(պարսկ.՝ աբուհայաթ-կենսաջուր), կառուցվել է հավանաբար XVII-XVIII դդ.: Սկիզբ է առել Հրազդանի ձախ ափից, ոռոգել Քանաքեռի ու Նորքի այգիների մի մասը: Քանաքեռի ջրէկի ջրանցքի կառուցումից հետո Ա. ջ-ի մի մասը դարձել է Նորքի ջրանցքի բաժանարար: Գործել է մինչև XX դ. սկիզբը:
ԱԳԱՐԱԿԱՅՈՐԻ ՍԵԼԱՎ, ՀՀ Վայոց ձորի մարգում, Արփայի ձախ վտակը: Սկիզբ է առնում Վայքի լեռնաշղթայի արմ. լանջերից: Երկար. ՀՀկմէ, ջըր- հավաք ավազանը՝ 45 կմ2: Ա.ս-ի ա- վազանում սելավային երևույթները կրկնվում են 3-10 տարին մեկ: Ավերիչ են Եղել հատկապես 1974-ի օգոստոսի 28-ի և սեպտեմբերի 2-ի սելավները, որոնք առաջացել են տեղատարափ անձրևներից և հողի նախնական գերքանակությունից: Սելավն անվտանգ դարձնելու նպատակով կառուցվել են հակասելավային, քարալիցքային ցանցարկղերով ափապաշտպան հենապատեր:
ԱԶԱՏ, Գառն ի, գետ ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահաևի Սպիտակասար լեռնագագաթի հվ. լանջից՝ 3200 մ բարձր-ից: Երկար. 55 կմ է, ջրհավաք ավազանը՝ 526 կմ2: Հոսում է կիրճանման հովտով, միանում Քաջառու գետին: Գառնի գ-ի մոտ առաջացնում է խոր կիրճ, աջից ընդունում Գողթ վտակը: Լանջազատ գ-ից ներքև դուրս է գալիս Արարատյան դաշտ և թափվում Արաքսը՝ 815 {/բարձր, վրա: Սնումը հիմնականում ստորերկրյա (69%) և հալոցքային (21 %) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46 %-ը: Տարեկան միջին ծախսը 6,9 ւՐ/վ է (Լանջազատ գ.), առավելագույնը՝ 131 մ^/վ, հոսքը՝ 218 մլն մ3: Միջին հոսանքում կա¬ ռուցված է Ազատի ջրամբարը : Ջրերն օգտագործվում են ոռոգման նպա¬ տակով, Ա-ից լրացուցիչ ջուր է տրվում Գառնիի ջրանցքին:
ԱԶԱՏԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Արարատի մարզում՝ Ազատի միջին հոսանքում՝ 1000i/բարձր, վրա: Շահագործման է հանձնվել 1976-ին: Մակերեսը 2,85 կմ2 է, միջին խոր.՝ 24,5 մ, ջրատարողությունը՝ 70 մլն մ3, օգտակարը՝ 60,9 մլն մ3: Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկար.՝ 630 {/, առավելագույն բարձր.՝ 76 մ: Սնվում է Ազատ գետից, մ|3և. տեղումներից և ջրհավաք ավազանում գոյացող մակերեսային և ստորերկրյա ազատ հոսքերից: Ոռոգման համար ջուրը վերցվում է ձախ ափին կառուցված ջրթող կառուցվածքի օգնությամբ: Ա-ղետային ջրերը հեռացվում են բետոնե ջրընդունիչի և արագահոսի միջոցով: Աղետալի ջրթողքը 313 մ^/վ է: Ջրամբարի ափերը զառիթափ են՝ զուրկ բուսականությունից: Չի սառցակալում: Ջրերն օգտագործվում են ոռոգման, ձկնաբուծության և էներգետիկ նպատակներով:
ԱԼ ԼԻՃ, անհոսք լիճ ՀՀ և Ադրբեջանի սահմանագլխին՝ Սյունիքի բարձրավանդակի կենար, մասում՜ 2974 մ բարձր, վրա: Երկար. 1,3 կմ է, լայն.՝ 0,4 կմ, մակերեսը՝ 0,53 կմ2, առավելագույն խոր.՝ 3 {/, ջրի ծավալը՝ 100 հզ. մ3: Ունի տրոգային արգելափակման ծա¬ գում: Լճի հվ. ափամերձ շրջանում քարաթափվածքային կուտակումներ են, մյուս հատվածները հարթ են, ունեն մեղմ գծագրություն: Սնումը հա- լոցքային և անձրևային է: Ամռանը ջրի միջին ջերմաստիճանը 12,7°C է: Ձմռանը սառցակալում է: Ջուրը մաքուր է, պարզ: Լճում կան իշխան, կո¬ զակ և այլ ձկնատեսակներ:
ԱԼ ԼԻՃ Մեծ և Փոքր, լճեր ՀՀ Սյունիքի բարձրավանդակի հս-արմ-ում' Ազատ և Գողթ գետերի միախառնվելու վայրը Ագատի շրամբարը Փորակների գոգավորությունում: Ջրհավաք ավազանը 140 կմ2 է: Մեծ Ա.լ. գտնվում է 2729 մ բարձր, վրա. երկար. 7>,նկմէ, լայն.՝ 1,5-2 կմ, մակերեսը՝ 5,3 կմ2, առավելագույն խոր.՝ 10 {/ ջրի ծավալը՝ 32,5 մլն մ3, Փոքր Ա.լ.՝2743{/բարձր, վրա. երկար. 1.5 կմ է, լայն.՝ 0,5 կմ, մակերեսը' 1.6 կմ2, առավելագույն խոր.՝ 7 մ, ջրի ծավալը՝9,4 մլն մ3: Լճերն ունեն հրաբըխաւսրգելափակման ծագում: Փո- րակ հրաբխ. կոնից արտավիժած երիտասարդ լավային հոսքերը Փորակների գոգավորությունը բաժանել են երկու մասի՝ արլ., որտեղ գտնվում է Փոքր Ա.լ., և արմ.՝ Մեծ Ա.լ.: Երիտասարդ և հնագույն լավային հոսքերի հատման Եզրագծում առաջացել է կիրճանման փոքր հովիտ, որը կապ է ստեղծում այդ լճերի միջև. Փոքր Ա.լ-ի