Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԵռն. ռելիեֆի պայմաններում տիրապետող Ք-ու ուղղությունից բացի, փոխվում է նաև արագությունը: Ք. բնութագրող այդ ցուցանիշները ՀՀ տարբեր շրջաններում ունեն օրական և սեզոնային ուրույն ընթացք և տարբեր արժեքներ:

Տարվա ցուրտ սեզոնին գերակըշռում են հս., հս-արմ. և արմ., տաք սեզոնին՝ արլ. և հվ-արլ. Ք-ները: Հս. և հս-արմ. Ք-ները տարվա ընթացքում հատկապես բնորոշ են հանրա¬պետության հս-արմ. շրջաններին, իսկ արլ. և հվ-արլ. Ք-ները՝ հվ. մասին: Արարատյան գոգավորությունում և հս-արլ. շրջաններում տարվա ընթացքում գերակշռում է օդային հոսանքների լեռնահովտային շրջանառությունը, Ք-ու ուղղության տարեկան ընթացքը կայուն չէ: Այդ վայրերում Ք-ու ուղղությունը համընկնում է գետահովիտների ուղղության հետ: Օրինակ՝ Հրագդան գետի հովտով ձմռանը փչում են հվ., հվ-արմ. և արմ., ամռանը՝ հս. և հս-արլ. Ք-ներ:

Ք-ու ուղղության կայուն տարեկան ընթացք դիտվում է Փամբակ, Հրազդան և Արփս գետերի ավազաններում և հատկապես լեռնանցքներում (Սպիտակի և Սիսիանի), որտեղ ձմռանը փչում են արմ., ամռանը՝ արլ. ուղղության Ք-ները:

ՀՀ տարածքին բնորոշ են բրիզը, ֆյոնը և լեռնահովտային քամիները։

Մթնոլորտի տուրբուլենտ շարժման հետևանքով ՀՀ-ում Ք-ու արագությունն ու ուղղությունը փոփոխական են: Բաց տեղանքում տարեկան միջին արագությունն ըստ բարձրության ավելանում է. հս-արլ. շրջաններում, Արարատյան գոգավորությունում և Զանգեգուրում այն 2 մ/վ է, բարձրլեռն. շրջաններում ու Սևանի ավազանում՝ 2-5 մ/վ։

Հանրապետության ցածրադիր շրջաններում, Շիրակի դաշտում և Արարատյան գոգավորությունում Ք-ու առավելագույն արագություն դիտվում է ամռանը, Սևանի ավագանում, բար- ձըրլեռն. և հս-արլ. շրջաններում ու լեռնանցքներում՝ ձմռանը: Օրվա ընթացքում առավելագույն արագությունը դիտվում է կեսօրին, նվազագույնը՝ առավոտյան, իսկ լեռնահովտային շրջանառության վայրերում՝ երեկոյան և գիշերը (Երևան, Եղվարդ և այլն ): Ուժեղ Ք-ներով օրերի թիվը Մեղրիում 1 է, Գյումրիում՝ 84, Սիսիանի լեռնանցքում՝ 134, և այլն: Դրանք հիմնականում լինում են ձմռանը՝ մթն. ցուրտ ճակատների և ցիկլոնների անցման ժամանակ, ամռանը՝ լեռնահովտային շրջանառության ակտիվ զարգացման պայմաններում:

ՕԳՈՍՏՈՍ (< լատ. Augustus), օրացուցային տարվա ութերորդ ամիսը (31 օր): Անվանումը կապվում է հռոմ. Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս կայսեր անվան հետ: Ջերմային ռեժիմով՝ ամառային, օրացուցայինով՝ ամռան վերջին ամիսն է:

Ցերեկվա տևողությունը Երևանում 13 ժ 47 ր է (15-ին): Արեգակի բարձրությունը հորիզոնից 68°12՝֊ից (1-ին) 58°48՝ (31-ին) է: Արևափայլքի միջին տևողությունը 168-ից (Շնող) 383 ժ է (Արմավիր): Արեգակնային գումարային ճառագայթումը 11,5-ից (Տաշիր) 19,4 կկալ/սմ² ամիս է (Արագած բլկ): Արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը տատանվում է 5,8-ից (Տաշիր) 1,4 կկալ/սմ² ամիս (Արագած բլկ, Եռաթմբեր): Օ. տարվա ամենատաք ամիսներից է: Օդի միջին ջերմաստիճանը 8,8-ից (Եռաթմբեր) 20,2°0 է (Երևան), առավելագույնը՝ 13-ից (Եռաթմբեր) 33°C (Արարատ), նվազագույնը՝ 5,4-ից (Արագած բլկ) 19,6°C (Մեղրի), բացարձակ առավելագույնը Արարատյան դաշտի հվ-ում՝ 41-42°C (Երևան, Երասխ, Արարատ և այլն), նվազագույնը՝ -3°C (Պաղակն գ.): Օդի հարաբեր, խոնավությունը 38-85 % է:

