աջից, Մանազկերտը (Պադնոս), Մեղրագետը, ճապաղջուրը՝ ձախից: Սնումը խառն է, հիմնականում՝ ձնաանձրևային, վերին հոսանքում գերակշռում է ստորերկրյան, վարարումը՝ ապրիլ-մայիսին, Երբեմն՝ մարտին: Ափերին բխում են հանք, (ծծմբային) տաք աղբյուրներ, որոնք հնում հայտնի էին Վարշակի ջերմուկներ անունով, ղրանց նստվածքները գետի վրա առաջացրել են Երկու բնական կամուրջներ: Ձմռանը սառցակալում է: Ջրերը դեռևս ուրարտ. ժամանակներից օգտագործվել են ոռոգման նպատակով: Ա-ի ավազանում են Ալաշկերտ, Մուշ, Բալու, հյւսրբերդքները: Մ.թ.ա. 68-ին Ա-ի ափին տեղի է ունեցել Արածանիի ճակատամարտը՝ հայոց և հռոմ. զորքերի միջև: 301-ին Հայաստանում քրիստոնեությունը պետ. կրոն հռչակելուց հետո Ա-ում մկրտվել են հայոց թա- գավոր Տրդատ Գ-ն, զորքը և ժողովուրդը: Ա-ի ավազանի բնակչությունը մինչև Մեծ եղեռնը հիմնականում հայեր էին:
ԱՐԱԾՈ Դժոխաձոր, Չանախչի, գետ ՀՀ Արարատի մարզում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Մժկատար լեռների հվ. լանջերից՝ 2700 մ բարձր-ից: Երկար. 42 կմէ, ջրհավաք ավազանը՝ 122,5 կւԲ Հոսում է Զանգակատուն գ-ի գոգավորությունով, Արածո դաշտով, առաջացնում ընդարձակ արտաբերման կոն: Վերին հոսանքի ավազանը ձագարաձև է, հունը՝ քարքարոտ: Սնումը հիմնականում ձնաանձրևային (75%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 0,36 ւԲ/վ է (Զանգակատուն գ.), առավելագույնը՝ 8,64 ւԲ/վ (14.4.1988): Ձմռանը սառցակալում է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ԱՐԱՔՍ, Երասխ, գետ Հայկ. լեռնաշխարհում: Հայոց մայր գետը: Հին կտակարանում կոչվել է Գեհոն, հայկ. աղբյուրներում" նաև Արագ, հուն, և հռոմ. աղբյուրներում՝ Արախես, Արախիս, պարսկ., արաբ, և թուրք.՝ Արագ, Նյախրի-Արազ, Ռազ, Ռոս, վրաց.՝Ռախսի, Արեզի, Լփես: Երկար. 1072կմ է (568 կմ՝ սահմանային), ջրհավաք ավազանը' 102 հզ. կւԲ սկիզբ է առնում Բյուրակն բարձրավանդակի Սրմանց լեռնագագաթի լանջերի (բարձր.՝ մոտ 2700 մ) աղբյուրներից: Սկզբում հոսում է հս., ապա' արլ. և հասնում մինչև Կարայազի (Տվարածատափ) դաշտը, որտեղ աջից ընդունելով Կարասու վտակը՝ թեքվում է դեպի հս.՝ Այծպտկունք լեռնագագաթից արլ., ապա ճԵղքելով Հայկ. Պարը՝ դուրս է գալիս Բասենի դաշտ, ձախից ընդունում Մուրց վտակը, թեքվում է արլ., արագընթաց անցնում Կաղգվանով և դուրս գալիս Արարատյան դաշտ, աջից ընդունում է Դեղին գետը (Ձանգիմար), Կարմիրը (Կոտուր), ձախից՝ Ախուրյանը, Մեծամորը, Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան, Նախիջևանը, Մեղրին, Ողջին, Որոտանը, Հագարին: Ա-ի հունը Արարատյան դաշտում համեմատաբար լայն է, ընթացքը՝ դանդաղ, առաջացնում է բազմաթիվ գետագալարներ, ծանծաղուտներ և կղզյակներ: Նախիջևանի դաշտն անցնելուց հետո, Ա. Օրդուբադ-ՄԵղրի հատվածում մրանում է աստիճանաբար խորացող կիրճի մեջ, որի ամենախոր և ամենանեղ տեղամասում հոսում է սրընթաց՝ քարքարոտ հունով՝ առաջացնելով բազմաթիվ սահանքներ: Որոտանի գետաբերանից հետո Ա. հոսում է հանգիստ և մտնում Միլլիի, ապա Մուրանի դաշտերը: Ա. Կուրին է միանում Ադրբեջանի Սաբիրաբադ ք-ի մոտ (ըստ Ստրաբոնի վկայությունների՝ հնում Ա., հատելով Մուրանի դաշտը, թափվել է Կասպից ծովը՝ առանց Կուրին միանալու): Ա. միջին հոսանքի երկու հատվածում (գետի ընթացքով 364-514 և 746-788 կմ-ներում) սահմանային է ՀՀ և Թուրքիայի, ՀՀ և Իրանի միջև: Սնումը խառն է, վարարումը՝ մարտ-հունիսին, առավելագույնը՝ մայիսին: Ամենացածր մակարդակները լինում են հուլիս-օգոստոսին և ձմռանը: Հորդացումների ժամանակ առաջացնում է մեծ ավերածություններ: Ամենաուժեղ հորդացումը տեղի է ունեցել 1896-ին: Ա. Մուրանի դաշտում ճեղքելով իր նստվածքները՝ փոխել է հունը, ջրի մեծ մասը հոսել նոր հունով՝ «Նոր Արաք-Արածո գետի հովիտը Արաքսի և Ախուրյանի միախառնման վայրը Արաքսը Արարատյան դաշտում սով»՝ ողողելով 180հզ. ծա հողատարածք: XX դ-ում Ա-ի առավելագույն ծախսը դիտվել է 1969-ի մայիսի 1-ին՝ 1690մ3/(ք․ Սուրմալու): Ջրերի բերած տիղմի տարեկան քանակը ստորին հոսանքում մոտ 20 մլն տ է, տարեկան միջին պղտորությունը՝ 1268 գ/մ3, առավելագույնը՝ 24830 q/մ3: Տարեկան միջին ծախսը 286 մ3/վ է (Կարադոնլի), հոսքը՝ մոտ 7 մլրդ մ3: Հաստատուն սառցակալումը բացակայում է: Նավարկելի չէ: Նավարկության առաջին փորձն արվել է 1848-ին. այդ նպատակով ռուս, իշխանության