գոտու ձևավորման համար: Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են էջմիածնի և Փարաքարի ջրանցքները: Ձմռանը հազվադեպ սառցակալում է: Լճում կան ձկներ (կողակ, ծածան, կարպ) և խեցգետնազգիներ:
Ե. լ-ին կից գործում են փրկիչ կայան և թիավարման դպրոց: Ստեղծվել են արհեստ. լողափեր, մանկ. լողավազաններ: Լճում անցկացվում են ջրային սպորտի մրցումներ:
ԵՐՆՋԱՏԱՓԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, ՀՀ Արագածոտնի մարզում: Շահագործման է հանձնվել 1973-ին՝ Ապարանի ջրամբարի ջրերով Ապարանի մերձակա հողատարածքները ոռոգելու համար: Բաղկացած է 3 ջրհան պոմպերից, մղման բարձր. 10 մ է, ջրի ելքը՝ 1,7 մ/վ:
ԵՓՐԱՏ (արամեերեն՝ ephat - քաղցրահամ ջուր), Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ, գետ Հայկ. լեռնաշխարհում, Սիրիայում և Իրաքում, Առաջավոր Ասիայի ամենամեծ գետը: Հին կտակարանում կոչվել է Մեծ գետ (դրախտի 4 գետերից մեկը): Կազմավորվում է Եփրատ կամ Արմ. Եփրատ (Կարասու) և Արածանի կամ Արլ. Եփրատ (Մուրադ) գետերի միախառնումից: Երկար. (Արածանիի ակունքից) 3065 կմ է, միախառնումից հետո՝ 2700 կմ, ջրհավաք ավազանը՝ 673 հզ. կմ2: Ե. հոսելով լեռների միջով՝ առաջացնում է վիհեր, սահանքներ, ավելի քան 300 ջրվեժ: Կտրելով Մալաթիայի և Արղնիի լեռնաշղթաները՝ հոսում է Սիրիական անապատով, ապա մտնում Միջագետքի դաշտավայր, որտեղ լայնությունը տատանվում է 150- 500 մ֊ի սահմաններում: Ստորին հոսանքում Ե. երկու բազուկներով միախառնվում է Տիգրիսին, կազմում Շատ էլ Արաբ գետը և թափվում Պարսից ծոց: Խոշոր վտակներից են Թոխման, Գյոկսուն՝ աջից, Բելիխը, Խաբուրը՝ ձախից: Իրաքի սահմաններում ընդունում է ժամանակավոր հոսքով վտակներ: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը, որի ժամանակ ջրի մակարդակը բարձրանում է մինչև 3-4 մ: Միջագետքի դաշտավայրը հեղեղումներից պաշտպանելու համար ստեղծվել են ջրատեխ. կառույցներ, հունը մեծ տարածության վրա պատնեշվել է: Տարեկան միջին ծախսը 840 մ/վ է, առավելագույնը՝ 3- 4 հզ. մ/վ, հոսքը' 26,4 կմ3 (Հիտ ք.): Տղմոտ է, միջին հոսանքում փոխադրում է տարեկան 13-15 մլն տ տիղմ: Առատ է ձկներով: Ե-ի վրա կառուցվել են մի շարք ոռոգիչ ջրանցքներ, ջրհան կայաններ, ջրամբարներ, ջրէկներ: Նավարկելի է գետաբերանից մինչև Հիտ ք.: Ե-ի ափին են Ռաքա, Դեյր էզ Զոր (Սիրիա), էլ Ֆալլուջա, Նասիրիա (Իրաք) ք-երը, Բաբելոնի ավերակները: Ե-Տիգրիսի միջագետքը քաղաքակրթության հնագույն կենտրոններից է, այստեղ են ծաղկել ու զորացել Ասորեստանն ու Բաբելոնը: Ե-ի ափին է Դեյր էզ Զոր քաղաքը, որի շրջակա անապատներ են քշվել և Մեծ եղեռնի ժամանակ (1915-16) զանգվածաբար բնաջնջվել շուրջ 200 հզ. հայ գաղթականներ:
ԶԱՆԳՈՒ ԳԵՏ, տես Հրազդան գետ:
ՁԵՑԹՈՒՆ-ՀԱՂԹԱՆԱԿԻ ՋՐՀԱՆ ԿԱՑԱՆ, ՀՀ Տավուշի մարզում: Ունի երկու աստիճան: Առաջինը շահագործման է հանձնվել 1970-ին, գտնվում է Դեբեդի մոտ՝ Հաղթանակ գ-ի տարածքում: Ջուրը Դեբեդից ջրհան կայան է տեղափոխվում 2 երկար, ջրանցքով, ջրի ելքը՝ 4,4 մ/վ: Երկրորդը շահագործման է հանձնվել 1973-ին, վերակառուցվել 1987-ին, ջրի ելքը 2.7 մ/վ է: Ոռոգում է Բագրատաշեն, Արճիս, Պտղավան, Հաղթանակ գ-երի հողատարածքները: Եփրատ գետը Ջրվեժ Եփրատի վերնագավառում։
ՋԵՑՆԱԼ, լիճ ՀՀ-ում ԳԵղամա լեռնավահանի մերձգագաթնային սարավանդի հվ-արմ-ում՝ 2995 մ բարձր․ վրա։ Ունի սառցադաշտային ծագում շրջափակված ժայռոտ լանջերով։ Երկար. 180 մ է, միջին լայն. 60 մ, մակերեսը 0,01 կմ2, առավելագույն վարային Եղանակով: Ոռոգում է Նո- խոր.՝ 2,2 մ, ջրհավաք ավազանը 1,25 կմ2, ջրի ծավալը՝ 23,3 հզ. մ3: Սնումը հալոցքային է: Արլ-ում ընդունում է փոքրիկ վտակ: Ջուրը վճիտ է, մաքուր, սառը։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 10,5°C: Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ջրարբիացման նպատակով։
ԶՈՐ-ԶՈՐՒ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Սյունիքի մարզում: Սկիզբ է առնում Որոտան գետի ձախ վտակ Զոր-Ձորից: Շահագործման է հանձնվել 1949-ին: Երկարությունը 9,6 կմ է, ջրթողունակությունը՝ 0,2 մ/վ: Ջրառը կատարվում է պատրավաային եղանակով։ Ոռոգում է Նորավան և Վաղատին գ-երի հողատատարածքները:
էՋՄՒԱԾՆՒ ՋՐԱՆՑՔ, վերակառուցվել է 1925-ին: Սկիզբ է առնում Երևանյան լճից: Երկար. 22,6 կմ է, ջրթողունակությունը՝ 4,3 մ3/վ։ Գլխամասը (մոտ