Առանձին տարիների Օ-ին տեղումներ բոլորովին չեն թափվում: Մթն. տեղումները 5-60 մմ են, բացարձակ առավելագույնը՝ 237 մմ (1900, Լերմոևտովո գ.): Քամու արագությունը 1- 8,4 մ/վ է, գերակշռող ուղղությունը՝ հս-արլ. և հս.:

Օ. գետերի ամառային ամենասակավաջուր փուլի ամիսն է: Գետերով հոսում է տարեկան հոսքի ընդամենը 2-6 %-ը, ստորերկրյա սնմամբ գետերով՝ 6-9 %-ը, մակերևութային սնմամբ գետերով՝ 3-6 %-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝ մոտ 6 %-ը: Ստորերկրյա սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանը 1000մ բարձրության վրա 15,5°C է, 2200 մ բարձրության վրա՝ 8,7°C, մյուս գետերինը համապատասխա¬ նաբար՝ 19,3°C և 12,4°C: Գետերի ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվագում է 0,6°C-ով: Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը 18,8°C է, Արփի լճի ջրամբարինը առափնյա շերտում՝ 16,7°C, Ապարանի ջրամբարինը՝ 19,6°C, Քարի լճինը՝ 12,5°C:

Օ-ի առաջին տասնօրյակում ամենուրեք ջերմաստիճանը հասնում է առավելագույնին: Օ. ավելի երաշտային է: Դեռ հուլիսին սկսված շոգ և չոր եղանակների պատճառով Օ-ին բույսերից շատերի աճը դանդաղում է, հետզհետե հասունանում են սերմերը, դաշտերն ընդունում են դեղնավուն երանգ: Օ-ին միաժամանակ սկսվում են խոտհունձը (լեռն, խոտհարքներում), հացահատիկի հունձը (ցածրացիր գոտիներում) և աշնանացան ցորենի ցանքը (լեռն, շրջաններում): Գյուղական բնապատկերները բնորոշ են թարմ խոտի դեզերով, դեղնող հացահատիկի դաշտերով, այգիներում և բանջարանոցներում հասունացող բերքով, բներից հեռացած թռչունների հասուն ձագերով:

Օ-ին ՀՀ ստորին գոտում (400- 1000 մ) հասունանում են գեղձի և ձմերուկի վաղահաս սորտերը: Ընթանում է բանջարանոցային բույսերի բերքահավաքը, ծաղկում է ծխախոտը:

Նախալեռն, գոտում (1000-1500 մ) գարնանացան գարու, աշնանացան ցորենի բերքահավաք է, իսկ գարնանացան ցորենը կաթնամոմային հասունության փուլում է: Երևում են ծխախոտի ծաղկակոկոնները, իսկ տեղ-տեղ նույնիսկ ծաղկում է:

Լեռն, գոտում (1500-2000 մ) գարնանացան գարին և աշնանացան ցորենը դեռ կաթնամոմային հասունության փուլում են, տաք շրջաններում սկսվում է բերքահավաքը: Գարնանացան ցորենը դեռ կաթնային հասունության փուլում է, գրեթե ավարտվում է կարտոֆիլի ծաղկումը: Օ-ի երկրորդ տասնօրյակում ստորին գոտում օդի միջին ջերմաստիճանն իջնում է 25°ճ-ից, իսկ երրորդ տասնօրյակում լեռն, գոտում ավարտվում է ամառը, օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15°0-ից:

Օ-ի 11-ին նախաքրիստոնեական Հայաստանում նշվել է Ամանորը, Օ-ի 15-ի մերձավոր կիրակի օրը Հայ եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի վերափոխման տոնը: ՕԴԱՅԻՆ 9ԱՆԳՎՍԾՆԵՈ, համեմատաբար համասեռ ֆիզ. հատկանիշներով (ջերմային, խոնավության, թափանցիկության) օդի ծավալուն (հիմնականում հորիզոն, ուղղությամբ)