տառով, երկար.՝ 407 մ, առավելագույն բարձր.՝ 29 մ: Ջուրը բաց է թողնվում աշտարակային տիպի ոռոգող ջրթողի միջոցով: Ջրերն օգտագործվում են Արթիկի ու մերձակա գյուղերի հողատարածքների ոռոգման նպատակներով: ՄԱՍՏԱՐԱՅԻ ՍԵԼԱՎ ՀՀ Շիրակի և Արմավիրի մարգերում: Սկիզբ է առնում Արագածի հվ-արմ. լանջից՝ 3220 մ բարձր-ից, թափվում Մեծամոր գետը: Երկար. 98 կմ է, ջրհավաք ավազանը՝ Հհճձկմ2: Սնումը գերազանցապես անձրևային է: Ռեժիմը՝ անկայուն, եր¬ բեմն ցամաքում է (30-35 օր), 2-3 տարին մեկ կրկնվում են ուժեղ սելավները, որոնք առաջանում են տեղատարափ անձրևներից, երբեմն՝ ուժեղ ձնհալից: 1957-ի հունիսի 12-ի սելավային հոսքի ծախսը եղել է Հ2ՇւԲ/վ: Մ. ս. առաջացրել է 5,2 կմ2 տարածքով արտաբերման կոն, բերվածքների ծավալը' 1,5 մլն մ3: Ավերիչ են եղել 1929, 1935, 1962, 1969-ի սելավները: Մ. ս-ի հունը Արմավիրի ջրանցքից մինչև Մեծամոր գետը թմբապատված է:
ՄԱՍՐԻԿ, Մազրա, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Վարդենիսի և Արլ. Սևանի լեռնաշղթաների թամքոցից՝ 2880 մ բարձր-ից: Երկար. 45 կմէ, ջրհավաք ավազանը՝ 685 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում լայնանում է, ստորինում՝ ձուլվում Մասրիկի դաշտին: Սնումը հիմնականում ստորերկրյա (78%) է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 36 %-ը: Տարեկան միջին ծախսը 3,97 լթ/վ է, առավելագույնը' 20,3 ւՐ/վ (3.4.1969, Ծովակ գ.), հոսքը՝ 125 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ՄԱՍՐԻԿԻ ՅՐԱՆՅՃ, Մազրայի ջրանցք, սկիզբ է առնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գ-ի շրջակայքի աղբյուրներից, 10-րդ կմ-ից սնվումնաև Մասրիկ ղԵս ջրերից: Շահագործման է հանձնվել 1937-ին: Երկար. 24,4 կմ է, ջրթողունակությունը՝ 2 ւՐ/վ: Ոռոգում է Վարդենիսի տարածաշրջանի հողատարածքները:
ՄԱՐՄԱՐԱՇԵՆԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, ՀՀ Արարատի մարզում: Շահագործման է հանձնվել 1988-ին: Կառուցվել է 5 արտեզյան հորերի ջրերը Արտաշատի ջրանցք տեղափոխելու միջոցով Սևանա լճից վերցվող ջրի քանակը նվազեցնելու նպատակով: Ունի երկու աստիճան, առաջինը Մարմարաշեն գ-ի մոտ (ջրի ելքը՝ 2,95 ւԲ/վ), երկրորդը՝ Նոր Խարբերդ գ-ի մոտ (ջրի ելքը՝ 1.79 ւԲ/վ):
ՄԱՐՍԱՐԻԿ, գետ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հվ. լանջերից՝ 2520 մ բարձր-ից: Երկար. 37 կմ է, ջրհավաք ավազանը՝ 427 կմ2: Վերին և միջին հոսանքներում հոսում է կիրճանման, անտառապատ հովտով: Մեղրաձոր գ-ից հովիտն ընդարձակվում է, ձեռք բերում հարթավայրային բնույթ: Գետի հոսքը ձևավորվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռ¬ նաշղթաներից հոսող գետակների ջրերով: Սնումը հալոցքային (55 %) և ստորերկրյա (27%) է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 74 %-ը: Տարեկան միջին ծախսը 5,4 մ3/վ է, առավելագույնը՝ 87 ւՒ/վ, հոսքը՝ 170 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման և արդ. ձեռնարկությունների ջրամատակարարման նպատակներով: Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ, այնտեղ գործում է ամառային հանգստան տների համալիր: Մ-ի հովտում է «Հանքավան» ջրի հանքավայրը:
ՄԱՐՏՈՒՆԻ, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հս. լանջերից՝ 3300 մ բարձր-ից: Երկար. 27,6 կմէ, ջրհավաք ավազանը՝ 101 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում՝ տաշտակաձև: Սնումը հիմնականում ձնաանձրևային (58%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 1,44 ifi/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: ՄԱՐՏ, գետ ՀՀ Լոռու մարզում, Դերերի աջ վտակը: Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հվ-արլ. լանջերից՝ 1980 մ բարձր՜ից: Երկար. 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 252 կմ2: Անտառապատ ձորով հոսում է հվ-արմ., ապա՝ հս-արմ. և Թումանյան ք-ի մոտ միախառնվում Դեբեդին: Սնումը հիմնականում անձրևային (42 %) և հալոցքային (32%) է, վարարումը՝ մարտհունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 68 %-ը: Տարե Ջրվեժ Մանթաշ գեաի վրա Մանթաշի ջրամբարը Մարց գետը միջին հոսանքում կան միջին ծախսը 2,47 մ3/վ է, հոսքը' 77,5 մլն մ3 (Թումանյան ք.): Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
ՄԵԾ ՋԱՎ, գետ Հայկ. լեռնաշխարհում, Տիգրիսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Կորդվաց լեռների Աղբակ (Մենգենե) լեռնաշղթայի արլ. լանջերից: Երկար. 473 կմ է, ջրհավաք ավազանը՝ 26,2 հզ. կմ2: Վերին հոսանքում (հայտնի է նաև Աղբակ անունով)