Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խախտվում են լուսասինթեզի և ածխածնային սնուցման բնականոն պայմանները: Հաճախ հողային Ե-ին նախորդում է մթն. Ե.:

Ե. լինում է տարվա բոլոր սեզոններին: Առավել վտանգավոր են գարնանային-ամառային և ամարշսյին-աշնանային Ե-ները: Ամառային Ե-ների ժամանակ կեսօրին օդի ջերմաստիճանը բարձրանում է 25-30°0-ից, և հողի արմատաբնակ շերտը զրկվում է խոնավությունից, տևողությունը Ապարանի, Լոռու դաշտերում, Աշոցքի սարահարթում, Կոտայքի սարավանդում՝ 40-50, Սևանի ավազանում, Շիրակի դաշտում՝ 70-90, Թալինի սարավանդում, Սիսիանում՝ 110-120, Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Մեղրիում 130-150 օր է:

ՀՀ-ում Ե. դիտվում է անգամ լեռն, արոտավայրերում: Մթն. Ե-ներ գրեթե ամեն տարի դիտվում են Արարատյան գոգավորությունում, Վայոց ձորում, Սյունիքում՜ մինչև 1500-1600 մ, Լոռի-Փամբակում, Աշոցքի սարահարթում՝ մինչև 1000 մ բարձրություններում:

Վերջին 50 տարիներին ՀՀ-ում առավել սակավ տեղումներ դիտվել են 1961, 1962, 1965, 1971, 1980, 1985, 1989,1998, 2000-ին: Գարնանային ուժեղ Ե. դիտվել է 1961-ին, ամառային՝1956, 1961-ին, աշնանային՝ 1952, 1964-ին, ձմեռային՝ 1955, 1958, 1961, 1989, 2000-ին, առավել բարձր ջերմաստիճաններ՝ 1998, 2000-ին (2000-ին Արարատյան դաշտում 37 օր օդի ջերմաստիճանը գերազանցել է 36°0-ից, 22 օր՝ 38°Շ-ից):

Ե. կանխելու համար կիրառվում է ագրոտեխ. և հողաբարելավման միջոցառումների համալիր՝ հողի նախացանքային մշակում, պարարտացում, դաշտերում ձյան կուտակում, ոռոգում և այլն:

ԼԵՌՆԱՀՈՎՏԱ6ԻՆ ՔԱՄԻՆԵՐ, տեղական քամիներ, փչում են ցերեկը' հովիտներով ու լեռնալանջերով դեպի լեռները (հովտային քամի), երեկոյան՝ հակառակ ուղղությամբ (լեռնային քամի): Օդային հոսանքների նման շրջանառությունը հետևանք է օրվա ընթացքում շրջակա լեռների ու հարթավայրերի անհավասարաչափ տաքանալու և սառչելու:

ՀՀ-ում դիտվում են գրեթե ամենուրեք, հատկապես ամռանը՝ պարզկա եղանակին: Լավ արտահայտված են Արարատյան գոգավորությունում, դիտվում են ամբողջ տարվա ընթացքում, ուժեղանում հունիս-սեպտեմբերին. արագությունը՝ 3-ից ն-2Գմ/վ՚. Հովտային քամին սկսվում է առավոտյան, կեսօրին արագությունը հասնում է առավելագույն արժեքին: Երեկոյան (մոտավորապես ժ. 18-19-ին) սկսվում է լեռն, քամին, ժ. 22-23-ին հասնում է առավելագույն արագության: Երևանում Լ. ք. սկսվում են մայրամուտից առաջ՝ ժ. 16-17-ին, ամռանը դրանց շնորհիվ գիշերները լինում են համեմատաբար զով, և մեծանում է օդի ջերմաստիճանի օրական տատանման լայնույթը: Լ. ք. Սևանի ավազանում հաճախ զուգակցվում են լճային բրիզների հետ:

Լ. ք. դեպի լեռներ շարժվելիս իրենց հետ տանում են ջրային գոլորշի, որը, հասնելով որոշ բարձրության, խտանում է և նպաստում ամպերի առաջացմանը:

ԽՈՐՇԱԿ, չոր տաք քամի: Բնորոշվում է օդի բարձր ջերմաստիճանով (25°0-ից բարձր), ուժեղ գոլորշացմամբ (օրական ավելի քան 12մմ), ցածր հարաբեր, խոնավությամբ (մինչև 30 %), քամու արագության մեծացմամբ (մինչև 5 մ/վ) և այլն: Խ. բույսերի վրա ազդում է շատ արագ: Խ-ի ժամանակ հողում խոնավության պակասի պատճառով մեկ օրվա կամ մի քանի ժամվա ընթացքում բույսերը թառամում և ոչնչանում են: Խ. առավել վնասակար է դաշտային բույսերի համար: ՀՀ-ում Խ. ամենից շատ դիտվում է հուլիս-օգոստոսին, երբ տարածքը գտնվում է չոր արևադարձային օդային զանգվածների ազդեցության տակ: ՀՀ ցածրադիր վայրերում ուժեղ Խ-ի ժամանակ օդի ջերմաստիճանը 30-41 °C է, օդի հարաբեր, խոնավությունը՝ 7-13%, օրական գոլորշացումը՝ մոտ 12 մմ, ուղեկցվում է չոր մառախուղով: Խ. առավել հաճախ դիտվում է Արփայի միջին ավազանում, Արարատյան դաշտում (տարեկան՝ 100-133 օր): Բարձր ջերմաստիճանով, մինչև 9% հարաբեր, խոնավությամբ խորշակային եղանակ նկատվում է Ախուրյանի միջին ավազանում, նախալեռն, գոտիներում, Արագածի լանջերին (մինչև 1600 մ բարձր.) և Սյունիքի ցածրադիր մասերում (տարեկան 75-100 օր): Բարձրլեռն. գոտում Խ. թույլ է, օդի ջերմաստիճանը շատ չի բարձրանում, բայց հարաբեր, խոնավությունն ընկնում է, և երաշտի հետ զուգակցվելու դեպքում մշակաբույսերը խիստ տուժում են: Սևանա լճի ավազանում խորշակային Եղանակը ցածրադիր վայրերի համեմատ կարճատև է: Օրական ջերմաստիճանը 18-24°C է, օդի հարաբեր. խոնավությունը՝ ցածր: Լոռու դաշտում, Սյունիքի անտառային գոտում Խ-ով օրերին օդի ջերմաստիճանը բարձրանում է, սակայն հարաբեր, խոնավությունը շատ չի նվազում: Խ-ի դեմ կիրառվում է ագրոտեխ. և հողաբարելավման միջոցառումների համալիր (հողի՝ ջուրը կլանող և պահող հատկությունների բարելավում, դաշտերում ձյան կուտակում և այլն):

ԾԻԱԾԱՆ, տես Օպտիկական երևույթներ հոդվածում:

ԿԱՅԾԱԿ, շանթ, հզոր կայծային էլեկտր․ պարպում մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև: Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով: Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր: Առավել հաճախ ամպի ստորին (դեպի երկիրն ուղղված) մասը լիցքավորված է լինում բացասական, վերինը՝ դրական: Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս ամպերի միջև Կ. է առաջանում: Ամպրոպի պարպումը կարող է տեղի ունենալ նաև այլ կերպ: Ամպը երկրի մակերևույթի վրա լիցքեր է մակածում, ամպը և երկրի մակերևույթը կարծես դառնում են մի հսկա կոնդենսատորի