Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1,4°C է, Սև և Քարի լճերը սառցածածկ են:

ՀՀ ցածրադիր և նախալեռն. գոտիներում գարուն է. բողբոջում են ծառերը, հողը ջերմանում է, սկսվում է ծլարձակումը, վերսկսվում է աշնանացանի և խոտաբույսերի վեգետացիան, ծաղկում են ձնծաղիկը, գնարբուկը և այլն: Բարձրադիր գոտում բնությունը նոր է ազատվում ձնածածկույթից, տաք լանջերին կանաչում է խոտը: Գարնանային գիշերահավասարից հետո ավելի է զգացվում գարնան բուրմունքը, օդի ջերմաստիճանը բարձրանում է, վերադառնում են չվող թռչունները, բնադրվում, լսվում է թևավորների դայլայլը, ցածրադիր գոտում ծաղկում գարուն է: Մ. ծառատունկի ամիս է: Մ-ի 8-ին նշվում է Կանանց միջազգ. օրը:

ՄԵԶՈԿԼԻՄԱ, միջնակլիմա, բնական պայմաններով համեմատաբար միատարր, ոչ մեծ տարածքների (անտառազանգվածներ, ծովափեր, ոչ մեծ քաղաքներ, լեռնաշղթաներ, գետավազաններ, գոգավորություններ և այլն) կլիմա: Ընդգրկման առումով գտնվում է մակրոկլիմայի և միկրոկլիմայի միջև: Մ-ի ազդեցությունը պահպանվում է հորիզոն, ուղղությամբ 10-100 կմ, ըստ բարձրության՝ 100-1000 մ սահմաններում: ՀՀ ֆիզիկաաշխարհագր. շրջաններին, բնության յուրահատուկ առանձնահատկություններով պայմանավորված, բնորոշ են Մ-ի ինքնատիպ գծեր: Օրինակ՝ Արարատյան գոգավորությանը հատկանշական են ամառային լեռնահովտայիև քամիները, պարզ գիշերներին՝ ջերմաստիճանային ինվերսիաները, երկարատև չոր ամառը, կարճատև գարունը, ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումները:

ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ, մթնոլորտային տեղում՝ խիտ, թափանցիկ սառույցի շերտի տեսքով: Առաջանում է Երկրի սառը մակերևույթի և առարկաների (ծառերի ճյուղեր, հաղորդալարեր և այլն) վրա՝ մանրամաղ անձրևի կաթիլների սառելուց և եղյամից՝ 0,3-ից -16°C ջերմաստիճանի և թույլ քամու պայմաններում: ՀՀ-ում Մ-ի առաջացումը հիմնականում պայմանավորված է սառը արկտիկ. օդային զանգվածների ներթափանցմամբ, որոնք, հագեցված լինելով գերսառած ջրի կաթիլներով, հողմահայց մակերեսների վրա առաջացնում են նստվածք (շերտի հաստությունը՝ մի քանի սմ): Բարձրլեռն. գոտում Մ. դիտվում է սեպտեմբեր-հունիսին, մյուս վայրերում՝ նոյեմբեր-մարտին: Մ-ով օրերի առավելագույն թիվը Պուշկինի լեռնանցքում 6 է, Սիսիանի լեռնանցքում՝ 9, Սևանում՝ 12 և այլն: Մ. վտանգավոր է. կուտակվելով հաղորդալարերի վրա՝ հաճախ դրանց կտրվելու պատճառ է դառնում (1950-ին՝ Սևանում, 1953֊ին՝ Վահագնաձորում, և այլն):

ՄԹՆՈԼՈՐՏ, Երկիրը շրջապատող և նրա հետ որպես մեկ ամբողջություն պտտվող օդային թաղանթ: Մ. կենսականորեն բնական միջավայրի կարևոր տարրերից է և ապահովում է կյանքի գոյությունը: Երկրի մակերևույթին մոտ Մ. կազմված է ազոտից (78,1%), թթվածնից (21%), արգոնից (0,9%) ու փոքր քանակներով ածխաթթու գազից, ջրածնից, հելիումից և այլ գազերից: Մ-ի ստորին՝ 20 կմ հաստության շերտում, կան նաև ջրային գոլորշիներ, որոնց քանակը Երկրի մակերևույթի մոտ փոփոխվում է 2 10³-ից (Անտարկտիդա) մինչև 3% (արևադարձեր) և, ըստ բարձրության, արագ նվազում: Մ-ի զանգվածը կազմում է երկրագնդի զանգվածի մոտ 0,000001 մասը (5,15-101տ), որի մոտ կեսը կենտրոնացած է ներքին՝ 5 կմ հաստության շերտում: Մ-ի խտությունն ու ճնշումը, ըստ բարձրության, Նվազում Են, որը որոշակիորեն ազդում է նրա ջերմափոխանակության և տիեզ. տարածության հետ փոխազդեցության շարժընթացների վրա: Մ-ի վերին սահմանը որոշակի չէ, որովհետև նրա խտությունն ասիմպտոտորեն ձգտում է տիեզ. տարածության խտությանը, սակայն որպես Մ-ի վերին սահման պայմանականորեն ընդունված են 1000- 1300 կմ բարձրությունները, որտեղ դեռ կարելի է լուսաչափ, և սպեկտրալ չափումների օգնությամբ հայտնաբերել Մ-ի շատ թե քիչ որոշակի հետքեր:

Ենթադրվում է, որ ժամանակակից Մ. ունի երկրորդային ծագում և առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: ժամանակի ընթացքում Մ. մի քանի գործոնների (հրաբխ. գործունեություն, արեգակնային անդրամանուշակագույն ճառագայթում, Մ-ի և Երկրի կեղևը կազմող նյութերի միջև ընթացող քիմ. ռեակցիաներ և այլն) ազդեցության հետևանքով կրել է զգալի էվոլյուցիոն փոփոխություններ: Մ-ի զարգացումը սերտորեն կապված է երկրբ. և երկրաքիմ. շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ: Մ. մեծ դեր է խաղացել երկրակեղևի հողմահարման գործում: Մ. պաշտպանում է Երկրի մակերևույթը երկնաքարերի և Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման կործանարար ազդեցությունից: Մ-ի կլիմ. գործոնները, հատկապես ջերմային և խոնավության ռեժիմները, որոշակի ազդեցություն են գործում մարդու առողջ, վիճակի վրա:

Մարդու գործունեությունն իր հերթին զգալի ազդեցություն է գործում Մ-ի կազմության և կլիմ. ռեժիմի վրա:

Հիմք ընդունելով ջերմաստիճանի և խտության բաշխումն ըստ բարձրության՝ Մ. ստորաբաժանվում է 5 հիմն.