Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է, հոսքը՝ 15,1 մլն մ³: Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ նշանակություն: Բ-ի հովտում են «Դիլիջան» հանք. ջրերի աղբյուրները, առողջարաններ և մարզաառողջարանային համալիր:

ԲՅՈՒՐԱԿՆ, Բինգյոլի գետ, գետ Հայկ. լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը: Սկիզբ է առնում Բյուրակն բարձրավանդակի սառցադաշտային արգելափակման լճերից՝ մոտ 3300 մ բարձր-ից: Երկար. մոտ 100 կմ է: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիսին:

ԳԱՅԼ ԳԵՏ, (պատմ.՝ Լիկոս, Թերմոդոն), Կելկիտ, գետ Հայկ. լեռնաշխարհում՝ Սև ծովի ավազանում, Իրիսի (Եշիլ Իրմակ) աջ վտակը: Երկար. 330 կմ է: Սկիզբ է առնում Արևելապոնտ. լեռների Գյումուշխանե լեռնաշղթայի արլ. լանջերից՝ մոտ 1500 մ բարձ-ից: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիսին: Խոշոր վտակը Կարահիսարն է: Հոսում է պատմ. Փոքր Հայքի տարածքով՝ ոռոգելով տարածքի զգալի մասը:

ԳԱՅԼԱՏՈՒ, Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ, լիճ Հայկ. լեռնաշխարհում՝ Հայկ. Պար լեռնաշղթայի միջլեռն. տաշտակաձև գոգավորությունում՝ 2247 մ բարձր, վրա: Ունի տեկտոնահրաբխ. ծագում: Երկար. 19 կմ է, լայն.՝ մինչև 5 կմ, մակերեսը՝ 33 կմ²: Սնումը ձնաանձրևային է: Ձմռանը սառցակալում է: Հոսուն է, ջուրը՝ քաղցրահամ, ձկնառատ, հատկապես՝ կարմրախայտով: Ըստ ավանդության՝ Գ-ի ձկները բերվել են Սևանա լճից: Լճի հս. կողմում, ափից ոչ հեռու, կա կղզյակ՝ ավերակ վանքով:

ԳԱՌՆԻ ԳԵՏ, տես Ազատ գետ:

ԳԱՌՆԻԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Կոտայքի մարզում: Կառուցվել է 1949-ին, վերակառուցվել 1972-ին: Մինչև վերակառուցումը սնվում էր Գառնիի աղբյուրներից: 1972-ից ջրանցքը սնող աղբյուրների ջրերի մեծ մասը տրվել է Երևանին: Ոռոգման ջրի պակասը լրացնելու համար 1973-ին կառուցվել է 11 կմ երկար. ինքնահոս խողովակաշար, որով Գ. ջ-ին լրացուցիչ ջուր է տրվում Ազատ գետից: Երկար. 21,4 կմ է, ջրթողունակությունը՝ 0,95 մ³/վ: Ոռոգում է Գառնի գ-ի հողատարածքները:

ԳԱՎԱՌԱԳԵՏ, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի հս. լանջերից, 3050 մ բարձր-ից և թափվում Սևանա լիճը: Երկար. 50 կմ է, ջրհավաք ավազանը՝ 480 կմ²: Ձմռանը սառցակալում է: Սնումը հիմնականում ստորերկրյա (83%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 3,82 մ³/վ է, առավելագույնը՝ 72,6 մ³6 ւՐ/վ (7.4.1928, Նորատուս գ.), հոսքը՝ 120,6 մլն մ³: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԳԱՐԳԱՌ, Գերգերկա, գետ ՀՀ Լոռու մարզում, Ձորագետի աջ վտակը: Սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայի հս-արլ. լանջերից՝ 2300 մ բարձր-ից: Երկար. 26 կմ է, ջրհավաք ավազանը՝ 129 կմ²: Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում՝ կիրճանման: Սնումը խառն է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62%-ը: Տարեկան միջին ծախսը 1,14 մ³/վ է, առավելագույնը՝ 75 մ³/վ (18.5.1960, Կուրթան գ.), հոսքը՝ 36 մլն մ³: Ձմռանը սառցակալում է: Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԳԵՂԱՁՈՐ, գետ ՀՀ Արագածոտնի մարզում: Միախառնվելով Մանթաշին՝ կազմավորում է Կարկաչունը: Սկիզբ է առնում Արագածի հս. լանջից՝ 3300 մ բարձր-ից: Երկար. 34 կմ է, ջրհավաք ավազանը՝ 144 կմ²: Գետահովիտը զբաղեցնում է նախկին սառցադաշտային տրոգը, վերին հոսանքում կիրճաձև է, միջինում՝ V-աձև: Տիպիկ լեռնային է: Սնումը ձնաանձրևային է (84%), վարարումը՝ հունիս-հուլիսին: Տարեկան միջին ծախսը 0,39 մ³/վ է: Ձմռանը սառցակալում է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԳԵՂԱՆՈՒՇ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Ողջիի աջ վտակը: Սկիզբ է առնում Խուստուփ լեռնագագաթից՝ 3050 մ բարձր-ից: Երկար. 16 կմ է, ջրհավաք ավազանը՝ 47 կմ²: Սնումը հիմնականում ձնաանձրևային է (85 %): Տարեկան միջին ծախսը 0,69 մ³/վ է: Կան բազմաթիվ սահանքներ և ջրվեժներ: Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն:

ԳԵՂԱՐԴԱԼՃԻ ՋՐԱՄԲԱՐ, Վանքի լիճ, ՀՀ Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռնավահանի արմ. լանջին՝ Գողթ գետի ձախ վտակի վերնագավառում՝ Գառնիից 15 կմ հս-արլ.՝ 2700 մ բարձր. վրա, Գեղարդավանքի հարևանությամբ (որտեղից ծագել է անվանումը): Շահագործման է հանձնվել 1965-ին, վերակառուցվել 1974-ին: Մակերեսը 0,25 կմ² է, միջին խոր.՝ 12 մ, ջրատարողությունը՝ 3,1 մլն մ³: Հոսքի կարգավորումը սեզոնային է, սնումը՝ ձնաանձրևային: Ջրթողքը 0,3 մ³/վ է: Ձմռանը սառցակալում է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: