Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնվում է բնական «Սատանի կամուրջը»: Աջ խոշոր վտակներից են Մադանը, Արագլիջուրը, Սիսիանը, Լորաշենը, Տաթևը, Քաշունին, ձախափնյա ավազանը համընկնում է Սյունիքի բարձրավանդակին. այստեղ հովտաձորակային ցանցը թույլ է զարգացած. վտակներից են Ծղուկը, Սառնակուտը, Շաքին, Նորավանը, Վարարակը: Սնումը հիմնականում ստորերկրյա (54 %) և հալոցքային (36 %) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 60 %-ը: Տարեկան միջին ծախսը 21,8 մ3/վ է, առավելագույնը՝ 350 մ3/վ (1968), հոսքը՝677,3 մլն մ3: Ջրերն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակներով: Կառուցված է Որոտանի կասկադը՝ համապատասխան ջրատեխ. կառույցներով (ջրամբարներ, թունելներ, ջրանցքներ և այլն):

ՈՐՈՏԱՆԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Սյունիքի մարզում: Սկիզբ է առնում Տաթևի ջրէկի ճնշման ավազանից: Սնվում է Տաթևի ջրէկի գլխամասային՝ Շամբի ջրամբարից: Շահագործման է հանձնվել 1974-ին: Մայր ջրանցքի երկար. 27,7 կմ է, որից 3,3 կմ անցնում է թունելով, 8,5 կմ` երկշար մետաղական խողովակաշարով, ջրթողունակությունը 4,3 մ3/վ է: Ջրանցքի վրա կառուցված են 110 ջրատեխ. կառույցներ: Ոռոգում է մարզի 640 հա հողատարածք:

ՉԻՉԽԱՆ Չիչկան, գետ ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, Փամբակի ձախ վտակը: Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հս-արլ. լանջերից՝ 2250 մ բարձր-ից: Երկար. 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 192 կմ2: Վերին հոսանքում հոսում է ընդարձակ գետահովտով: Թռչկան ջրվեժից ներքև ընդունում է կիրճի տեսք և բացվում Շիրակամուտ գ-ի շրջանում: Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62%-ը: Տարեկան միջին ծախսը 1,74 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Չ-ի հովտում էր 1988-ի Սպիտակի երկրաշարժի վերնակենտրոնը:

ՉՔՆԱՂ, գետ ՀՀ Լոռու մարզում, Ձորագետի աջ վտակը: Սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայի հս. լանջերից՝ 2420մ/բարձր-ից: Երկար. 28 կմ է, ջրհավաք ավազանը՝ 163 կմ2: Հոսում է Լոռու դաշտով և Ստեփանավան ք-ի մոտ միանում Ձորագետին: Սնումը խառն է՝ հալոցքային (41 %), անձրևային (30 %) և ստորերկրյա (29 %), վարարումը՝ մայիս-հուլիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 58 %-ը: Տարեկան միջին ծախսը 2,56մ3/վ է, հոսքը՝ 82,5 մլն մ3: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՊԱՐԶ ԼԻՃ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանից 9 կմ հս-արլ.՝ Արեգունու լեռնաշղթայի հս-արմ. լանջերին՝ 1335 մ բարձր, վրա՝ Դիլիջան ազգ. պարկի տարածքում: Ունի սողանքաարգելափակումային ծագում: Երկար. 450 մ է, լայն.՝ 70-80 մ, մակերեսը՝ 0,027 կմ2, առավելագույն խոր.՝ 18 մ, ջրի ծավալը՝ 83,8 հզ. մ3: Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ: Հոսուն է, շրջակայքում զարգացած են սողանքային երևույթները: Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15,5°C: Սնումը աղբյուրներից և մթն. տեղումներից է: Ավազանն անտառածածկ է, ունի ռեկրեացիոն նշանակություն:

ՋԱՋՈՒՌ, գետ ՀՀ Շիրակի մարզում, Կարկաչունի աջ վտակը: Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հվ. լանջերից՝ 2135մ բարձրից: Երկար. 33,5 կմ է, ջրհավաք ավազանը՝ 392 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում հոսում է Շիրակի դաշտով: Սնումը հիմնականում ձնաանձրևային (63%) է, ռեժիմը՝ անկանոն, սելավային: Տարեկան միջին ծախսը 0,31 մ3/վ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐՎԵԺ, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ ք-ում: Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 60 մ բարձրից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ:

ՋՈՂԱՍԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Տավուշի մարզում՝ Ջողասի (Ոսկեպարի ստորին հոսանքը) միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձր, վրա: Շահագործման է հանձնվել 1980-ին: Մակերեսը 2,14 կմ2 է, առավելագույն խոր.՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 մլն մ3, օգտակարը՝ 43 մլն մ3: Պատվարը հողային է, երկար.՝ 1275 մ, բարձր.՝ 64 մ: Ջրամբարից ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքները: Ոռոգել է մոտ