Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջրերը հոսում են դեպի Մեծը: Լճափերն ունեն մեղմ գծագրություն, քարքարոտ է միայն հս. ափը. ծածկված է քարաթափվածքներով և քարացրոններով: Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է: Ջրերը պարզ են, քաղցրահամ, օգտագործվում են ընտանի կենդանիները ջրելու նպատակով:

ԱԼԱՐԵՔՍ, Հանքաձոր, գետ ՀՀ Լոռու մարգում, Փամբակի աջ վտակը: Սկիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայի Բովաքար լեռնագագաթի հս. լանջից՝ 2550 մ բարձր-ից: Երկար. 21 կմ է, ջրահավաք ավազանը՝ 115 կմ²: Գետահովիտը V-աձև է, տիպիկ լեռնային գետ է՝ քարքարոտ հունով, սահանքներով և ջրվեժներով: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-հունիսին:

ԱԽՈՒՐՅԱՆ, Արփաչայ, գետ ՀՀ հս-արմ-ում, Արաքսի ձախ վտակը: Մինչև Կարախան վտակի միախառնումը՝ մոտ 70 կմ հոսում է ՀՀ տարածքով, ապա սահմանային է ՀՀ և Թուրքիայի միջև: Սկիզբ է առնում Արփի լճի ջրամբարից՝ 2017 մ բարձր-ից: Երկար. 186 կմ է, ջրհավաք ավազանը՝ 9700 կմ²: Վերին հոսանքում (մոտ 15 կմ) ափերը ճահճապատ են, հոսում է դանդաղ, առաջացնում գալարներ, ձախից ընդունում Աշոցքը, թեքվում հվ., մտնում խոր և նեղ կանիոն՝ մինչև Շիրակի դաշտը: Միջին ու ստորին հոսանքներում լեռնային է՝ արագահոս: Խոշոր վտակներն են. աջից՝ Կարախանը, Կարսը, Չառլուն, Տեկորը, ձախից՝ Կարկաչունը: Սնումը խառն է. գերակշռում է ստորերկրյան (59%), վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 57 %-ը: Տարեկան միջին ծախսը 34,4 մ³/վ է (Հայկաձոր գ.), առավելագույնը՝ 529 մ³/վ (28.4.1969): Ձմռանը որոշ հատվածներում սառցակալում է: Ջրերն օգտագործվում են ոռոգման, ջրամատակարարման և էներգետիկ նպատակներով: Գետի վրա կառուցվել են Արփի լճի ջրամբարը, Ախուրյանի ջրամբարը, Շիրակի, Թալինի ջրանցքները, Գյումրիի ջրէկը:

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Շիրակի մարզի և Թուրքիայի սահմանագլխին՝ Ախոտյան գետի վրա: Շահագործման է հանձնվել 1982-ին: Մակերեսը 41,8 կմ² է (16,8 կմ²՝ ՀՀ տարածքում, 25 կմ²՝ Թուրքիայում), ջրատարողությունը՝ 525 մլն մ³, օգտակարը՝ 510մլն մ³: Երկար.՝ 20կմ, առավելագույն լայն.՝ 5,5 կմ, խոր.՝ մինչև 46 մ: Պատվարը բետոնային է, երկար.՝ 220 մ, առավելագույն բարձր.՝ 59,1 մ: Ջրթողքը 70 մ³/վ է: Ոռոգման համար ջուրը բաց է թողնվում պատվարի մարմնում տեղադրված երկու ջրթողների միջոցով: Աղետային ջրերը հեռացվում են հորանային տիպի ջրթողի միջոցով և պատվարի վրայով: Ձմռանը գրեթե ամեն տարի սառցակալում է: Ջրերն օգտագործում են ՀՀ և Թուրքիան՝ հավասար իրավունքներով: ՀՀ տարածքում ոռոգում է Շիրակի և Արմավիրի մարզերի շուրջ 30 հզ. հա հողատարածք:

ԱԿՆԱ ԼՃԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռնավահանում՝ 3032 մ բարձր. վրա: Շահագործման է հանձնվել 1959-ին՝ Ակնա լիճը պատվարելու միջոցով, վերակառուցվել է 1976-ին: Մակերեսը 0,53 կմ² է, առավելագույն խոր.՝ 15 մ, ջրատարողությունը՝ 3,91 մլն մ³: Պատվարը հողային է, երկար.՝ 360 մ, առավելագույն բարձր.՝ 3,5 մ: Ձմռանը սառցակալում է: Ոռոգում է մոտ 13հզ. հա հողատարածք:

ԱՂԲՅՈՒՐԱԿԻ ՋՐԱՄԲԱՐ, Հրազդանի ջրամբար, ՀՀ Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի վրա՝ համանուն քաղաքի տարածքում: Շահագործման է հանձնվել 1953-ին: Մակերեսը 1,7 կմ² է, ջրատարողությունը' 5,6 մլն մ³, օգտակարը՝ 4,1 մլն մ³: Սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերից: Ա. ջ. մտնում է Սևան-Հրազդան կասկադի մեջ. Արգելի գլխամասային և Արգելի ջրէկի կարգավորիչ ջրամբարն է: Պատվարը քարալիցքային է, երկար.՝ 117 մ, առավելագույն բարձր.՝ 14,5 մ: Ձմռանը սառցակալում է:

ԱՂՍՏԵՎ (ստորին հոսանքում՝ Աղստաֆա), գետ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում, Ադրբեջանում, Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ գագաթի հս-արմ. լանջից՝ 2985 մ բարձր-ից: Երկար. 133 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2589 կմ² (ՀՀ-ում համապատասխանաբար՝ 81 կմ և 1730 կմ²): Վերին հոսանքում հոսում է Մարգահովտի գոգավորությունով, այնուհետև նեղ կիրճով,