ջանքերով բերվել է «Վոլգա» ջերմանավը, սակայն փորձը ձախողվել է: Ա. ունի հարուստ կենդ, աշխարհ, այստեղ բազմանում են կարմրախայտ, լոքո, նույնիսկ թառափ (ստորին հոսանքում) և այլ ձկնատեսակներ: Ա-ի վրա կառուցվել են շատ կամուրջներ, ամենանշանավորները հինգն էին՝ Բասենի, Երվանդակերտի, Արտաշատի, Նախիջևանի և Ջուղայի: Արտաշատի կամուրջը կոչվել է Տափերական: Այս կամրջով է անցել Արաշատ-Տիգրանակերւո արքունի պողոտան: Ջուղայի կամուրջը, որի կառուցումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն, 1605-ին ավերվել է Աբբաս l-ի հրամանով, որպեսզի հայերը մոռանան տունդարձի ճամփան, իսկ թուրքերը չկարողանան այդ կամրջով ներխուժել Պարսկաստան: Ա-ի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: VII դ-ից գոյություն է ունեցել ներկայիս Արմավիրի ջրանցքը: 1870-ին Ռուս, կառավարությունը հատուկ պայմանագրով Ա-ի մի հատվածը (Արարատյան դաշտում) 65- ամյա ժամկետով հանձնել է հայազգի գեներալ-մայոր Կախանովին: 1874-ին նրա գործարկած ջրանցքը ոռոգելի է դարձրել տասնյակ հա տարածք: Խորհրդային իշխանության տարիներին ոռոգման նպատակով Ա-ի ջրերի օգտագործումը հասել է ամենամեծ չափերի, այդ նպատակով կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ, ջրամբարներ, ջրհան կայաններ, որոնք մշակելի են դարձրել տասնյակ հազարավոր հա հողատարածքներ: Ա. հիշատակվում է նաև շատ օտար աղբյուրներում ու հեղինակների գործերում: Մ.թ.ա. I դ-ում հռոմ. բանաստեղծ Վիրգիլիոսը Ա. անվանել է «կամուրջներ չհանդուրժող գետ», Աստվածաշնչում Ա. հիշատակվում է Երասխ անունով, որը դրախտից ելնող 4 սրբազան գետերից մեկն էր: Ա. անունով են կոչվել Հայաստանի և սփյուռքահայ բազմաթիվ մշակութային ու մարզ, միություններ, պարբերականներ և այլն: Ըստ Հ.Աճաոյանի՝XIX դ- ից սկսած Հայաստանի մայր գետի անունը հայերի մոտ գործածվում է նաև որպես իգական անուն (Արաքսի, Արաքսյա):
ԱՐԳԵԼԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Կոտայքի մարզում՞ Հրազդանզհո վրա՝ 1370 մ բարձր, վրա: Շահագործման է հանձնվել 1956-ին: Մտնում է Սևան-Հրազդան կասկադի մեջ, կարգավորում Արզնիի ջրէկի դերիվացիոն ջրանցքի ելքերը: Դերիվացիոն ջրանցքից սնվում է նաև Արզևի-Շամիրամի ջրանցքը: Մակերեսը 0,155 կմ2 է, ջրատարողությունը՝ 1 մլն ւՐ՝. Ջրամբարի աշխատանքային ռեժիմը պայմանավորված է Սևան-Հրազդան կասկադի ջրԵկների աշխատանքով, օգտագործվում է Արզնիի ջրէկի ջրերի ռեժիմի կարգավորման նպատակով: Պատվարը բետոնախճաքարային է, երկար.՝ 58,5 մ, առավելագույն բարձր.՝ 25 մ՝. Ունի ջրթափ մաս և հատակային բերվածքները ջրամբարից հեռացնելու երկու բացվածք, որոնք օգտագործվում են նաև աղետային ջրերը հեռացնելու համար:
ԱՐԳԻՃԻ, Այրիջա, իշխանագետ, Կոթի գետ, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հս. լանջից՝ 2600 մ բարձր՛ից: Երկար. 51 կմ է, ջրհավաք ավազանը՝ 384 կմ2՝. Վերին հոսանքում անցնում Արգիճի գետը է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հս.՝ առաջացնելով գետոլորաններ, Արմաղանի արլ. ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը: Սնումը հիմնականում հալոցքային (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 5,18 մ^/վ է, հոսքը՝ 163 մլն ւ/3: Ձմռանը սառցակալում է: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ Նպատակներով:
ԱՐԵՎԱՇԱՏԻ ՋՐՀԱՆ ԿԱՏԱՆ, շահագործման է հանձնվել 1967-ին՝ Մեծամոր գետի ջրերը Ստորին Հրազդանի ջրանցք տեղափոխելու միջոցով Սևանա լճից վերցվող ջրի քանակը նվազեցնելու նպատակով: Ունի երկու աստիճան: Առաջինը գտնվում է Արարատի մարզի Հովտաշատ գ-ի մոտ. ջուրը Մեծամոր գետից ջրհան կայան է տեղափոխվում 19 կմ Երկար, ջրանցքով, ջրի ելքը՝ 11,2 ւԲ/վ, երկրորդը՝ Արմավիրի մարզում (Զվարթնոցի մոտ), ջրի ելքը՝ 8,4 մ^/փ
ԱՐԵՎՄՏԱՆ ՏԻԳՐԻՍ, Ջերմ, գետ Հայկ. լեռնաշխարհում: Միախառնվելով Արմ. Տիգրիսին՝ կազմավորում է Տիգրիսգետը. Երկար. 268 կմ է, ջրհավաք ավազանը՝ 10,85հզ. կմ2՝. Սկիզբ է առնում Կորդվաց լեռների արլ. լանջերից՝ մոտ 3000 մբարձր-ից և մինչև գետաբերան հոսում դեպի արմ.: Վերին հոսանքում կոչվում է Նորդուզ, միջինում՝ Շատախ, ապա՝ Բոհտան: Ունի բազմաթիվ վտակներ: Նշանավոր են Մոկսը, Սինբերը: Ունի մեծ անկում, սնումը խառն է, հիմնականում՝ հալոցքային և ստորերկրյա, վարարումը՝ մարտ-մայիսին: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով:
ԱՐԵՎՄՏՏԱՆ ԵՓՐԱՏ, էրգրումի գետ, Կարնո գետ, Կարասու, գետ Հայկ. լեռնաշխարհում: Միախառնվելով Արածանիին՝ կազմավորում է Եփրատը. Սկիզբ է առնում Ծաղկավետ լեռների հվ. լանջից՝ մոտ 3000 ւ/ բարձր՜ից: Երկար. 470 կմ է, ջրհավաք ավազանը՝ 22 հզ. կմ2՝. Վերին հոսանքում հանդարտ է, սնվում է բազմաթիվ աղբյուրներից (ըստ ավանդության՝ դրանցից մեկը համարվել է պաշտամունքի աղբյուր, որտեղ մարդիկ լողացել են և ազատվել մեղքերից): Ա. Ե. էրզրումի (Կարնո) դաշտի հարթ ռելիեֆի պայմաններում առաջացնում է ճահիճներ (Շամբ Կարնո), ջուրն այստեղ պղտոր է, և գետը ստացել է Կարասու (Սև ջուր) անվանումը: Այնուհետև այն դուրս է գալիս Աշկալայի, Դերջանի, Երզնկայի դաշտեր, Կամախի սարահարթ, որտեղ առաջացնում է խոր կիրճ, և Խարբերդի դաշտում, Քեբանի ջրամբարում, միախառնվում է Արածանիին:
Գետի վերնագավառը Հայկ. լեռնաշխարհի ամենաերկրաշարժամետ շրջանն է. այստեղ կան բազմաթիվ տեկտոն. խզվածքներ, որոնցից դուրս են գալիս հանք, աղբյուրները: Իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն