Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՈՏ գետ ՀՀ Արագածոտնի մարզում, Քասաղի աջ վտակը: Սկիզբ է առնում Արագածի արլ. լանջից՝ 3600 մ բարձրից: Երկար. 25 կմ է, ջրհավաք ավազանը՝ 66 կմ2. Գետահովիտը V-աձև է և կիրճանման, ստորին հոսանքում լայնանում է: Սնումը հիմնականում հալոցքային (69%) է, վարարումը՝ մայիս-հունիսին: Տարեկան միջին ծախսը 0,94 մ3/վէ. Ձմռանը սառցակալում է: Գետահովտում կան հանք, ջրերի ելքեր: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ վտակը: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Սպիտակասար լեռնագագաթից՝ 3150 մ բարձրից: Երկար. 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 58 կմ2: Միջին ու ստորին հոսանքներում դանդաղահոս է: Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը: Տարեկան միջին ծախսը 0,39 մ3/վ է: Գետահովտում կան հանք, և սառն աղբյուրների Ելքեր: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԾՈՎ, տես Սևանա լիճ: ԳԵՂԻ գետ ՀՀ Սյունիքի մարզում, Ողջիի ձախ վտակը: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի կենտր. մասից՝ 3130 մ բարձրից: Երկար. 30 կմ է, ջրհավաք ավազանը՝ 310 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում սառցադաշտային տրոգ է, այնուհետև վերածվում է V-աձև և կիրճանման հովտի: Սնումը հիմնականում հալոցքային (51 %) և ստորերկրյա (40%) է, վարարումը՝ ապրիլ-հուլիսին: Տարեկան միջին ծախսը 4,6 մ3/վ է, առավելագույնը՝ 37,7 մ3/վ: Գ. սելավատար է. սելավային երևույթները կրկնվում են 3-5 տարին մեկ: Ավերիչ սելավներ եղել են 1947 և 1956-ին: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: ԳԵՏԱՌ գետ ՀՀ Կոտայքի մարզում և Երևանի տարածքում, Հրազդանի ձախ վտակը: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի արմ. լանջերից (Քառասունակն աղբյուրներից)՝ 1570 մ բարձրից: Երկար. 24 կմ է, ջրհավաք ավազանը՝ 158 կմ2: Գետահովիտը V-աձև է, ստորին հոսանքում լայնանում է: Գ-ի մեջ են թափվում Ավան, Բերդաձոր, Ջրվեժ վտակները: Սնումը խառն ձնաանձրևային, ստորերկրյա: Ռեժիմն անհավասարաչափ է, գարնանը վարարում է, ամռանը սակավաջուր է: Տարեկան միջին ծախսը 0,2 մ3/կ է, վարարումների ժամանակ՝ 15-25մ3/վ/: Սելավային է: Ուժեղ սելավներ եղել են 1860, 1873, 1923, 1924, 1946, 1950-ին: 1946-ի մայիսի 26-ի սելավի ջրի առավելագույն ծախսը հասել է 205 մ3/վ (պինդ նյութի քանակը ջրում՝ 250 կգ/մ3), ավերվել և վնասվել է մոտ 1500 տուն: Այժմ Գ-ի սելավի վտանգը ջրատեխ. շինություններով վնասազերծված է: Գ-ի վրա, Նորքի ձորում, կա միակամար կամուրջ (1664): ԳԵՏԱՓ-ԱԴԱՎՆԱՁՈՐհ N° 1 ԵՎ N2 2 ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Գետափ գ-ի մոտ: Ջուրը վերցվում է Արփայից: Nօ 1 ջրհան կայանը շահագործման է հանձնվել 1966-ին, ունի երկու աստիճան, առաջինում տեղադրված են 5 ջրհան պոմպեր, ջրի ելքը՝ 1,2 մ3/վ, երկրորդում՝ 6 ջրհան պոմպեր, ջրի ելքը' 1,2 մ3/վ՝. Nօ 2 ջրհան կայանը շահագործման է հանձնվել 1986-ին, ունի երկու աստիճան: Առաջինում տեղադրված են 7 ջրհան պոմպեր, ջրի ելքը՝ 3,1 մ3/վ, երկրորդում՝ 5 ջրհան պոմպեր, մղման բարձր.՝ 170 մ, ջրի ելքը 1 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: ԳԵՏԻ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅՈՒՆ, գետում ջրի մակարդակի երկարատև իջեցում և ծախսի զգալի նվազում: Առաջանում է գետի ավազանում ջրի մուտքի կտրուկ նվազման դեպքում: Այդ ընթացքում գետը սնվում է հիմնականում ստորերկրյա ջրերից: ՀՀ տարածքում առանձնացնում են ամառ-աշնանային և ձմեռային Գ. ս.: Սակավաջրության տևողությունը ՀՀ գետերի մեծ մասում 8-9 ամիս է: Ջրհավաք ավազանի բարձրությունների տարբերությամբ պայմանավորված՝ Արաքսի ավազանի Գ. ս-յան տևողությունը 80-150 օր է, որը երբեմն ընդհատվում է տեղատարափ անձրևնեով: Կուրի ավազանի Գ. ս-յան փուլում հորդ անձրևներն ավելի հաճախակի են: Մակերևութային ջրերից սնվող գետերի սակավաջրության փուլում հոսքը տարեկան միջին հոսքի 15-20%-ն է, ստորերկրյա ջրերից սնվող գետերինը՝ 35-45 %-ը: ԳԵՏԻԿ, ճամբարակ, գետ ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակը: Սկիզբ է առնում