Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անցնում է Աղբակի գոգհովտով, կտրում Կորդվաց լեռնաշղթան, առաջացնում խորը, անտեցեդենտ հովիտ, ապա ճեղքում ավելի ցածր լեռնաշղթաներ և դուրս գալով Միջագետքի հարթավայր՝ միանում Տիգրիսին: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը (գետաբերանի մոտ) 403 մ³/վ է: Միջին հոսանքում կառուցված է ջրամբար: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՄԵԾԱՄՈՐ, Այղր, լիճ ՀՀ Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտի հս֊ում՝ 860 մ բարձր, վրա: Առաջացել է Արագած լեռնազանգվածի հվ. Նախալեռներից դուրս եկող ստորերկրյա քաղցրահամ աղբյուրներից: Հս. ափերը բարձրադիր ԵՆ, քարքարոտ՝ կազմված անդեգիտաբազալտներից, մյուս ափերը ցածրադիր են՝ ծածկված գեղազարդ ծառատեսակներով և բազմամյա տնկարկներով: Մակերեսը 0,03 կմ2 է, առավելագույն խոր.' 9,4 մ, ջրհավաք ավազանը՝ 5 կմ2, ջրի ծավալը՝ 310 հզ. մ3: Ստորերկրյա աղբյուրների շնորհիվ լճի մակարդակը հաստատուն է: Լճից սկիզբ է առնում համանուն գետը: Ձկներից կա Կուրի սպիտակաձուկ, թռչուններից՝ շամբահավ, կերկեր, մոխրագույն բադ, կլիմայավարժեցված է կուղբը: Հս. ափին կառուցված է ջրհան կայան: Ջրերն օգտագործվում են ջրամատակարարման և ոռոգման նպատակներով:

ՄԵԾԱՄՈՐ, Սեվ ջուր, գետ ՀՀ Արմավիրի մարզում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Մեծամոր լճից՝ 860մ բարձր-ից: Երկար. 38կմ է , ջըրհավաք ավազանը՝ 480 կմ2: ՀՀ միակ գետն է, որն ունի հարթավայրային բնույթ (միջին թեքությունը՝ 1 մ/կմ) և ստորերկրյա սնում (93%): Հոսում է Արարատյան դաշտի ճահճապատ տեղանքներով: Տարեկան միջին ծախսը 33,9 մ³/վ է (Ռանչպար գ.): Խոշոր վտակը Քասաղն է:

ՄԵԾԱՄՈՐԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ գ-ի տարածքում: Շահագործման է հանձնվել 1959-ին: Մեծամոր գետի ջրերով Ակնալիճ, Մրգաշատ, Արմավիր գ-երի հողատարածքները ոռոգելու նպատակով ջուրը Մեծամոր գետից ջրհան կայան է տեղափոխվում 700ճ/երկար. մոտեցնող ջրանցքով: Ջրի ելքը 3 մ/վ է:

ՄԵԴՐԱՁՈՐ, Գոմուր, գետ ՀՀ Կոտայքի մարզում, Մարմարիկի ձախ վտակը: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հվ. լանջերից՝ 2820 մ բարձ՜ից: Երկար. 14,7 կմ է, ջրհավաք ավազանը՝ 114 կմ2: Գետահովիտը V-աձև է: Սնումը հիմնականում ձնաանձրևային (56 %) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին: Տարեկան միջին ծախսը 1,67 ւՐ/վ է: Գետահովիտն ունի կազդուրիչ-վերւսկւսնգնող. նշանակություն: Ջրերն օգտագործվում են ոռոգման Նպատակով:

ՄԵՂՐԻ, գետ ՀՀ Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում համանուն լեռնաշղթայի հվ. լանջերից՝ մոտ 3300 մբարձր-ից: Արաքս է թափվում ծ. մ. 500 մ բարձր, վրա: Երկար. 36 կմ է, ջրհավաք ավազանը՝ 336 կմ2: Վերին հոսանքում գետահովիտը V-աձև է, ստորինում՝ լայն: Սնումը հիմնականում ձնաանձրևային (68%) է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 71 %-ը: Տարեկան միջին ծախսը 3,31 մ3/վ է, առավելագույնը՝ 87,5 մ3/վ (12.4.1956, Մեղրի), հոսքը՝ 104,5 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՄԵՆՈՒԱՅԻ ՋՐԱՆՑՔ, Շամիրա մի ջրանցք, կառուցել է Մենուա թագավորը՝ հավանաբար մ.թ.ա. IX դ. վերջ - VIII դ. սկզբին՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու նպատակով: Երկար. 80 կմ է, լայն.՝ 4,5 մ, խոր.' 1,5 մ: Սկիզբ է առել Հայոց ձոր գավառի Վերին Մժնկերտ գ-ի մոտից, որտեղ ժայռերի տակից բխում են բազմաթիվ ջրառատ աղբյուրներ: Այստեղ նրա ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց: Մ. ջ-ից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ: Մ. ջ. ուներ կարևոր տնտ. նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ: Ներքին Մժնկերտ գ-ի մոտից Մ. ջ-ի երկայնքով տեղադրված է Արարատյան թագավորության ժամանակաշրջանի 14 արձանագրություն: Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում: Ըստ ավանդության (պահպանվել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» Երկում և ժող. բանահյուսության մեջ)՝ Մ. ջ-ի կառուցումը վերագրվել է Ասորեստանի Շամիրամ թագուհուն և անվանվել է նաև վերջինիս անունով:

ՄԽՉՅԱՆԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, ՀՀ Արարատի մարզի Մխչյան գ-ի մոտ: Շահագործման է հանձնվել 1968-ին՝ Մեծամոր և Հրազդան գետերի ազատ հոսքը Արտաշատի ջրանցք տեղափոխելու և Արտաշատի ու Արարատի տարածաշրջանների հողատարածքները ոռոգելու նպատակով: Ունի երկու աստիճան, առաջինում ջրի ելքը 16,6 մ/վ է, երկրորդում՝ 9,4 մ/վ:

ՄՆՁՈՒՐ, Մունջ ուր, գետ Հայկ. լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը: Սկիզբ է առնում Մնձուրի լեռների հվ. լանջերից՝ մոտ 2780 մ բարձր-ից: Երկար, մոտ 163 կմ է: Հոսում է անդնդախոր, անտառապատ նեղ կիրճով և Խարբերդի դաշտում միախառնվում Արածանիին: Սնումը խառն է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՄՈԿՍ (պատմ.՝ Որբ), գետ Հայկ. լեռնաշխարհում, Արևելյան Տիգրիսի աջ վտակը: Սկիզբ է առնում Հայկ. Տավրոսի համակարգի Ռշտունյաց լեռների հվ. լանջերից՝ մոտ 3000 մ բարձր-ից: