Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

16-85 մմ են, առավելագույնը՝ 199 մմ(1953, Արագած բլկ):

Քամու արագությունը 0,8-9 մ/վ է, առավելագույն արժեքները դիտվում են լեռնանցքներում՝ հետկեսօրյա ժամերին, գերակշռող ուղղությունը՝ հվ-արմ. և արլ.:

Փ. գետերի ձմեռային սակավաջուր փուլի վերջին ամիսն է: Գետերով հոսում է տարեկան հոսքի մոտ 4,5 %-ը. ստորերկրյա սնմամբ գետերով՝ մոտ 7-9 %-ը, մակերևութային սնմամբ գետերով՝ մոտ 2 %-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝ 4,5 %-ը:

Բարձրլեռն. շրջաններում գետերն ամբողջովին սառցածածկ են, միջին բարձրություններում գերիշխում է ափամերձ սառցածածկը, ցածրադիր շրջաններում՝ զուրկ են սառցային երևույթներից:

Գետերի ջրի ջերմաստիճանը մինչև 1400 մ բարձրությունները օրինաչափորեն նվազում է, որից հետո, անկախ բարձրությունից, ջրի ջերմաստիճանը տատանվում է 0,3-2,5°C-ի սահմաններում:

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը մոտ 1,3°C է, մակերևութային շերտինը ցուրտ ձմեռներին (առանց սառցածածկ տարիների)՝ մոտ 2°C, համեմատաբար տաք տարիներին՝ մոտ 3°C: Վերջին տարիներին լիճը գրեթե ամեն տարի սառցակալում է: Բարձրլեռն. բոլոր լճերը (Սև, Քարի և այլն) ծածկված են սառցի հաստ շերտով, Մեծամոր լճի ջրի ջերմաստիճանը մոտ 4°C է:

Փ-ի առաջին տասնօրյակում ՀՀ ողջ տարածքում դեռևս ձմեռ է, սակայն զգացվում է արևի ջերմությունը: Երկրորդ տասնօրյակում ակնհայտ են գարնան նշանները, սկսվում է ձնհալքը, ծառերը բողբոջում են, ձնաբծերի եզրերին, հարավահայաց ցածր լեռնալանջերին ծաղկում է ձնծաղիկը, երևում են խոտաբույսերի թարմ կանաչ տերևները, աշնանացանը սկսում է ծլարձակումը, այգիներում սկսվում է ծառերի էտը: Փ-ի 14-ին Հայոց եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը: Փ-ին նշվում են նաև Ս. Վարդանանց տոնը և Բուն Բարեկենդանը:

ՓՈԹՈՐԻԿ, հանկարծակի, ուժգին, ուղղությունը հաճախ փոխող կարճատև քամի: Սովորաբար ընդգրկում է մի քանի կմ լայնության տարածք: Դիտվում է բարեխառն լայնության մթն. ճակատների գոտում, ինչպես նաև կոնվեկցիայի ժամանակ: Ուղեկցվում է տեղատարափ անձրևներով, ամպրոպներով, կարկուտով կամ նախորդում է դրանց: ՀՀ-ում Փ-ներ առաջանում են տարվա տաք ամիսներին (80%)՝ հս., լեռնահովտային քամիների ժամանակ: Առավել ուժգին (30-32 մ/վ) Փ-ներ դիտվում են Երևանում, Սիսիանի լեռնանցքում՝ հիմնականում օրվա երկրորդ կեսին (95%), և տևում են ավելի քան 6/7: Սովորաբար քամու արագությունը Փ-ների ժամանակ 15-20 մ/վ է, երբեմն՝ ավելի քան 40 մ/վ Փ. առաջացնում է ավերածություններ:

ՔԱՄԻ, օդի հորիզոն, շարժում Երկրի մակերևույթին՝ պայմանավորված մթն. ճնշման անհավասարաչափությամբ, ուղղված է բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր: Ք. բնութագրվում է արագությամբ (մ/վ կամ կմ/ժ), ուղղությամբ և ուժգնությամբ: Անվանվում է հորիզոնի այն կողմով, որտեղից փչում է: Ք. առաջացնում է ընդարձակ օդային հոսանքներ՝ մուսսոններ, պասսատներ, որոնցով պայմանավորված է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը:

ՀՀ տարածքին բնորոշ է Ք-ու փոփոխական ռեժիմը: Տարվա ընթացքում հիմնականում տիրապետում են արմ․ օդային հոսանքները: Սակայն լեռն, ռելիեֆի պայմաններում, հատկապես ցածրադիր վայրերում, օդային հոսանքները շեղվում են իրենց նախնական ուղղությունից՝ առաջացնելով Ք-ների տարբեր ուղղություններ: Սիայն 2500-3000 մ-ից բարձր լեռներում շուրջ տարին պահպանվում է օդային հոսանքների արմ. ուղղությունը: