Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջին արագությունը մինչև 5 մ/վ է: Ռելիեֆի ցածրադիր ձևերում ամբողջ տարի պահպանվում են ձնաբեր, իսկ Արագածի խառնարանում և Կապուտջուղի գագաթին մշտական ձյուն է: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -12°C է: Գարունը կարճատև է, ցուրտ, օրական միջին ջերմաստիճանները՝ 0°C-ից -10°C: Ամառ չի լինում: Աշունը ցուրտ է, կարճատև: Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 5°C է, առավելագույնը՝ 20°C: Անսառնամանիք ժամանակաշրջանը՝ մինչև 40 օր: 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը 800°C-ից ցածր է: Տարեկան տեղումները մինչև 1100 մմ են: Լանդշաֆտը ալպյան, մարգագետնային և ձնամերձ է:

ՁՆԱԲՈՒՔ, տես Բուք:

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՌԵԺԻՄ, կլիմայի բաղկացուցիչ մաս, տվյալ աշխարհագր. վայրում Արեգակի ճառագայթային էներգիայի մուտքի ու ելքի առանձնահատկություն: Որոշվում է արեգակնային ճառագայթային էներգիայի այն մասով, որ Երկրի մակերևույթ է հասնում Արեգակից ուղիղ ճառագայթմամբ՝ 0,3-4 միկրոն երկարության ալիքի սահմաններում, արեգակնային ճառագայթային էներգիայի մյուս մասն էլ Երկրի մակերևույթ է հասնում մթնոլորտում ցրվելուց հետո (ցրված ճառագայթում):

Ուղիղ ճառագայթման ուժգնությունը առավելագույնին է հասնում Արեգակի՝ հորիզոնից ամենաբարձր դիրքում գտնվելու պահին՝ մաքուր մթնոլորտի պայմաններում: ՀՀ տարածքում այն տարվա ընթացքում ուղղահայաց մակերևույթի համար 12264 ՄՋ/մ² է: Ուղիղ և ցրված ճառագայթների գումարը՝ գումարային ճառագայթումը, ամենաքիչը (768 ՄՋ/մ²) դիտվում է նոյեմբեր-հունվարին, ամենաշատը (2180 ՄՋ/մ²)՝ հունիս-օգոստոսին:

Հաշվեկշռի հիմն. տարրերից է արդյունարար ճառագայթումը, որը երկրագնդի և մթնոլորտի հանդիպակաց ճառագայթային էներգիայի տարբերությունն է: Դրական հաշվեկշռի դեպքում Երկրի մակերևույթը ստանում է ջերմություն, տաքանում են օդն ու հողը, և կատարվում է գոլորշացում, բացասականի դեպքում Երկրի մակերևույթից անջատվող ջերմության հետևանքով տեղի են ունենում հողի ու օդի սառեցում և ցրտահարություն: Մթնոլորտի խոնավությունը և ամպամածությունը խիստ նվազեցնում են արդյունարար ճառագայթումը: Մասնավորապես դրանով են բացատրվում ցրտահարությունները պարզկա գիշերներին (գարնանը և աշնանը):

ՀՀ-ում ճառագայթման տարեկան հաշվեկշիռը դրական է, սակայն լեռն. ռելիեֆի պատճառով, սկսած մոտ 3200 մ բարձրությունից, այն դառնում է բացասական: Տես նաև Ալբեդո:

ՃԵՆՃԱՌ, մթնոլորտային տեղում, ասեղնաձև սառցաբյուրեղների կուտակում՝ ծառերի ճյուղերի, հաղորդալարերի և այլ առարկաների վրա: Առաջանում է գերսառած մառախուղի կաթիլների (հատիկային Ճ.) և գոլորշու (բյուրեղային Ճ.՝ երկարությունը՝ մինչև 1 սմ, հազվադեպ՝ մի քանի սմ) սառելու հետևանքով, թույլ քամու (0,1-2,5 մ/վ) և -15°C ից ցածր ջերմաստիճանի պայմաններում՝ երեկոյան և գիշերային ժամերին: Տարվա ընթացքում Ճ-ով քիչ օրեր լինում են ՀՀ հս-արլ-ում, Սևանա լճի արլ. ափին և հվ-արլ. ցածրադիր վայրերում: Ճ-ով շատ օրեր դիտվում են Ախուրյանի վերին ավազանում (30 օր), Արագած բլկ-ում (64), Սիսիանի լեռնանցքում (68): Բարձրլեռն. գոտում Ճ․ դիտվում է սեպտեմբեր-մայիսին, ցածրադիր գոտում՝ դեկտեմբեր-փետրվարին: Ճ. կուտակվելով էլեկտրալարերի և հեռախոսալարերի վրա՝ հաճախ դրանց կտրվելու պատճառ է դառնում:

ՄԱԿՐՈԿԼԻՄԱ (հուն.՝ մակրո - մեծ և կլիմա), խոշոր տարածաշրջանների՝ բնական զոնաների, մայրցամաքների և օվկիանոսների կամ ամբողջ Երկիր մոլորակի կլիման: Բավականաչափ միատարր է իր աշխարհագր. գործոններով և բնորոշվում է մթնոլորտի ընդհանուր շրջանառությամբ: Համեմատաբար ոչ մեծ տարածքների կլիման բնութագրվում է որպես մեզոկլիմա, փոքր տարածքներինը՝ միկրոկլիմա:

ՄԱՅԻՍ (<լատ. Maius), օրացուցային տարվա հինգերորդ ամիսը (31 օր): Կոչվել է Հին. հռոմ. հողի պտղաբերության աստվածուհի Մայայի անվամբ: Մինչև Հուլյան օրացույցի ընդունումը տարվա երրորդ ամիսն էր: ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ ցածրադիր գոտում գարնան ավարտի (լեռն. շրջաններում գարունը դեռ շարունակվում է), օրացուցայինով՝ գարնան վերջին ամիսն է:

ՀՀ-ում Մ-ին ցերեկվա տևողությունը 13 ժ 59 ր-ից (1֊ին) 14 ժ 50 ր է (31-ին), Երևանում՝ 14 ժ 25 ր (15-ին): Արեգակի բարձրությունը հորիզոնից 65°88՝-ից (1-ին) 71°42՝ (31-ին) է: Արևափայլքի տևողությունը 121-ից (Իջևան) 312 ժ է (Արարատ): Արեգակնային գումարային ճառագայթումը 13,4-ից (Ջերմուկ) 19,5 կկալ/սմ² ամիս (Եռաթմբեր) է: Արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը 6,3-ից (Արագած բլկ) 10,6 կկալ/սմ² - ամիս (Շնող գ.) է: Օդի միջին ջերմաստիճանը տատանվում է 0,2-ից (Եռաթմբեր) 18,5°C (Մեղրի), բացարձակ նվազագույնը՝ -17°C (Արագած բլկ), առավելագույնը՝ 38°C (Մեղրի): Օդի հարաբեր. խոնավությունը 52-83% է: Մթն. տեղումները 32-ից (Նշավան) 154 մմ են (Լոռի բերդ): Մթն. տեղումների ընդհանուր աճը պայմանավորված է հվ-ից և հվ-արմ-ից թափանցող ցիկլոնների և կոնվեկտիվ հոսանքների գործունեությամբ: Քամու արագությունը 1,1-6,3 մ/վ է, գերակշռող ուղղությունը՝ հվ-արմ. և հս.:

Մ. գարնանային վարարումների փուլի ամենաջրառատ ամիսն է: Գետերով հոսում է տարեկան հոսքի մինչև 45 %-ը. ստորերկրյա սնմամբ և ավելի քան 2500 մ բարձրության վրա գտնվող գետերով՝ 10-20 %-ը, Սևանա լճի ավագանի գետերով՝ մոտ 23 %-ը: Սառցային երևույթներ դիտվում են բարձրլեռն. գետերի ակունքներում: Հալոցքների հետ կապված՝ ստորերկրյա սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1001 մ բարձրանալիս նվազում է 0,4°C-ով, մյուս գետերում՝ 0,6°C-ով: 1000 մ բարձր, վրա ստորերկրյա սնմամբ գետերի ջրի միջին ջերմաստիճանը 10,7°C է, 2200 մ-ի վրա՝ 5,8°C, մյուս գետերինը՝ այդ բարձրություններում համապատասխանաբար՝ 13,1°C և 5,4°C:

Սևանա լճի ջրի մակերևութային շերտի միջին ջերմաստիճանը 8,3°C է, առավելագույնը՝ 10,3°C (1971): Սև, Ակնա, Քարի լճերը դեռևս սառցածածկ են:

Մ-ի առաջին տասնօրյակում ստորին գոտում ավարտվում է վարուցանքը, ծառերի մեծ մասը տերևակալած է, ծաղկած: Շարունակվում են