Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձ. վերջանում է մարտի առաջին տասնօրյակում, բարձրլեռն. գոտում՝ մայիսի 2-րդ կեսից հունիսի վերջին: Ձ-ան առավել ցուրտ ամիսը հունվարն է. միջին ջերմաստիճանը՝ -6,5° C, նվազագույնը՝ -42°C (հաշվարկայինը՝ -46°C, Պաղակն գ.): Ձ-անը ամպամածությունն ավելանում է, տեղումների քանակը պակասում (նվազագույնը՝ հունվար-փետրվարին):

Լեռներում 1800 մ֊ից բարձր գոյանում է կայուն ձնածածկույթ, լինում են ձնաբքեր: Ձ-անը դիտվում են առավել մառախլապատ և ճենճառով օրեր:

ՁՅՈՒՆ, պինդ մթնոլորտային տեղում փաթիլների տեսքով: Փաթիլներն ունենում են հիմնականում վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցային բյուրեղների տեսք՝ թերթիկավոր (միջին տրամագիծը՝ 0,3-1,9 մմ) և ձողաձև (0,5-0,8 մմ): Անհողմ եղանակին մոտ 0°C-ի դեպքում ձնափաթիլները (զանգվածը՝ 0,0001-0,5 գ) միանալով, խոշորանում են, ունենում մինչև մի քանի սմ տրամագիծ և առաջացնում ձնածածկույթ: Ձ. ՀՀ լեռն. շրջաններում տեղում է հոկտեմբեր-մայիսին, Արարատյան դաշտում՝ նոյեմբերի 2-րդ կես մարտ, Արագածի և Մասիսների վրա (3230 մ-ից բարձր)՝ գրեթե ամբողջ տարին (ամռանը՝ խառը տեղումների ձևով): ՀՀ-ում Ձ. կազմում է տարեկան տեղումների 10-70 %-ը, ընդ որում, ըստ տեղի բարձրության, տոկոսը մեծանում է. Արարատյան դաշտում՝ 6-10%, միջին բարձրություններում (մինչև 2000 մ)՝ 10-20 %, 2000-3000 մ բարձրություններում՝ 20-30%, ավելի բարձր՝ 50-70 %: Ցածրադիր շրջաններում ձյան տեղումներով օրերի թիվը տարեկան 20-25 է, Երևանում՝ 22, միջին բարձր-ներում` 25-40, 2000-2500 մ բարձր-ներում՝ 40-70, Արագած բլկ֊ում՝ 126: Ձ. մաքրում է օդը, կանոնավորում հողի խոնավությունը, պաշտպանում աշնանացան մշակաբույսերը:

ՁՆԱԾԱԾԿՈՒՅԹ, երկրի մակերևույթին ձնատեղման հետևանքով առաջացած ձյան շերտ: ՀՀ տարածքում գոյանում է կայուն Ձ.: Արագած բլկ-ում Ձ. առաջանում է սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում, Գյումրիում՝ հոկտեմբերի 2-րդ կեսին, Սևանում՝ հոկտեմբերի սկզբին, Երևանում՝ դեկտեմբերի 2-րդ կեսին, Անդրիում՝ դեկտեմբերի վերջին: Ըստ բարձրության՝ յուրաքանչյուր 100 մ-ի վրա Ձ. առաջանում է 3-4 օր շուտ: Լեռների հվ. լանջերին կայուն Ձ. առաջանում է 10-20 օր ուշ, քան հս. լանջերին: Ըստ բարձրության՝ աճում է Ձ-ով օրերի թիվը, մինչև 1000 մ/բարձրությունները՝40-50, 1000-1500 մ` 40-60, 1500-2000 մ` 90-130, 2000-2500 մ` 130-150, 2500-3000 մ` 150-230, 3000-4000 մ` 230-250, 4000 մ-ից բարձր երբեմն պահպանվում է շուրջ տարին: Ձյան կլիմայական սահմանը 4200 մ է: Մասիսը, Արագածը, Սիփանը շուրջ տարին ձնածածկ են: Ձ-ին բնորոշ են շերտայնությունն ու հաստությունը: Շերտայնությունն առաջանում է ձնատեղման ընդմիջումների և ձյան կեղևի կամ սառցակեղևի գոյացման, հատիկայնությունը՝ ժամանակի ընթացքում ձյան վերաբյուրեղացման հետևանքով: Ձ-ի ամենափոքր հաստությունը դիտվում է Մեղրիում. այն միջին հաշվով հասնում է 4-5, Արարատյան դաշտում՝ 10, Շիրակում, Եղեգնաձորում, Սիսիանում՝ 20-40, Սևանա լճի ավազանում՝ 20-60, բարձրլեռն. գոտում՝ 100-200 սմ։ Յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս Ձ-ի հաստությունն աճում է 6-8 սմ֊ով: Ձ-ի մակերևույթից արեգակի ճառագայթների և ջերմության անդրադարձումը՝ ալբեդոն, տատանվում է 30-40 %-ից (ձնհալքի ժամանակ) 85-90% (թարմ ձյուն): Խտութ. 0,05- 0,6 գ/սմ³ է (բազմամյա ձյուն): Ձ-ի խտությունը ձմռան վերջին հասնում է առավելագույնին. Գյումրիում՝ 0,28, Սևանում՝ 0,33, Արագած բլկ-ում՝ 0,41 գ/սմ³ և այլն: Ձ. մեծ ազդեցություն է թողնում կլիմայի, ռելիեֆի, ջրագրացանցի, հողառաջացման, բուս. ու կենդ. աշխարհների վրա: Հողում խոնավության պաշարներն ավելացնելու և ձմեռող բույսերը (աշնանացանցորեն, բազմամյա խոտաբույսեր) ցրտահարումից պաշտպանելու համար դաշտերում հատուկ տեխնոլոգիայով կատարվում է ձնակուտակում: Մաքուր ձյունը 1 մթն. ճնշման պայմաններում սկսում է հալվել 0°C-ում: Ձնհալի ընթացքը կախված է ջերմությունից, վայրի բարձրությունից և լեռնալանջերի դիրքադրությունից: Հանրապետությունում այն սկսվում է փետրվարի սկզբին (Մեղրի), իսկ բարձրլեռն. շրջաններում՝ հունիսի վերջին, ավարտվում է համապատասխանաբար՝ փետրվարի վերջին և օգոստոսի սկգբին: Լեռների հվ. լանջերին ձնհալը սկսվում և ավարտվում է 8-10 օր շուտ, քան հարթավայրերում, և 20-21 օր շուտ, քան հս. լանջերում: Ըստ բարձրության՝ յուրաքանչյուր 100 մ-ի վրա ձնհալը ուշանում է 3-5 օր: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով ձնհալը սաստկանում է, և առաջանում են ողողումներ:

ՁՆԱՄԵՐՁ ԼԵՌՆԱՅԻՆ ԿԼԻՄԱ, ՀՀ-ում ձևավորվում է 3500 մ-ից բարձր լեռնագագաթներին: Ձմեռը խիստ է, տևական (ավելի քան 6 ամիս)՝ հաստատուն, խորը (2 մ և ավելի) ձնածածկույթով: Քամիների տարեկան