գումարային ճառագայթումը 3,8-ից (Արտաշատ) 6,9 կկալ/սմ2 • ամիս է (Արագած բլկ): Այս երևույթը բացատրվում է Արեգակի՝ հորիզոնի նկատմամբ ունեցած բարձրության ամենացածր արժեքով: ՀՀ ամբողջ տարածքում դիտվում է ամսական միջին ջերմաստիճանների կտրուկ անկում՝ 3-ից -3,1°C: Նվազագույն ջերմաստիճանների բազմամյա միջինը -14,2-ից (Պաղակն գ.) -0,2°C է (Մեղրի), առավելագույն ջերմաստիճանը՝ -7,2-ից (Արագած բլկ) 9°C (Կապան), նվազագույնը՝ -19-ից (Մեղրի) -40°C (Պաղակն գ.): Օդի հարաբեր, խոնավությունը 59-80% է:

Դ-ին նկատվում է ցիկլոնային ազդեցության հաճախականության և սաստկության նվազում, որի հետևանքով նվազում է մթն. տեղումների քանակը՝ 13-70մմ: Քամու արագությունը 0,7-7,8 մ/վ է, գերակշռող ուղղությունները՝ հվ-արմ. (ավելի հաճախ) և հս-արմ.:

Դ. ձմեռային սակավաջուր փուլի առաջին ամիսն է, երբ գետերը հիմնականում սնվում են ստորերկրյա ջրերով: Գետերով հոսում է տարեկան հոսքի 1-6%-ը. Մեծամոր, Գավառագետ, Ազատ, Աշոցք և ստորերկրյա սնմամբ այլ գետերով՝ 3-6 %-ը, մակերևութային սնմամբ գետերով՝ 1-2 %-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝ 4,9 %-ը: Ստորերկրյա սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանը 2-2,5°Շ-ով բարձր է մակերևութային սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանից: Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը 5,8°C է, առավելագույնը՝ 8°C (1966): Բարձրլեռն. գետերում գոյանում է սառցածածկ, միջին բարձրության գետերի հիմն. մասում առափնյա սառցածածկ, ցածրադիր վայրերի գետերում՝ սղին, սառցաշարժ և այլն: Արփի լճի ջրամբարը և բարձրլեռն. լճերը լրիվ սառցակալած են: Սևանի թերակղզուն հարող մասում Դ-ի 25-ից սկսվում են սառցային երևույթները:

Դ-ի առաջին տասնօրյակը ցածրադիր գոտում, ի տարբերություն մյուս գոտիների, ձմեռնամուտ է: Օդի ջերմաստիճանը սկսում է իջնել 0°C-ից, Մեղրիում, Բագրատաշենում, Իջևանում օրվա միջին ջերմաստիճանները դեռևս 3-5°C են: Մինչդեռ լեռն, շրջաններում արդեն իսկական ձմեռ է. օդի միջին ջերմաստիճանն իջնում է -5°0-ից, ձնածածկույթի հաստ, հասնում է 10 սմ-:

Դ-ին ՀՀ հվ. և հս-արլ. ցածրադիր վայրերում ձմեռն անկայուն է. շատ տարիների հաստատուն ձնածածկույթ չի գոյանում, օդի միջին ջերմաստիճանը 0°C է, որի պատճառով բույսերի վեգետացիայի դադարի շրջանը կարճատև է: Այգիներում գրեթե չի դադարում հողի մշակումը, անտառում թռչունները սնվում են պտուղներով, հատապտուղներով, սերմերով:

ՀՀ-ում Դ-ի 31-ից հունվարի 6-ը Ս. Ծննդյան տոներ են: Դ-ի 7-ին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:

ԵՂԱՆԱԿ, ներքնոլորտի ստորին շերտերի ֆիզ. վիճակը տվյալ վայրում և տվյալ պահին կամ ժամանակահատվածում (օր, ամիս և այլն): Բնութագրվում է մթն. ճնշման, օդի ջերմաստիճանի, խոնավության, քամու, ամպամածության, տեղումների, տեսանելիության, մթնոլորտային երևույթների և օդերևութաբան, այլ տարրերի համակցությամբ: Ե-ի պարբ. փոփոխությունը պայմանավորված է Արեգակի և իր առանցքի շուրջը Երկրագնդի կատարած պտույտի կամ օդերևութաբան, տարրերի օրական կամ տարեկան ընթացքի ոչ պարբ. փոփոխությունների՝ ցիկլոնների, անտիցիկլոնների, մթն. ճակատների ներգործման, տարբեր ֆիզ. հատկություններով օդային զանգվածների ներթափանցման, ժամանակավոր բնույթի մթն. երևույթների ազդեցություններով: Ե-ի կտրուկ փոփոխությունը կարող է ներգործել մարդու և կենդանու վարքագծի վրա: Եղանակային