Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վտակներն են Մարցը, Շնողը, ձախը՝ Ախթալան: (53 %) և. ստորերկրյա (32 %) է, վարարումը՝ մայիսին: Տարեկան միջին ծախսը 1,18 l/Vl/ է, հոսքը' 37,2 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԴԵԲԵԴ, Դեբետ, Դեվբեդ, գետ ՀՀ Լոռու մարգում, Վրաստանում, Խրամի աջ վտակը: Կազմավորվում է Ձորագետի և Փամբակի միախառնումից: Փամբակի հետ երկար. 178 կմ է, ջրհավաք ավազանը՝ 4080 կմ2 (ՀՀ-ում համապատասխանաբար՝ 152 կմ և 3790 կմ2): Մինչև Բագրատաշեն գ. սահանքավոր է, կանիոնի խորությունը Թումանյանի մոտ՝ 350 մ: Աջ

Սնումը խառն է, հիմնականում՝ հալոցքային (32%) և ստորերկրյա (41%), վարարումը՝ մարտ-հուլիսին: Տարեկան միջին ծախսը 35,5 մ3/վ է (Ախթալա ք.), առավելագույնը՝ 760 մ3/վ, հոսքը՝ 1120 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներետիկ նպատակներով: Գետի վրա է Սանահինի քարակերտ, միակամար կամուրջը (XIII դ.):

ԴԵՐՋԱՆ, Մանանաղի (այժմ՝ Թուզլա), գետ Հայկ. լեռնաշխարհում, Արևմտյան Եփրատի ձախ վտակը: Սկիզբ է առնում Այծպտկունքի հվ-արմ. լանջից՝ 3094 մ բարձր-ից: Երկար, մոտ 87 կմ է: Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ մայիս-հունիսին: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԴՐԱԽՏԻԿ, գետ ՀՀ ԳԵղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Արեզունու լեռնաշղթայի հվ. լանջերից՝ 2420 մ բարձր-ից: Երկար. 11,3 կմ է, ջրհավաք ավազանը՝ 42 կմ2: Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում լայնանում է: Սնումը հիմնականում ձնաանձրևային և ստորերկրյա է: Հաճախակի են սելավներն ու սողանքները: Տարեկան միջին ծախսը 0,22 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԵԼՓԻՆ, գետ ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը: Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հվ-արմ. լանջերից՝ 2950 մ բարձր-ից: Երկար. 23 կմ է, ջրհավաք ավազանը՝ 130 կմ2: Սնումը հիմնականում ձնաանձրևային և ստորերկրյա է, վարարումը՝ ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 0,3 մ3/վ է: Հաճախակի են սելավները: 1931-ի սելավը մեծ վնաս է հասցրել Արենի, Ելփիին, Չիվա գ-Երին. հունի առանձին հատվածներում կառուցված են ափապաշտպան շինություններ: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ԵՂԵԳԻՍ, էլեգիս, գետ ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը: Սկիզբ է առնում Վարդենիս լեռնագագաթի հվ-արլ. լանջերից՝ 3200 մ բարձր-ից: Երկար. 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2: Գետահովիտը հիմնականում կիրճանման է: Արագահոս է՝ բազմաթիվ սահանքներով և ջրվեժներով: Վտակներն են Սուլեման, Արտաբյունքը, Վարդաձորը: Սնումը հիմնականում հալոցքային (49%) և ստորերկրյա (39%) է, վարարումը՝ մարտ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 8,2 մ3/վ է, առավելագույնը՝ 180 մ3/վ (23.8.1981, Շատին գ.): Ե-ի ջրերի մի մասը տեղափոխվում է Որոտան-Արփա-Սևանջրատար: Կառուցված է Եղեգնաձորի ջրէկը:

ԵՂՎԱՐԴԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Կոտայքի մարզում: Սկիզբ է առնում Բուժական գ-ի մոտից: Կառուցվել է միջնադարում: Երկար. 13կմ է, ջրթողունակությունը՝ 0,6 մ3/վ: Ջրառը կատարվում է ոչ պատվարային եղանակով: Ջրանցքի վրա կառուցված են 2 ջրարգելակ վահաններ, թունել, 2 կամուրջ-անցումներ: Ջրանցքը ոռոգում է Արա-գյուղ և Բուժական գ-երի հողատարածքները:

ԵՐԱՍԽ, տես Արաքս:

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԻՃ, Երեվանյան ծով, արհեստ, ջրամբար Երևանի հվ-արմ-ում՝ Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձր, վրա: Կառուցվել է 1970-ին՝ նախկին Նոր Կողբ գ-ի տարածքում: Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խոր.՝ 8 մ/(առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 մլն մ3, օգտակարը՝ 0,7 մլն մ3: Կառուցվել է Հրազդանի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով: Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիներով, երկար.՝ 480 մ, առավելագույն բարձր.՝ 29 մ: Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև: Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով: Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով: Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են: Ե.լ. մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի