Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

125 ՀՀ-ում տարածքի լեռն, մակերևույթի և անհավասարաչափ տաքացման հետևանքով առաջանում է նաև մթնոլորտի տեղական շրջանառություն՝ օդի վերընթաց շարժումների (կոնվեկցիս]) և տեղական քամիների տեսքով: Արարատյան գոգավորությանը բնորոշ են լեռնահովտային քամիները, Սևանի ավազանին՝ բրիզը, իսկ լեռնալանջերի հողմահակառակ լանջերին՝ ֆյոնը: Տես նաև Անտիցիկլոն, Մասոններ:

ՄԻԿՐՈԿԼԻՄԱ, 1. փոքր տարածքների (մարգագետիններ, բացատներ, գետափեր, ջրամբարներ, քաղաքային հրապարակներ և այլն) օդի գետնամերձ շերտի կլիմա: Մ-ի հատկությունները կախված են Երկրի մակերևույթի անմիջական ազդեցությունից (որի բնույթը զգալիորեն որոշում են քամիների ռեժիմը, ձյան կուտակումն ու Մ-ի այլ առանձնահատկություններ) և եղանակից (օրինակ՝ ջերմային տարբերությունները սովորաբար մեծանում են պարզկա և հարթվում ամպամած եղանակին): Մ. գործ, մեծ նշանակություն ունի մշակաբույսերը տեղաբաշխելիս և արդ. ու քաղաքաց. շինարարություն կատարելիս:

2. Փակ շինություններում (տներ, ջերմոցներ և այլն) ստեղծվող կլիմա՝ արտաքին անբարենպաստ ներգործությունից պաշտպանվելու և հարմարավետություն ստեղծելու համար:

ՄՇՈՒՇ, մթնոլորտի ստորին շերտի մթագնում՝ օդում կախված վիճակում գտնվող պինդ մասնիկների (ծուխ, այրուք, փոշի) առկայությունից: Մ. նվազեցնում է հորիզոնի տեսանելիությունը մինչև 1 կմ, իսկ մեծ խտության դեպքում՝ տասնյակ ու հարյուրավոր մետրեր: Մ. սովորաբար նկատվում է տափաստաններում, անապատներում և այն շրջաններում, որտեղ տափաստաններից ու անապատներից թափանցում են օդային զանգվածներ: ՀՀ-ում Մ-ով օրեր դիտվում են տարվա բոլոր եղանակներին, հատկապես ձմռան ամիսներին: Մ-ով առավելագույն օրեր դիտվում են Արարատյան դաշտում՝ կապված չոր օդային զանգվածների ներթափանցման հետ: Ուժեղ Մ. ուղեկցում է խորշակին: Մեծ քաղաքների (Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան, Հրազդան, Ալավերդի) վրա Մ. է դիտվում օդը ծխով ու փոշով աղտոտվելիս (տես նաև Սմոգ): Մ-ով սովորաբար առավոտյան պատված է լինում Մշո ողջ դաշտը, որից էլ առաջացել է անվանումը: ՄՐՐԻԿ, տես Պտտահողմ:

ՍՈՒՍՍՈՆՆԵՐ (արաբ.՝ մաուսիմ-սեզոն), սեզոնային կայուն քամիներ, որոնք տարին Երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը (դառնում հակադիր կամ հակադիրին մոտ): Ձմեռային Մ. ուղղված են ցամաքից օվկիանոս, ամառայինը՝ օվկիանոսից ցամաք. հիմն, առանձնահատկությունը ամառային առատ տեղումներն են: Պայմանավորված են հիմնականում մայրցամաքի և օվկիանոսի տաքացման անհամաչափությամբ:

ՀՀ-ում Մ. գրեթե չեն դիտվում, նման տպավորություն առաջացնում են ձմռանը ՀՀ տարածքից դեպի Սև և Կասպից ծովերը տարածվող, իսկ ամռանը հիշյալ ծովերից հանրապետության տարածք ներթափանցող քամիները:

ՆՈՅԵՄԲԵՐ (< լատ. November, novemինը), օրացուցային տարվա տասնմեկերորդ ամիսը (30 օր): Մինչև Հուլյան օրացույցի ընդունումը տարվա իններորդ ամիսն էր (որտեղից և՝ անունը): ՀՀ-ում ջերմային ռեժիմով՝ աշնանային, օրացուցայինով՝ աշնան վերջին և անմիջապես ձմռան անցման ամիսն է:

ՀՀ-ում Ն-ին ցերեկվա տողությունը 10 ժ 28 /?-ից (1-ին) 9 ժ 32 ր է (30-ին), Երևանում՝ 9 ժ56 ր (15-ին): Արեգակի բարձրությունը հորիզոնից 35°42՝-ից (1-ին) 29°24՝ (30-ին) է: Արևափայլքի տևողությունը 96-ից (Օձուն գ.) 188Ժ է (Ուղեձոր գ.): Արեգակնային գումարային ճառագայթումը 5,4-ից (Օձուն) 7.8 կկալ/սմ² ամիս է (Եռաթմբեր): Ա-րեգակնային ճառագայթման հաշվեկշիռը որոշ վայրերում բացասական է և տատանվում է -9,2-ից (Արագած բլկ) 2.8 կկալ/սմ2-՚ ամիս (Հանքավան գ.):

Օդի միջին ջերմաստիճանը -6,2-ից (Արագած բլկ) 8,6°C է (Մեղրի), առավելագույնը՝ 30°C (Մեղրի), նվազագույնը՝ -31°C (Պաղակն գ.): Օդի հարաբեր, խոնավությունը 60- 65% է: Օդի ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ Ն-ին նվազում է խոնավության պակասորդը (1,0-1,45%): Հաճախակի են մթն. տեղումներով օրերը, բայց նկատվում է դրանց քանակի փոքր նվազում, ինչն արդյունք է ցիկլոնային գործունեության թուլացման: Մթն. տեղումները 24-92մմ են: Քամու արագությունը 0,9-7,3 մ/վ է, գերակշռող ուղղությունը՝ արլ. (ավելի հաճախակի) և արմ.:

Ն. ամառ-աշնանային սակավաջուր փուլի վերջին ամիսն է: Գետերով հոսում է տարեկան հոսքի 2-5 %-ը. ստորերկրյա սնմամբ գետերով՝ 5-6 %-ը, մակերևութային սնմամբ գետերով՝ 0,7-1,5 %-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝ 4,8 %-ը: 1000 մ բարձրության վրա գետերի ջրի միջին ջերմաստիճանը 6,1 -6,4°C է, 2200 մ բարձրության վրա՝ 3,5°C: Գետերի ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվազում է 0,4°C-ով: Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը 9,8°C է (առավելագույնը՝ 11,6°C, 1966), Արփի լճի ջրամբարինը՝ 4-1,4°C, Ապարանի ջրամբարինը՝ 7,8-3,9°C: Արփի լճի ջրամբարի սառցակալումը սկսվում է Ն-ի 10-ից, Ապարանի ջրամբարինը՝ 25֊ից:

Ն-ին եղանակներն անկայուն են, հաճախակի են ձնախառն անձրևները: Նկատվում են ձյան առաջին փաթիլները, 25-35 օր հետո ձնածածկույթը դառնում է հաստատուն: ՀՀ ցածրադիր շրջաններում Ն-ին դեռևս զով աշուն է, թեպետ գիշերները դիտվում են ցրտահարություններ: Ծառերն ու թփերը մերկանում Են: Նախալեռն. և լեռն, գոտիներում դադարում է բույսերի վեգետացիան: Երկրորդ տասնօրյակի վերջին հողը սառցակալում է: Հաճախ երևում են չվող թռչունների վերջին երամները: Ն-ի 7-ը Ազգությունների ու մարդու իրավունքների պաշտպանության օրն է, վերջին շաբաթ օրը՝ Գթասրտության և միասնության օրը:

ՈՐՈՏ, ամպրոպի ժամանակ կայծակին ուղեկցող ձայնը մթնոլորտում: Առաջանում է կայծակի պայթյունի պահին ճնշման ակնթարթային բարձրացման հետևանքով օդի տատանումներից: Ո-ի դղրդոցն ու ձայնի աստիճանականությունը պայմանավորված են նրանով, որ կայծակն ունի շատ մեծ երկարություն, նրա տարբեր մասերից ձայնն ականջին հասնում է ոչ միաժամանակ, ինչպես նաև ամպերից անդրադառնալուց հետո:

ՉԱՓԱՎՈՐ ՇՈԳ ԿԼԻՄԱ, չոր մերձարևադարձային կլիմայի տարատեսակ: ՀՀ-ում ձևավորվում է հս-արլ.